Խնդրեմ, թող ՀՀԿ-ն ցույց անի, ես լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը. վարչապետ

Քննչական կոմիտեում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների այն հարցին, որ ՀՀԿ-ական պատգամավորները նշում են, թե սահմանադրական չէր, որ պաշարվել էր Ազգային ժողովը, պատգամավորների վրա ճնշում էր գործադրվել, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց՝ պատգամավորը պետք է ներկայացնի ժողովրդին։

«Երբ պատգամավորը չի ներկայացնում ժողովրդին, ինքը պետք է մտածի իր մանդատի մասին: Ասում են, որ իրենք ունեն կողմնակիցներ ու պատրաստվում են ցույցեր անել, խնդրեմ, թող անեն, Հայաստանում երաշխավորված է ցույցեր անելու իրավունքը, եւ ես էլի ասում եմ, որ լրջորեն կքննարկեմ այդ հանրահավաքում ելույթ ունենալու հնարավորությունը, ես ասում եմ սա ամենայն լրջությամբ»,- ասաց ՀՀ վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ այս Ազգային ժողովը դե ֆակտո լուծարված է, մնում է դե յուրե այն լուծարել։ Դիտարկմանը՝ ՀՀԿ-ականներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր ռեյտինգը կընկնի, ՀՀ վարչապետը արձագանքեց. «Կարող եմ խորհուրդ տալ հետեւյալը՝ բացեք եւ կարդաք մայիսին վերլուծաբանների վերլուծությունները, ովքեր ասում էին, որ անխուսափելիորեն հինգ ամսից իմ վարկանիշը գահավիժելու է, փաստորեն, օրեր առաջ տեղի է ունեցել հարցում ու պարզվել է, որ ժողովրդի վստահությունը պետության ղեկավարի նկատմամբ երրորդ Հանրապետության պատմության համար աննախադեպ է»։

Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ՀՀԿ-ականներն ասում են, որ ԵԽԽՎ զեկուցողները դժգոհ են Նիկոլ Փաշինյանի աշխատանքից, վարչապետը նշեց, որ շփվել է միջազգային ներկայացուցիչների հետ, բայց որեւէ դժգոհություն չի տեսել։ «Երբ որ լսեմ, մենք բավարար փաստարկներ կունենանք այդ ամեն ինչին հակադարձելու, ես ասեմ, որ ՀՀԿ-ական պատգամավորներին ու ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությանն ամենեւին պատիվ չի բերում, որ նրանք առաջին օրից սկսած փորձում են Հայաստանում իրադարձությունները այլ լույսի ներքո ներկայացնել ու սա եւս մի փաստարկ է, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի ունենան: ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը ու նրանց ասածներին լուրջ վերաբերվել պետք չէ»,- եզրափակեց խոսքը Նիկոլ Փաշինյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8111 դիտում

Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին

Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս

2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան

Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան

Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ

Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը

Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը

Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները

Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank

Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան

ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ

Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ

«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ

Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան

Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը

Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է

Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով

Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ

Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը

Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը

Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են

Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ

ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում

Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի

Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում

Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց

Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները

Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին

Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը

ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ

Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ

Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը

Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ

Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ

Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ՝ ընդամենը 15 օրում

Հայաստանը և Նիդերլանդները շարունակում են զարգացնել ռազմավարական գործընկերությունը․ տեսանյութ