Սարյանի գծանկարները Նարեկ Սարգսյանին է փոխանցել նկարչի ծոռը. իսկ ո՞ւր է կորած 2 գեղանկարը

Մարտիրոս Սարյանի թվով 14 գծանկարները, որոնք հայտնաբերվել են Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանի տանը, թանգարանայի ֆոնդին չեն պատկանել:

«Դա մասնավոր սեփականություն է: Ժառանգության մաս է, որը բաժանված է ժառանգների ընտանիքներին»,- մեզ հետ զրույցում ասաց իրավաբան Նաիրի Ավետիսյանը: Վերջինիս հեռախոսահամարը տրամադրեցին վարպետի տուն-թանգարանում՝ ասելով, որ ազգային անվտանգության ծառայության տարածած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար պետք է դիմել նրան: Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն Ռուզաննա Սարյանը նկարչի թոռնուհին է: Ավելի ուշ պարզեցինք, որ նա գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թանգարանում վստահեցրին, որ գլխավոր ֆոնդապահ, նկարչի թոռնուհի Սոֆյա Սարյանը նույնպես աշխատավայրում չէ:

Ազգային անվտանգության ծառայության հունիսի 5-ին տարածած հաղորդագրության ու տեսանյութի մեջ, մասնավորապես նշվում էր, թե հաղորդում է ստացվել այն մասին, որ դեռեւս 2013 թվականին Նարեկ Սարգսյանը, չարաշահելով նկարիչ Մարտիրոս Սարյանի ժառանգներից մեկի վստահությունը, նրանից վերցրել է նկարչի շուրջ 280 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ թվով 14 գծանկարները՝ խոստանալով դրա դիմաց վճարել 28 հազար ԱՄՆ դոլար, իսկ մնացած գումարով համատեղ հիմնադրել խաղատուն եւ հովանավորել դրա գործունեությունը:

«Նկարներին տիրանալուց հետո Սարգսյանը խոստումը չի կատարել եւ անտեսելով տուժողի բազմաթիվ պահանջները՝ հրաժարվել է վերադարձնել նկարները: Փաստի առթիվ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հուլիսի 4-ին խուզարկություն է կատարվել Նարեկ Սարգսյանի հաշվառման վայրում, որտեղից հայտնաբերվել են Նարեկ Սարգսյանի կողմից հափշտակված նկարները»,- տեղեկացրել էր ԱԱԾ-ն: Մեջբերված հոդվածը վերաբերում է խարդախությանը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նախատեսվող պատիժը ազատազրկումն է՝ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:

Խուզարկության ընթացքում Նարեկ Սարգսյանի հայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը, հայտնել է, թե իբր նկարները գնվել են իր կողմից: Նա ԱԱԾ քննչական վարչությունում հարցաքննվել է գործարքի հանգամանքների շուրջ: Բացի այդ, առերես հարցաքննության է ենթարկվել հաղորդում տված անձի հետ, ով կրկին պնդել է, որ նկարները խաբեությամբ իրենից հափշտակել է Նարեկ Սարգսյանը:

Ով է Մարտիրոս Սարյանի վերոնշյալ ժառանգը, որը Սերժ Սարգսյանի եղբորորդու հետ նման պայմանավորվածություն էր ձեռք բերել, ինչն, ի դեպ, ապշեցրել է հանրության մտավորականության մի ստվար հատվածի: Իրավաբան Նաիրի Ավետիսյանն այդ հարցին չպատասխանեց: Նաեւ չհաստատեց ու չհերքեց այն տեղեկությունը, որ խոսքը Մարտիրոս Սարյանի ծոռան՝ Ղազարոս Սարյանի մասին է: Ընդհանրապես նա գրեթե մեկնաբանություններ չտվեց՝ պատճառաբանելով, որ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննություն է իրականացնում: «Ես տվյալ ժառանգության մասի իրավատիրոջ ընտանիքի լիազորված անձն եմ, իրավունք ունեմ գործողություններ կատարել եւ այլն եւ այլն, բայց այդ գործի շրջանակներում, որը Ազգային անվտանգությունն է քննում, տեղեկություն չունեմ եւ չեմ կարող տրամադրել ուղղակի»,- ասաց նա: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին ԱԱԾ-ն այս գործի առնչությամբ հրապարակելու է լրացուցիչ տեղեկություններ: Թե ինչ բովանդակություն այն կունենա, պարզ չէ:

Փորձեցինք կապ հաստատել նաեւ նկարչի ծոռան հետ: Նրանց բնակարանի հեռախոսին պատասխանած տղամարդը եւս առաջարկեց դիմել Նաիրի Ավետիսյանին: Նշենք, որ տվյալ գործով տուժողի կողմից փաստաբան երեկվա դրությամբ ներգրավված չէր:

Մարտիրոս Սարյանի թոռնուհի Սոֆյա Սարյանն «Ազատությանն» ասել է, որ գծանկարները Նարեկ Սարգսյանին փոխանցել է իր եղբոր տղան, այսինքն՝ Ղազարոս Սարյանը: Ինքը խոսել է նրա հետ: Եղբորորդին բացատրել է, որ մոլորության մեջ է եղել: «Իր մոլորված վիճակներից էր պատմում։ Ես չեմ տեսնում արդարացում ինձ համար, որովհետեւ մեր ընտանիքում միշտ եղել է վարպետի անունը, պատիվը պահելու ցանկություն եւ գաղափար։ Նա նաեւ առողջական խնդիրներ ուներ եւ տարբեր ուրիշ խնդիրներ, դրա համար էլ մոլորության մեջ էր գտնվում»,- փոխանցել է նկարիչի թոռնուհին եւ թանգարանի գլխավոր ֆոնդապահը:

Հ.Գ. Վերջին տարիներին հայտնի են դարձել Մարտիրոս Սարյանի վրձնին պատկանող այլ նկարների անհետանալու մասին: ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող տարբեր մշակութային կենտրոններից, ի թիվս մեծանուն այլ նկարիչների կտավների, գողացվել էր Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկար» եւ «Այգում, հանգստի ժամին» գործերը: ԱԱԾ տեսանյութում երեւում է, որ Նարեկ Սարգսյանի բնակարանում կա նաեւ Մարտիրոս Սարյանի հեղինակած մի գեղանկար: Սոֆյա Սարյանն ասել է, որ տեղյակ չէ, թե դա ինչպես է հայտնվել այնտեղ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6825 դիտում

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու