Որքա՞ն բերք է այս տարի արտահանվել. պատասխանում է գյուղատնտեսության նախարարը (տեսանյութ)

Ինչպիսի՞ փոփոխություններ են տեղի ունենում գյուղատնտեսության նախարարությունում նախարարի փոխվելուց հետո եւ որքա՞ն բերք է այս տարի արտահանվել ի տարբերություն նախորդ տարվա, պարզեցինք ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանից:

- Պարոն Խաչատրյան, ի՞նչ փոփոխություններ են սպասվում գյուղոլորտում:

- Հիմնական փոփոխությունը, որի մասին մենք բազմաթիվ անգամներ բարձրաձայնել ենք՝ կախված է լինելու սուբսիդավորման ուղղությունից, պետական աջակցության թիրախավորումից եւ գյուղատնտեսական ռեսուրսների առավել արդյունավետ կառավարումից: Ջուրը չհաշված, հիմա պետությունը սուբսիդավորում է վառելիքը, սերմացուն, ինչպես նաեւ ազոտակալիումական եւ ֆոսֆորական պարարտանյութերը: Մինչեւ վերջերս սուբսիդավորվում էր նաեւ ազոտական պարարտանյութը. բաց ենք թողել:

Դրա հետ կապված, ես որոշակի վերապահումներ ունեմ. եթե մենք գյուղացուն կամ գյուղացիական տնտեսությանը որոշակի գումարի չափով օժանդակում ենք, ապա ավելի ճիշտ կլինի, որ մենք այդ գումարը հասցնենք վերջնական սպառողին, բացենք շուկաները եւ մատակարար ընկերությունները, արտադրող ընկերությունները իրենք գան շուկա եւ կարողանան իրենց ապրանքը իրացնել: Այս դեպքում արդեն հարց չի առաջանա, թե ինչու ենք մենք ինչ-որ կազմակերպության 0.001 տոկոսով պետական բյուջետային վարկ տրամադրել, թե ինչու ենք հենց իրեն ընտրել: Այդ մարդը գնացել է, պարարտանյութը բերել է, ինչ-որ շուկայական ազնիվ գին ենք որոշել, դրանից ելնելով պարարտանյութի սուբսիդավորման գին ենք որոշել, հետո էլ այդ մարդը չի կարողանում իր գումարները ստանալ, իսկ պետությունը չի կարողանում ստանալ իր վարկը, վարկի մարումը չի կարողանում ստանալ: Այսինքն, եթե մենք շուկան բացենք, գումարը փոխանցենք վերջնական սպառողներին, իրենք որոշեն, թե ումից են գնում, այս դեպքում արդեն գրպանումների հավանականությունը, որոնց շուրջ հիմա քրեական գործեր կան, դրանց հավանականությունը մեծապես կընկնի եւ դրանից բացի նաեւ կզարգանա շուկան:

Երկրորդը ուղղորդումն է, որովհետեւ եթե նայենք պետական բյուջետային ծրագրերը, այնտեղ բավականաչափ մեծ մաս ծրագրեր էին, որոնց շահառուն գյուղացիներ էին, որոնք չէին կարող մասնակցել, քանի որ դրանք թանկ ծրագրեր էին: Այս ծրագրերը, իհարկե, մենք չենք կարող հանել, որովհետեւ դա ապահովում է գյուղատնտեսության առաջընթացը` ինտենսիվ այգիները, բայց եթե մի ինտենսիվ այգի հիմնելու գումարը միջին հաշվով 26 մլն դրամի կարգի է, պետք է ընդունենք, որ դա ամբողջ երկրում, էլ չեմ ասում գյուղատնտեսությամբ զբաղվողների համար, ոչ շատ հասանելի պրոդուկտ է: Այսինքն, դա կարող ենք թողնել, որովհետեւ դա էապես կփոխի գյուղատնտեսության կառուցվածքը: Միեւնույն ժամանակ պետք է հստակ կարողանանք թիրախավորել նաեւ փոքր եւ միջին գյուղացիական տնտեսություններին:

Երրորդ խնդիրը հողային ռեսուրսի արդյունավետ օգտագործումն է, մեր վարելահողերի 70 տոկոսից ավելին չի օգտագործվում, իսկ արոտավայրերի մոտ 60 տոկոսը չի օգտագործվում: Այստեղ խթանիչ մեխանիզմներ պետք է ներդնենք, մշակում ենք եւ կփորձենք մյուս տարվանից ներդնել, որոնք կխրախուսեն հողի առավել արդյունավետ եւ ավելի շատ օգտագործումը: Այսինքն, հարկերի միջոցով պահանջել, պարտադրել, այդ մոտեցումն ընդունելի չէ, որովհետեւ դու չես կարող երբեք հարկը այնքան բարձրացնել, որ մշակելը դառնա ավելի ձեռնտու, քան չմշակելը: Իրատեսական չէ, որ եթե երրորդ կարգի հողի հարկը 5 հազար դրամ է, այն դարձնել 50 հազար դրամ, որ մարդը պարտադրված լինի մշակել:

