Երևան
12 °C
Ինչու Քոչարյանի ինտենսիվ ինքնաքարոզչությունը, եթե մեղմ արտահայտվենք, չի օգնում նրան որեւէ շոշափելի վարկանիշ ձեռք բերել, իսկ եթե անկեղծ խոսենք, ավելի է խորացնում նրա նկատմամբ առկա բացասական վերաբերմունքը, եւ կոնսոլիդացնում հանրության բացարձակ մեծամասնությանը հակառակ բեւեռում: Թերեւս դա առեղծված է Քոչարյանի համար:
Իսկ պատասխանը շատ պարզ է: Նա իր հարցազրույցներում խոսում է այնպիսի «փաստերի» վրա հիմնվելով, որոնց մասին յուրաքանչյուրը գիտի ամբողջ ճշմարտությունը: Իսկ այդ ճշմարտությունը Քոչարյանի բերած «փաստերի» ճիշտ հակառակն է: Օրինակ. Երեկ «Մեդիամաքս»-ին տված հարցազրույցում, թե՛ թավշյա հեղափոխության եւ թե՛ Մարտի 1-ի իրադարձությունների մասին խոսելիս հիմնվում է իր եւ Սերժ Սարգսյանի օրոք անցկացված, այսպես կոչված, ընտրությունների պաշտոնական արդյունքների վրա:
«Ինձ զարմացրեց այն, որ գործընթացի ղեկին կանգնեց Նիկոլ Փաշինյանը՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող դաշինքի ղեկավարը»,- իր զարմանքն է հայտնում Ռոբերտ Քոչարյանը: Կամ. «նրանք սկսել էին մի գործընթաց, որը փաստացի խաղաղ հանգուցալուծում չուներ: Երբ հավաքում ես ձայների 21.5%-ը եւ քեզ «ընտրված նախագահ» ես հռչակում, նախապայմաններ ես ստեղծում «Մարտի 1-ի» համար»,- խոսելով 2008-ի հետընտրական գործընթացների մասին, ասում է Քոչարյանը:
Նման «փաստերը» վերլուծության հիմքում դնելը կարող է նշանակել ընդամենը երկու բան: Կամ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես տեղյակ չէ, թե ինչպես են անցել այդ «ընտրությունները», կամ էլ շատ լավ գիտի, ու դրանով նա մանիպուլյացիա է անում: Եթե չգիտի ու այդ տոկոսները հիմք է ընդունում, ապա միանշանակ սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Իսկ եթե գիտի, բայց մանիպուլյացիաների է դիմում, ապա կրկին սխալ արդյունքի է հանգելու եւ հանգում է: Ամբողջ խնդիրն այն է, որ հանրությունը լավ, չափազանց լավ գիտնի ընտրությունների իրական արդյունքները: Շատ լավ գիտի, թե ինչպես են ստացվել այդ տոկոսները, որոնց վրա հենվում է Քոչարյանը: Ընտրակաշառքներ, ադմինիստրատիվ ռեսուրսի զանգվածային կիրառում, ուժայինների միջոցով ընդդիմախոս թեկնածուների կողմնակիցների չեզոքացում, թաղային կրիմինալի գրոհներ...Քանի մարդ է անցել այդ «տեխնոլոգիաների» միջով: Քանի մարդ է իր մաշկի վրա զգացել այդ «տեխնոլոգիան»: Այստեղ պարզ թվաբանություն է: Ընդամենը մի 2 միլիոն ընտրող ունեցող Հայաստանում 2 միլիոնն էլ դա զգացել է: Ու այդ երկու միլիոնից քանի՞սը կարող է հավատալ, որ Քոչարյանի նշած տոկոսները որեւէ առնչություն ունեն իրականության հետ: 1 տոկո՞սը, 3 տոկո՞սը...: Այ, հենց այդքանն էլ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն են: Իսկ ընտրողների մնացած մասը Քոչարյանի բերած այդ «փաստերից» է՛լ ավելի է զայրանում, ավելի է խորացնում իր «մեղմ» զգացմունքները Քոչարյանի նկատմամբ ու էլ ավելի է կոնսոլիդացվում հակառակ բեւեռում:
Բայց ամենեւին էլ այնպես չէ, որ Քոչարյանը ապրում է պատրանքների մեջ եւ իրոք հավատում է, որ այդ տոկոսները կապ ունեն իրականության հետ: Նա շատ լավ գիտի այդ տոկոսների ստացման տեխնոլոգիան: Եվ որքան էլ տարօրինակ հնչի, նա այդ մասին խոստովանում է հենց վերը նշված հարցազրույցում:
«Ես արդեն ասել եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը կասկած հայտներ, որ Սերժ Սարգսյանը հավաքել է ձայների բավարար քանակ՝ առաջին փուլում հաղթելու համար եւ ասեր՝ «եկեք երկրորդ փուլ անցկացնենք», դրանով նա տեղ կթողներ բանակցությունների համար: Այդ դեպքում ես հաստատ կմիջամտեի եւ կփորձեի հատման կետեր գտնել: Սակայն Տեր-Պետրոսյանը պնդում էր, որ ինքն է հաղթել, եւ այդպիսի ձեւակերպումը մանեւրելու տեղ չէր թողնում: «Ես խոսում եմ այն մասին, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի մաքսիմալիստական հայտը իրավիճակը փակուղի տարավ: Եվ, քանի որ դուք քիչ առաջ հարցնում էիք, թե ինչ կարող էի ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար, ապա ես ասում եմ, որ եթե Տեր-Պետրոսյանը պատրաստ լիներ փոխզիջումների, տեսականորեն ես կարող էի Սերժ Սարգսյանին խնդրել քննարկել երկրորդ փուլի անցկացման հնարավորությունը`լարվածությունը թուլացնելու համար»,- ասում է Ռոբերտ Քոչարյանը:
Այսինքն՝ նա բաց տեքստով ասում է, որ ինքը եւ Սերժ Սարգսյանը կարող էին գնալ երկրորդ փուլի, անկախ իր իսկ վերը նշված տոկոսներից: Դա իրենք էին որոշելու: Այսինքն՝ այդ տոկոսներն էլ իրենք էին որոշել եւ դա ոչ մի առնչություն չուներ ընտրությունների իրական արդյունքների հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT