Երևան
12 °C
ԲՀԿ-ն չի սկսել սեւ PR իրականացնել, այս ամենը եղել է արձագանք սոցցանցերում տեղի ունեցած ԲՀԿ-ի դեմ կոնկրետ տեղեկատվական ռեկետի, որի կուլմինացիան եղել է երեկ Նաիրա Զոհրաբյանի ելույթը: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: Նա նաեւ նշեց, որ մարդկանց հստակ ասում են, որ Նաիրա Զոհրաբյանին չընտրեն:
«Եթե այս իրավիճակը շարունակվում է, բնական է, որ մի պահ լինում է արձագանք: Մենք փաստեր ունենք ձեռքի տակ, եւ մտադիր ենք եվրոպական կառույցներին եւս ներկայացնել, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում, դուրս է տրամաբանության սահմաններից»,- ասաց Տոնոյանը:
Պատգամավորը նշեց, որ ունեն փաստեր, որտեղ հնչում են վիրավորանքներ թեկնածուի հասցեին, սպառնալիքներ, կոչեր: «Նախարարության աշխատակիցների կողմից այդ ամենը խրախուսող քարոզչություն է: Նախարարության աշխատակիցներն անձնական էջերում համատարած ատելություն ու ագրեսիան են տարածում Նաիրա Զոհրաբյանի դեմ: Այդ մարդկանց ֆեյսբուքյան էջերում պարզ մոնիտորինգն էլ ցույց է տալիս, թե ինչ քարոզչություն է տարվում: Ես չեմ կարծում, որ նախարարությունների աշխատակիցների նման պահվածքը կարող է որեւէ մեկի աչքից վրիպած լինել»,- ասաց նա:
Դիտարկմանը՝ եթե նախարարության աշխատակից են, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանի թիմից են, Իվետա Տոնոյանը պատասխանեց, որ այդ առցանց ֆեյսբուքի էջը ուսումնասիրելիս պարզ է դառնում, թե ինչ ուղղություն են տանում:
Խմբակցության ղեկավար Վահե էնֆիաջյանը նշեց, որ ինֆորմացիան հավաքագրման փուլում է եւ որ օրենքով սահմանված կարգով բոլոր միջոցներից օգտվելու են: Հարցին, թե դիմե՞լ են այդ փաստով իրավապահ մարմիններին, պատգամավորը նշեց, որ դեռ չեն դիմել:
Հարցին՝ երեկ Նիկոլ Փաշինյանի կողմից եղած հայտարարությունը, թե նրանք, ովքեր լարում են իրավիճակը, նրանց կլարենք երկրից, արդյո՞ք իրենց էր ուղղված, Իվետա Տոնոյանը պատասխանեց. «Մի առիթով Ծառուկյանն ասել է, եւ ես հաստատեմ, որ լուրջ քաղաքական ուժը, կամ առաջնորդը որեւէ ակնարկներով հայտարարությանը չի արձագանքում, եթե լինի հասցեական մեսիջ, կլինի կոնկրետ պատասխան»,- ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը երեկ իր հանրահավաքում նշել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում Սերժ Սարգսյանի, Զորի Բալայանի եւ Միքայել Մինասյանի բարեկամներն են տեղ գտել: Քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը սա հերքել է: Լրագրողներն ԱԺ-ում ԲՀԿ-ական պատգամավորներից հետաքրքրվեցին, թե որտեղից այդ տեղեկությունները իրենց: «Վիկտոր Մնացականյանը հանդիսանում է Միքայել Մինասյանի սանիկը, Իզաբելլա Աբգարյան. նա նախկինում աշխատել է նախագահականի լրատվական ՊՈԱԿ-ում եւ գիտենք, թե ինչ քաղաքական հայացքներ ունի: Հակոբ Բալայան. Զորի Բալայանի՝ Սերժ Սարգսյանի նախկին խորհրդականի զարմիկը: Մնացածի չակերտները չենք բացում, այսքանով եզրափակենք»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
Լրագրողի դիտարկմանը, որ հիմա ԲՀԿ-ականները ընկել են Զորի Բալայանի զարմիկի, Միքայել Մինասյանի սանիկի հետեւից, բայց մի քանի ամիս առաջ «Ծառուկյան» խմբակցությունն ինքն էր կողմ քվեարկում Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու օգտին, Վահե Էնֆիաջյանն ասաց. «Ես դեմ եմ քվեարկել: Մեր քաղաքական ուժն էլ ազատ է քվեարկել»:
Երեկ Գագիկ Ծառուկյանը չի եղել հանրահավաքին եւ Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ չի ասել «Նառա, դու սուս»: Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ կարծիք ունի այս մասին Գագիկ Ծառուկյանը: Արդյո՞ք կիսում է թեկնածուի մտքերը: «Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան Նորքի հանրահավաքին ներկա է լինելու եւ կարծում եմ, որ անձամբ կպատասխանի հարցին»,- ասաց Իվետա Տոնոյանը:
«Հայկական ժամանակ»-ը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ են թիրախավորել քաղաքական ուժի թեկնածուին եւ ինչո՞ւ է Նաիրա Զոհրաբյանը ցանկանում հենց Հայկ Մարությանի հետ բանավիճել, մասնավորապես, հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք նրան սեւով ներկայացնելու խնդիր կա, քանի որ տարօրինակ է, թե ինչու՞ օրինակ Ռեֆորմիստների կուսակցության թեկնածուի հետ չեն ցանկանում բանավիճել:
«Որեւէ մեկին սեւացնելու կամ սպիտակացնելու խնդիր չունենք: Մենք հույս ունենք, որ արդար, համահավասար հանդիպում տեղի կունենա եւ մենք վստահ ենք, որ մեր թեկնածուն հնարավորություն ունի Երեւանի փոփոխություններ անելուն: Հիմնական մրցակցությունն ընթանում է Հայկ Մարությանի եւ Նաիրա Զոհրաբյանի միջեւ»,- ասաց Վահե Էնֆիաջյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Բոլորը հարմար օգտագործվում են. Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել․ Լիլիթ Դալլաքյան
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT