Քաղաքապետ չի ընտրվի. ՀՀԿ-ն հրաժարվում է հուլիսի 16-ին եւ հետո մասնակցել ընտրություններին

Հուլիսի 16-ին նշանակված է Երեւանի քաղաքապետի արտահերթ ընտրություններ, սակայն այդ օրը քաղաքապետ չի ընտրվելու: Առայժմ քաղաքապետ դառնալու ցանկություն հայտնել է միայն Երկիր Ծիրանի կուսակցության առաջնորդ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանը: Նրա օգտին քվեարակելու են միայն Երկիր Ծիրանի խմբակցության անդամները: Ասել է, թե նրա օգտին երեք քվե է գրանցվելու:

Մեր տեղեկություններով՝ հուլիսի 16-ին նշանակված Երեւանի քաղաքապետի ընտրությունները տապալվելու են: «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 17 հոդվածի համաձայն՝ կառավարությունը կրճատում է ավագանու լիազորությունների ժամկետը, եթե սահմանված կարգով նիստը գումարելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, քաղաքապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրված մեկ թեկնածուն չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ: Ավագանու լիազորությունների ժամկետը կրճատելու մասին որոշման հետ միաժամանակ կառավարությունը նշանակում է ավագանու արտահերթ ընտրություններ: 

Այս քայլերի հաջորդականությունը լինելու է այն, որ վարչապետի կողմից նշանակվելու է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչեւ ավագանու արտահերթ ընտրություններ: Չի բացառվում նաեւ, որ այս ընթացքում Երեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները շարունակի կատարել Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:

Հանրապետական կուսակցությունը քաղաքապետի ընտրության ժամանակ թեկնածու չի առաջադրելու: Նման որոշում է կայացվել հուլիսի 13-ին՝ Ազգային ժողովում ՀՀԿ-ականների նեղ շրջանակի մասնակցությամբ տեղի ունեցած քննարկման ժամանակ:

«Հայկական ժամանակ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորների մի խումբ է հավաքվել խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում եւ տեւական ժամանակ քննարկել Երեւանի քաղաքապետարանում ստեղծված իրավիճակը: Վերջնարդյունքում որոշվել է, որ հուլիսի 16-ին Երեւանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու: Այս որոշումը, սակայն, սա ոչ բոլորի սրտով է եղել: Ներկաներից ոմանք պնդել են, որ պետք է պահպանեն քաղաքային իշխանությունը: Հակադարձողներն էլ բերել են խորհրդարանի օրինակը եւ ասել, որ թեեւ Ազգային ժողովում եւս ՀՀԿ-ն մեծամասնություն է, բայց ոչինչ անել չի կարողանում: Ներկաների թվում է եղել նաեւ խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանը: Նա հիմնականում լսողի դերում է եղել:

Քննարկման ժամանակ որոշվել է, որ Հանրապետական կուսակցությունը չի մասնակցելու նաեւ աշնանը կայանալիք Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին: Որպես պատճառ նշվել է ոչ միայն կուսակցության վարկանիշի բացակայությունը, այլ նաեւ ՀՀԿ-ի ֆինանսական վատ վիճակը: Մեկ այլ աղբյուրից էլ տեղեկացանք, որ օլիգարխները վաղուց դադարեցրել են ֆինանսավորել ՀՀԿ-ին:

Անդրադառնալով ՀՀԿ-ի քննարկումներին՝ նշենք, որ Վահրամ Բաղդասարյանի աշխատասենյակում քննարկվել է նաեւ Զարուհի Փոստանջյանի թեկնածության հարցը եւ միաձայն որոշվել, որ ՀՀԿ-ն դեմ է լինելու: Կուսակցության քաղաքական թեւը որոշել է՝ եթե ԵԼՔ-ը թեկնածու առաջադրի, ապա ՀՀԿ-ն վարչապետի ընտրության նման կապահովի անցողիկ շեմը:

Մեր տեղեկություններով՝ ԵԼՔ-ում այնքան էլ հակված չեն, որ հուլիսի 16-ին Երեւանում նոր քաղաքապետ ընտրվի: Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ՀԺ-ի լրագրողի հետ զրույցում ասել է, որ դաշինքում դեռ քննարկումներ չկան ոչ թեկնածու առաջադրել-չառաջադրելու հետ կապված, եւ ոչ էլ թեկնածուի ով լինելու մասով:

Ինչ-որ առումով ԵԼՔ-ին եւս ձեռնտու է, որ հուլիսի 16-ին քաղաքապետ չընտրվի, քանի որ ստեղծվելու է նույն իրավիճակն, ինչ Ազգային ժողովում: Այս քաղաքական ուժը ցանկանում է հոկտեմբերի ՏԻՄ ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով: Ավելին՝ ցանկություն կա ընտրություններին գնալ ԵԼՔ դաշինքով, բայց մեկ պայմանով, որ քաղաքապետի թեկնածուն լինելու է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ:

«Անձամբ ես համարում եմ, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Երեւանի ավագանու ընտրություններին կարող է մասնակցել ԵԼՔ դաշինքի գործընկերների հետ»,- ՀԺ-ի հետ զրույցում, մասնավորապես, ասաց ՔՊ-ի վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

«Հայկական ժամանակ»-ն արդեն գրել էր, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն այդ ժամանակահատվածի համար Երեւանի քաղաքապետի նախնական թեկնածու տեսնում է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանին: Այդ շրջանում ընտրություններին կմասնակցի նաեւ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը: Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատել էր ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ»-ի հուլիսի 14-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9108 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար