Երևան
12 °C
Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը քաղաքապետի թեկնածուներին հստակեցնելուց հետո լծվել են ցուցակի կազմի հստակեցման գործին:
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակը գլխավորելու է դերասան, ինժեներ Հայկ Մարությանը: Ցուցակում լինելու են նաեւ ակտիվիստներ Արամ Մանուկյանը, Լեւոն Զաքարյանը եւ Իզաբելլա Աբգարյանը: Նրանք բոլորն ակտիվորեն մասնակցել են թավշյա հեղափոխությանը եւ այլ բողոքի ակցիաների: Ցուցակում լինելու մասին տեղեկությունները ՀԺ-ի հետ զրույցում հաստատեցին Արամ Մանուկյանն ու Լեւոն Զաքարյանը, իսկ Իզաբելլա Աբգարյանն այս մասին գրել է ՖԲ-ի իր էջում: Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ի ցուցակում լինելու են նաեւ ակտիվիստներ Արման Իսկանդարյանը եւ Արմեն Կոտոլյանը:
Բարգավաճ Հայաստան կուսակցության ցուցակը գլխավորելու է պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Ցուցակում լինելու են «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ Պետրոս Ղազարյանը, ինչպես նաեւ քաղաքագետ Արման Աբովյանը: Նա հատնի է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղից: Այս թեկնածուները լինելու են ԲՀԿ-ի ցուցակի առաջին եռյակում: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց Նաիրա Զոհրաբյանը:
Ժառանգություն կուսակցության ցուցակը գլխավորելու է Րաֆֆի Հովհաննիսյանը: Եռյակում լինելու են Արմեն Մարտիրոսյանը՝ 2-րդ համար եւ Հովսեփ Խուրշուդյանը՝ 3-րդ համար: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում փոխանցեց կուսակցության մամուլի խոսնակը:
Նորաստեղծ Ռեֆորմիստների կուսակցության ցուցակը գլխավորելու է կինոռեժիսոր Արտակ Ավետյանը: Առաջին եռյակում լինելու են նաեւ պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Պողոսյանը, իսկ 3-րդ հորիզոնականը զբաղեցնում է Լևոն Սաֆարյանը: Այս մասին փոխանցում են կուսակցության մամուլի ծառայությունից: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ այս կուսակցության թեկնածուների ցանկում լինելու են նաեւ Գրիգոր Նարեկացի ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը, «ՀայՄեդիա» կայքի խմբագիր Կարեն Վարդանյանը եւ միկրոկենսաբան Վահագն Հակոբյանը:
Երկիր Ծիրանի կուսակցությունից ՀԺ-ին փոխանցեցին, որ իրենց թեկնածուների ցուցակը պատրաստ է, բայց առայժմ չեն ցանկանում հրապարակել: Արդեն գրել ենք, որ քաղաքապետի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: Մեր տեղեկություններով՝ ցուցակում լինելու են նաեւ գործող ավագանու անդամներ Մարինա Խաչատրյանը եւ Սոնա Աղեկյանը:
«Երեւանի հանրություն» նախաձեռնությունը եւ «ԳԱԼԱ» կուսակցությունը Երեւանի քաղաքապետի թեկնածու են առաջադրելու ճարտարապետ Անահիտ Թարխանյանին: «ԳԱԼԱ» կուսակցության մամուլի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը ՀԺ-ին տեղեկացրեց, որ իրենց ցուցակում լինելու են նաեւ Համատիրությունների միության նախագահ Արամ Գրիգորյանը, քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը, «Ռադիո Հայ»-ի մեկնաբան Անի Եփրեմյանը, Ավիատորների ասոցիացիայի ներկայացուցիչ Արգիշտի Ապիկյանը: Մյուս թեկնածուներին կներկայացնեն առաջիկայում:
Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցությունները ընտրություններին մասնակցելու են ԵԼՔ դաշինքով: Քաղաքապետի թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Ցուցակում լինելու են գործող ավագանու կազմի գրեթե բոլոր անդամները: Մասնավորապես՝ Դավիթ Խաժակյանը, Անահիտ Բախշյանը, Անի Սամսոնյանը, Անի Խաչատրյանը, Թեհմինա Վարդանյանը: Դավիթ Խաժակյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ առայժմ պարզ չէ, թե ովքեր են լինելու առաջին եռյակի մյուս երկու թեկնածուները:
Ժողովրդական ուղի կուսակցության քաղաքապետի թեկնածուն Մանուել Գասպարյանն է, իսկ Հայոց համազգային շարժման ավագանիների թեկնածուների ցանկն էլ գլխավորելու է պատգամավոր Արարատ Զուրաբյանը: Այս կուսակցություններից այլ տեղեկատվություն չտրամադրվեց:
Հիշեցնենք՝ Երեւանի ավագանու անդամների թիվը 63-ն է: Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 23-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT