Երևան
12 °C
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող տարբեր մշակութային կենտրոններից Հայաստանի անկախության տարիներին անհետացել է 38 գեղանկար: Որոշ դեպքերում, իհարկե, չի բացառվում, որ արժեքավոր այդ կտավները գողացվել են ավելի վաղ, պարզապես կորուստը հայտնաբերվել է նշված ժամանակահատվածում:
Այս մասին տեղեկություններ մեզ փոխանցել է Մշակույթի նախարարության լրատվական ծառայությունը՝ պատասխանելով մեր գրավոր հարցմանը: Իսկ գողացված կտավների մի մասի հեղինակները, ինչպես մեր զրույցում նկատեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, միջազգային նշանակություն ունեն, որոնց գործերը գնահատվում են մի քանի հարյուր հազար դոլարներ: Ամեն դեպքում, ըստ նրա, եթե այս կամ այն գեղանկարը հայտնվել է Մշակույթի նախարարության ֆոնդերում, ուրեմն արդեն իսկ իրենից մեծ արժեք է ներկայացնում:
Համաձայն նախարարության տրամադրած ցանկի, գողացված կտավների առյուծի բաժինը Հայաստանի ազգային պատկերասրահինն է: Այստեղից անհետացել է 19 ստեղծագործություն: Ընդ որում, դրանցից գրեթե բոլորը հափշտակվել են միեւնույն օրը: 2009 թվականի մարտի 30-ի լույս 31-ի գիշերը պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացվել են Հովհաննես Այվազովսկու «Նավաբեկություն» եւ Մարտիրոս Սարյանի «Ցեմենտի գործարանի բանվորի դիմանկար» գեղանկարները, Սեդրակ Առաքելյանի «Նորքի մանկական սանատորիան» եւ «Դավալուի ցեմենտի գործարանը», Ստեփան Աղաջանյանի «Կոմպոզիտոր Ա.Գ. Տեր-Ղեւոնդյանի դիմանկարը» եւ «Գրող Է. Տեր-Գրիգորյանի դիմանկարը» կտավները: Պատկերասրահի Հրազդանի մասնաճյուղից գողացված գեղանկարների թվում է Մարիամ Ասլամազյանի «Բանաններ վաճառող կինը» եւ «Օվկիանոսի ափը», Գեւորգ Բաշինջաղյանի «Սեւանը երեկոյան», Խաչատուր Եսայանի «Ուշ աշուն պեյզաժ. Երեւան» եւ «Մայրամուտին. Սեւանա կղզին» կտավները: Կորել է նաեւ Փանոս Թերլեմեզյանի վրձնին պատկանող երեք կտավ. «Ուխտավոր նավակ Սեւանում», «Լճափին», «Վանքը (Սեւան)»: Եւս երեք ստեղծագործություն անհետացել է Հմայակ Հակոբյանից՝ «Լվացք անող կինը», «Նատյուրմորտ. բանջարեղեն», ինչպես նաեւ «Աղջամուղջ»: Իսկ 2009-ի այս զանգվածային կողոպուտից առաջ՝ 1992 թվականին, երկու գեղանկար անհետացել է Ազգային պատկերասրահի ցուցասրահից: Խոսքը վերաբերում է Միրիսին վերագրվող «Գայթակղություն» եւ Իսահակ Լեւիտանի «Էտյուդ. Գարնանային բնանկար» կտավներին:
Մշակութային տարբեր կենտրոններում մի շարք կորուստների մասին բացահայտվել է 1998-2000 թվականներին տեղի ունեցած ֆոնդերի հաշվառման ժամանակ: Ու հետեւաբար, անհստակ է, թե հատկապես երբ եւ ինչ հանգամանքներում է անհետացել այս կամ այն աշխատանքը: Այդ կտավները հետեւյալներն են. Հակոբ Հովնաթանյանի «Տղամարդու դիմանկար»-ը, Հովհաննես Այվազովսկու «Ալիք»-ը, Գեւորգ Բաշինջաղյանի «Սեւանա լիճը եւ կղզին», Էդվարդ Իսաբեկյանի «Թմկաբերդի առումը», «Բնանկար»-ը, ինչպես նաեւ «Արտավազդ եւ Կլեոպատրա»-ն, Ստեփան Աղաջանյանի «Ինքնադիմանկար»-ը, Հրանտ Հովսեփյանի «Առաջադրանքի ստուգում»-ը, Ալ. Բաժբեուկ-Մելիքյանի «Հրաձգարան»-ը: Ֆոնդերի