Երեւանի ավագանու ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում

Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները, մեր ունեցած տեղեկությունների համաձայն, անցկացվելու են սեպտեմբերի 20-30-ն ընկած ժամանակահատվածում: Հստակ օրը դեռ հաստատված չէ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը զբաղեցրած պաշտոնից հրաժարվել էր հուլիսի 9-ին: Դրանից հետո, ըստ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի, գործող ավագանին կարող էր իր կազմից ընտրել նոր քաղաքապետ: Բայց ավագանու երեք խմբակցություններից թեկնածու առաջադրվեց միայն Երկիր ծիրանիի ղեկավար Զարուհի Փոստանջյանը: Մյուս երկու խմբակցություններից՝ ՀՀԿ-ից եւ ԵԼՔ-ից, ոչ միայն թեկնածու չառաջադրվեց, այլեւ դրանք չմասնակցեցին քաղաքապետ ընտրելու նպատակով հրավիրված նիստին:  

Այդ պարագայում օրենքը իրավասություն է տալիս կառավարությանը՝ կրճատել գործող ավագանու լիազորությունների ժամկետը եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ:

Երկիր ծիրանի կուսակցությունը հայտարարել է, որ մասնակցելու է առաջիկա ընտրություններին: Սպասվում է, որ քաղաքական ուժի ցուցակը կգլխավորի Զարուհի Փոստանջյանը: Ինչ վերաբերում է ԵԼՔ-ին, ապա, ըստ մեր տեղեկությունների, առայժմ շարունակվում են քննարկումները՝ ընտրություններին դարձյալ ներկայանալ դաշինքո՞վ, թե՞ Քաղաքացիական պայմանագիր եւ Լուսավոր Հայաստան կուսակցությունները կմասնակցեն առանձին-առանձին: Քանի դեռ այդ հարցի հետ կապված վերջնական որոշում չկա, միանշանակ չէ նաեւ, թե ով է լինելու այս քաղաքական ուժերի ընտրական ցուցակը գլխավորող գործիչը, հետեւաբար՝ նաեւ Երեւանի քաղաքապետի թեկնածուն: Հիշեցնենք, որ ավագանու ընտրություններում ավագանու անդամների տեղերի 50 տոկոսից ավելին ստացած քաղաքական ուժի ցուցակը գլխավորող թեկնածուն համարվում է ընտրված քաղաքապետ: Հակառակ դեպքում խմբակցությունների թեկնածուների միջեւ ընտրություն է կատարվում նորընտիր ավագանու նիստում:

Առայժմ, որպես ԵԼՔ դաշինքի կամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության քաղաքապետի թեկնածու շրջանառվել են տարբեր անուններ, այդ թվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի եւ դերասան, պրոդյուսեր Հայկ Մարությանի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8227 դիտում

ԵՊՀ-ում իրականացվող բարեփոխումները շարունակական են, համակարգային և ռազմավարական․ պարզաբանում

Մայք Թայսոնը ժամանել է Հայաստան․ տեսանյութ

Կոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներ

Հայաստանից Ուկրաինա արտահանված որևէ բեռ չի վերադարձվել․ ՍԱՏՄ-ն հորդորում է չտարածել կեղծ տեղեկատվություն

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի նիստում ներկայացվել է 7-ամյա ռազմավարության նախագծի նպատակը

«Ուժեղ Հայաստան», «Մեր ձևով», ԲՀԿ․ ընտրական հանցագործությունների 17 քրեական վարույթ է հանձնվել դատարան

Փամբակ գետում փրկարարներն ու ոստիկանները շարունակում են երեխայի որոնողական աշխատանքները

«Հայանտառ»-ի Վանաձորի անտառտնտեսության անտառապահը 2021-22թթ․ չի հաճախել աշխատանքի, ստացել է աշխատավարձ

Փարիզում Սուրեն Պապիկյանը հանդիպել է ֆրանսիական «KNDS» և «Airbus» ընկերությունների ներկայացուցիչների հետ

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են արտահանման խթանմանը միտված ծրագրերն ու առաջիկա քայլերը

Eurosatory 2026-ը Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն է․ ԲՏԱ նախարար

Վնասազերծվել է համակարգչային հափշտակությունների մեջ մասնագիտացված հերթական հանցավոր խմբավորումը

Կալուգացի մարդամեկը մինչ օրս չի հրաժարվել օտարերկրյա անձնագրերից, պահում է Հայաստանից փախնելու համար․ Չախոյան

ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 56 հարց

Փամբակ գետը մոտ 15 տարեկան երեխա է ընկել․ իրականացվում են որոնողական աշխատանքներ

Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը

Լեռնային շրջաններում դիտված կարկուտը որոշ չափով վնասել է գյուղատնտեսական մշակաբույսերը

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Ընտրություններում հաղթանակը լավ ուղերձ է ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման ուղղությամբ. Կոսը՝ Միրզոյանին

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը գործուղվում է ԱՄՆ

Նախատեսվում է իրականացնել Սիսիան, Գորիս, Մեղրի համայնքների ոռոգման համակարգերի վերականգնում ու արդիականացում

Գեղամ Մանուկյանը՝ կրկին ծիծաղելի իրավիճակում. ՀԺ-ն Քոչարյանի մասնակցությամբ տեսանյութի սկզբնաղբյուրը չէ

Աննա Հակոբյանն ազդարարել է «Կրթվելը նորաձև է» շարժման երկրորդ փուլի մեկնարկի մասին. տեսանյութ

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում

Երևանը սխալ կգործի, եթե հույսը դնի միայն «Արևմտյան օգնության» վրա. Նարիշկին

Մենք ֆինանսական օգնություն կտրամադրենք և կօգնենք հեշտացնել Հայաստանի առևտուրը հարևանների և Եվրոպայի հետ. Կոս

Մենք տեսել ենք ՌԴ-ից աճող ճնշումը, ահա թե ինչու պետք է աջակցենք Հայաստանին․ Կալաս

Պապիկյանը մասնակցել է Փարիզում անցկացվող «Eurosatory 2026» միջազգային ցուցահանդեսի բացմանը. տեսանյութ

Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան

Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպմանը

Ազգային ժողովում քննարկվել է 2026 թ. պետբյուջեի առաջին եռամսյակի կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկանքը

2025թ. հարկաբյուջետային քաղաքականությունն ուղղված է եղել տնտեսության դիմակայունության ամրապնդմանն ու աճին

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կավատի հանքավայրից Կապանի փողոցներ դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները

Ընտրակաշառք տալու համար պատիժը կխստացվի. կարող է սպառնալ մինչև 10 տարվա ազատազրկում․ ԱԺ նախագահ

Կիևյան կամուրջը ժամանակավորապես փակ կլինի․ առաջարկվում են այլընտրանքային երթուղիներ

Անչափահասները ծեծել են, դանակի հարվածներ հասցրել. Սևանում տեղի ունեցած սպանության նախաքննությունն ավարտվել է

Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը

Վթար Բռնակոթ գյուղում. վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան