«Արմենիան» ու «Շանթը» սահմանել են նախընտրական քարոզարշավի եթերաժամի ամենաթանկ գինը

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու համար հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 29-ն էր: Երեւանը ղեկավարելու հայտ է ներկայացրել 13 քաղաքական ուժ՝ 4 դաշինք եւ 9 կուսակցություն: Դրանք են՝ «Իմ քայլը» դաշինքը, «Լույս» դաշինքը, «Երեւանի հանրություն» դաշինքը, «Երեւանցիներ» դաշինքը, «Ժառանգություն» կուսակցությունը, ԲՀԿ-ն, «Հայկազունիներ» կուսակցությունը, «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցությունը, «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը, ՕԵԿ-ն ու ՀՅԴ:

Մինչեւ սեպտեմբերի 3-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կուսումնասիրի առաջադրված քաղաքական ուժերի ցուցակները եւ կավարտի գրանցման գործընթացը: Ինչ վերաբերվում է քարոզարշավին, այն պաշտոնապես կմեկնարկի սեպտեմբերի 10-ին եւ կավարտվի 21-ին:

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն էլ սահմանել է նախընտրական քարոզարշավի ընթացքում տրամադրվող վճարովի եթերաժամի 1 րոպեի գինը: Ամենաթանկը մեկ րոպեն վաճառում են «Արմենիա» եւ «Շանթ» հեռուստաընկերությունները: Այս TV-ներում 1 րոպեի արժեքը 100 հազար ՀՀ դրամ է:

«Հանրային» հեռուստաընկերությունը 1 րոպեի համար սահմանել է 48 հազար դրամ, Հ2-ը՝  60 հազար (շաբաթ եւ կիրակի օրերի համար՝ 30 հազար), «Կենտրոնը»՝ 18 հազար, «Երկիր Մեդիա»-ն՝ 25 հազար, «Արարատը»՝ 8 400, «Արմնյուզը»՝ 20 հազար, ATV-ն՝ 40 հազար, «ԱՐ»-ը՝ 20 հազար, Հ3-ը՝ 50 հազար, «21TV»-ն՝ 8 հազար, «Հանրային» ռադիոն՝ 8 հազար:

Ի դեպ, արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը Հանրային հեռուստատեսությամբ յուրաքանչյուրը կարող են 15 րոպե անվճար եթերաժամանակ ունենալ ամբողջ քարոզարշավի ընթացքում:

Տպել
2575 դիտում

Հրդեհ է բռնկվել Մատենադարանի հետնամասում

Բյուրեղավանում 18 և 41 տարեկան երկու տղամարդ է դանակահարվել. կա ձերբակալված

Հրդեհի մի օջախը մարված է. Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են (տեսանյութ)

Աբովյանում վագոն-տնակ է այրվել

Ադրբեջանի հայտարարությունները հուշում են, որ առաջիկայում ևս սահմանին սադրանքների մեծ ռիսկը կպահպանվի. Տիգրան Աբրահամյան

ՀՀ պաշտպանության նախարարը և ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մասնակցել են հավաքների ամփոփմանը

Ռազմական օդաչուները թռիչքներ կիրականացնեն Երևանի օդային տարածքում

Ռևանշ, որը մտածելու առիթներ է տալիս. «Արարատ-Արմենիայի» եվրագավաթային «կամպանիան» շարունակվում է

«Մանկան տուն» ՊՈԱԿ-ի երկու աշխատակից ձերբակալվել է սաներին առերեւույթ ծեծի ենթարկելու կասկածանքով. ՔԿ

47-ամյա քաղաքացին ընկել է Վաչագան գետը

Աննա Հակոբյանը Վանաձորում մասնակցել է «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած մաքրապատման աշխատանքներին

Հայաստանում մեկնարկում է «Կովկաս-2020» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունները (տեսանյութ)

Պետության և բիզնեսի բարդ երկխոսությունը

Ընկերություն. Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրիից

31-ամյա տղամարդը կայանված էվակուատորից գողացել է անվադողեր, մարտկոցներ և 80 լիտր դիզվառելիք

Դիլիջանում 36-ամյա քաղաքացին գլորվել և ընկել է ձորը

Կայացել է քննարկում «Հայաստանի Հանրապետությունում կրթության հեռանկարներն ու հիմնախնդիրները» խորագրով

24 տոննա կարագով բեռնված հայ-իրանական սահմանում այրվող բեռնատարը պատկանում է «Մարիաննա» ՍՊԸ-ին

Հայ-իրանական սահմանի միջպետական նշանակության ավտոճանապարհին ավտոմեքենա է այրվում. ճանապարհը երկկողմանի փակ է

1 աշխատակից ազատվել է աշխատանքից, 4-ին տրվել է գրավոր նկատողություն. Ուռուցքաբանության ազգային կենտրոնի արձագանքը