Օրգանական գյուղատնտեսությունն է շատ կարեւոր, մեզ համար շատ կարեւոր է գյուղատնտեսական արժեշղթաների ձեւավորումը, որ կարողանանք արտադրությունը կապել սպառման հետ: Հիմա գյուղացիների հետ, որ խոսում ես, ասում են՝ լավ, նույնիսկ եթե այս դժվար պայմաններում մենք կարողանաք սպառման հարցը լուծել, ապա նրանք պատրաստ են ավելի շատ արտադրել:

- Փաստորեն, այս կառավարությունը նախորդ կառավարության համեմատ որոշակիորեն տնտեսումնե՞ր է արել, այսինքն՝ նախկինում եղել են ավելորդ ծախսեր, հիմա որոշակիորեն վերանայվել են:

- Անկեղծորեն չհասկացա, ինչից այդ ենթադրությունը արեցիք: Տնտեսում չի արվել եւ փաստ էլ չէ, որ տնտեսումը լավ բան է: Եթե գումար է տրված ոլորտի զարգացման համար, ապա դու պետք է այդ գումարը ծախսես ոլորտը զարգացնելու համար: Իմ արժեքային համակարգը այն է, որ գյուղը եւ գյուղատնտեսությունը չես կարող իրարից տարանջատել: Գյուղատնտեսությունը ագրոբիզնես չի, գյուղատնտեսությունը ազգային անվտանգության քաղաքականություն է: Որովհետեւ, եթե հող մշակելը դառնում է ոչ եկամտաբեր, մարդն իր հողը թողնում է, լավագույն դեպքում գալիս է Երեւան, վատագույն դեպքում երկրից դուրս է գալիս: Կա նաեւ ավելի վատ տարբերակ, երբ ինքը գնում է ուղղիչ աշխատանքային գաղութ, որովհետեւ ուղղակի տարբերակ չունի ընտանիքը պահելու: Այսինքն, դա հայեցակարգային աշխարհընկալման քաղաքատնտեսական փոփոխություն է: Սա սխալ չէ, մեկի համար հնարավոր է արժեք ստեղծելն է կարեւոր, մյուսի համար արժեք ստեղծելուց բացի արժեքի բաշխումն էլ պակաս կարեւոր չի: 

- Այս տարվա բերքատվությունը համեմատած նախորդ տարվա ինչպիսի՞ն է եղել:

- Ես արտահանումների մասին ասեմ, որովհետեւ արտահանումը ավելի ճշգրիտ է ֆիքսվում վիճակագրության կողմից եւ բավականին ճշգրիտ ինֆորմացիա է փոխանցում: Անցյալ տարի մենք ծիրան արտահանել ենք 28 հազար 474 տոննա, այս տարի արդեն արտահանել ենք 47 հազար 688 տոննա, այսինքն՝ այս տարի ամբողջ անցյալ տարվա համեմատ մենք արտահանել ենք մոտ 70 տոկոսով ավել ծիրան: Ծիրանի սեզոնը արդեն վերջանալու վրա է, ավելի մեծ աճ չենք նախատեսում, այստեղ Արագածոտնի ծիրանն է հիմա հիմնականում եւ սառնարաններում պահված ծիրանը:

Պտուղ բանջարեղենի կտրվածքով, այս տարվա ամբողջ արտահանումները կազմում են ամբողջ անցյալ տարվա արտահանումների մոտ 85 տոկոսը, եթե ամսի 18-ը 18-ի հետ համեմատենք, ապա աճը համարյա 70 տոկոս է կազմում: Այսինքն, հիմա արտահանվել է 106 հազար 511 տոննա, անցյալ տարի նույն օրը արտահանվել էր 61 հազար 114 տոննա: Ընդլայնվել է նաեւ արտահանման աշխարհագրությունը: Իհարկե, Ռուսաստանի շուկան ամենամեծ շուկան է, բայց Ռուսաստանին զուգահեռ նաեւ էական է Վրաստան, Միացյալ Էմիրություններ, Բելառուս, ԵՄ երկրներ, արաբական աշխարհ` Իրաք, Քուվեյթ, Քաթար, ինչ-որ չափով ԱՄՆ է արտահանվում:

- Խնդիրներ չեն առաջանո՞ւմ մեր ապրանքը Ռուսաստան արտահանելու հետ կապված:

- Փոքր խնդիր էր առաջացել լոլիկի հետ, որը լուծվեց եւ անցյալ շաբաթ որոշակի կուտակումներ կային վրաց-ռուսական սահմանի վրա, բայց դա հայկական մրգի հետ կապված չէր, ուղղակի անցումային կետը որոշակի թողունակություն ունի եւ կուտակումներ կային: Բայց մեր համապատասխան մարմինները` ռուսական եւ վրացական գործընկերների հետ, բավականին արդյունավետ աշխատեցին: Գրում էին, որ 1500 ֆուռ է կուտակվել, իհարկե այդքան չէր, Հայաստանում երեւի այդքան ֆուռ չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10823 դիտում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