հաշվառման ժամանակ պարզվել է, որ անհետացել են նաեւ Հակոբ Կոջոյանի «Այրեր, Գեղարդ», Վահրամ Գայֆեճյանի «Կարելիս», Մարտիրոս Սարյանի «Այգում, հանգստի ժամին», Մկրտիչ Սեդրակյանի «Վարդանի դիմանկարը», Հակոբ Հակոբյանի «Նատյուրմորտ /սխտորներ/», ինչպես նաեւ անհայտ նկարչի «Թասակով տղամարդ»-ը գործերը: Մշակույթի նախարարության փոխանցմամբ, դրանցից երեքը՝ Հակոբ Կոջոյանի, Վահրամ Գայֆեճյանի եւ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունները, 2002 թվականից հետախուզման մեջ են Ինտերպոլի կողմից:
Բացի վերը բերվածներից, 1990 թվականին Հովհաննես Թումանյանի թանգարանի ցուցասրահից գողացվել է Ռաֆայել Շիշմանյանի «Դսեղ գյուղը» կտավը, Ռուսական արվեստի թանգարանից 1995 թվականին՝ Միխայիլ Վրուբելի «Դեւը եւ հրեշտակը Թամարի կղզու հետ» ստեղծագործությունը: Ստեփանավանի մշակույթի եւ ժամանցի կենտրոնից անհետացել է Լազար Ագրիյանի «Սուրեն Սպանդարյանը Ալավերդու գործադուլավոր բանվորների մոտ զրույցի ժամանակ» կտավը, որի բացակայությունը պարզվել է 2004 թվականին՝ ֆոնդերի հերթական հաշվառման ժամանակ:
Նշված գեղանկարիչներից Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը առանձնացրեց Իսահակ Լեւիտանին, Միխայիլ Վրուբելին եւ Հովհաննես Այվազովսկուն, որոնք անառարկելիորեն աշխարհում մեծ ճանաչում ունեն, եւ նրանց գործերը գնահատվում են հարյուր հազարավոր եւ ընդհուպ մինչեւ միլիոնավոր դոլարներով: Իսկ, օրինակ, Մարտիրոս Սարյանը եւ Գեւորգ Բաշինջաղյանը թեեւ աշխարհում լայն ճանաչում չունեն, բայց այս նկարիչների գործերը նույնպես, ըստ Կարեն Աղամյանի, բարձր են գնահատվում միջազգային աճուրդներում՝ գնահատվելով մի քանի տասնյակ հազար դոլարներով:
Բայց հայաստանյան մշակութային օջախներից անհետացած կտավները երբեմն նաեւ գտնվում են: Հովհաննես Այվազովսկու «Փոթորիկ ժայռոտ ափերի մոտ» գեղանկարը, որը 1989 թվականին հափշտակված է եղել ԱՕԿՍ-ից եւ 2002-ից Ինտերպոլով հետախուզման մեջ եղել, հայտնաբերվել եւ 2012 թվականին հանձնվել է պատկերասրահ: «Փոթորիկ ժայռոտ ափերի մոտ» գեղանկարը աճուրդի էր հանվել Մոսկվայի հնարժեք իրերի «Գելոս» աճուրդատանը, ինչը, սակայն, կանխվել է իրավապահների միջամտությունից հետո: Կտավի մեկնարկային գինը, ի դեպ, եղել է 5.5 միլիոն ռուբլի կամ շուրջ 180 հազար դոլար: Ներկայում այն գտնվում է ՀՀ նախագահի նստավայրում:
Հ.Գ. Նկարիչների միության նախագահը նկատեց, որ Մշակույթի նախարարության տրամադրած ցանկը ամբողջական չէ: Նա նշեց, որ շուրջ տասը տարի առաջ նախարարության ֆոնդերից անհետացել են նաեւ իր կտավներից երեքը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Բռնցքամարտի ԱԱ. Բարեղամ Հարությունյանը 1/4 եզրափակչում է
Մի խումբ վեղարով աշխարհիկներ շոու են կազմակերպել Գյումրու Յոթ Վերք եկեղեցում. լռեք ու հեռացեք. Պալյան
Առանց ձմեռային անվադողերի վարելու համար տուգանվել է 4 հազար 44 վարորդ. տեսանյութ
Ժողովրդի մասին «մտածող» Տաշիր Սամոյի փաստաբանը կոչ է անում ԵՄ-ին փող չտալ Հայաստանին. Չախոյան
Արդյո՞ք պոլիկլինիկաները պատրաստ են բարեփոխմանը. Անահիտ Ավանեսյանը մանրամասնել է. տեսանյութ
Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հայտարարվել է ցունամիի վտանգ
Սա կարող է վճռորոշ պահ լինել. Եվրոպացի առաջնորդներն ու Զելենսկին հրատապ հանդիպում են ունեցել Լոնդոնում
Քոչարյանն ու Կտրիճը նույն օրը բռնազավթել են ՀՀ-ն. ինչ եղանակով է նա ընտրվել կաթողիկոս. Վիգեն Ավետիս. տեսանյութ
Վստահ հաղթանակ է տոնել գերծանր քաշային Դավիթ Չալոյանը. բռնցքամարտի ԱԱ
ՇՄՆ էկոպարեկային ծառայությունն ընտրում է 24/7 ռեժիմի ծառայողներին
Որպես անհետ կորած որոնվում է 34-ամյա Սերգեյ Մանկոն
Դիտարկել Հայաստան-Վրաստան համատեղ առաջին համաժողովի կազմակերպման հնարավորությունը. Սարջվելաձեն՝ Թորոսյանին
Վերջին ամիսներին Հայաստանում դոլարայնացման մակարդակը պատմական ամենացածր մակարդակում է
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Արամը Ա-ն կարող է բացառիկ քայլ անել, չլինել զուգահեռ կաթողիկոս և ամենամեծ պառակտումը դադարեցնել. Ղազարյան
Խաղաղության գործընթացն անցնում ենք աշխարհի թիվ մեկ տնտեսության, թիվ մեկ պետության՝ ԱՄՆ-ի հետ. Գևորգ Պապոյան
Վարչապետը նոր խորհրդական ունի
Նարեկ Մանասյանը ժամանակից շուտ պարտության է մատնել մրցակցին. բռնցքամարտի ԱԱ
Ո՞վ է Արամ Ա-ն. նրա հայտարարությունները կարող են հետաքրքրել Լիբանանի բնակչությանը. Ադամյան. տեսանյութ
Երևան մտնող միջմարզային ճանապարհները նորոգվում են. Ավինյան
Հովհաննես Բաչկովը 1/4 եզրափակչում է. բռնցքամարտի ԱԱ
Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. հնչել են կրակոցներ․ կա վիրավոր
Ինչո՞ւ ենք ասում պետությունը մեր ինքնությունն է. վարչապետը մանրամասնել է. տեսանյութ
Իրանը Հայաստանի համար առանձնահատուկ գործընկեր-բարեկամ պետություն է. Նարեկ Բաբայան
Որպես անհետ կորած որոնվում է 40-ամյա Վարդուհի Մանիկյանը
Ժեստ է վրացական կողմից. դեպի Հայաստան ադրբեջանական նավթամթերքի մեկանգամյա տարանցման համար տուրք չի գանձվի
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանին. ինչ հարցեր են քննարկվել
Սպորտի զարգացումը Կառավարության առաջնահերթություններից մեկն է. վարչապետն ընդունել է Նազիկ Ավդալյանին
Գարեգին Բ-ն սպառնո՞ւմ է սրբազաններին. պատարագ բառն առել են կասկածի տակ. հայտարարություն է տարածվել
Մի քանի տարածաշրջանում և Դիլիջանի ոլորաններում խիտ մառախուղ է
IDBank-ը մասնակցել է Տնօրենների հայկական ինստիտուտի 10-րդ տարեդարձին նվիրված համաժողովին
Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել
Արամ Ա-ն հասկանում է՝ հնարավոր է՝ եկեղեցու բարեփոխումների ժամանակ զրկվի կաթողիկոսական գահից. կոչը դրա համար է
Միհրան Հակոբյանը մոլերից մեկի ավտոկայանատեղիից տեղափոխվել է բուժօգնության. դեպքի հանգամանքները պարզվում են
Ամիօ բանկում աշխատում են ոլորտի լավագույնները
Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության հեռանկարները
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 8-ին
Ամոյանն ընդգրկվել է 2025 թ. լավագույն հունահռոմեական ոճի ըմբիշի հավակնորդների ցանկում
Քոչարյանը գիտակցում է, որ իշխանության գալու հնարավորություն չունի, նույնիսկ եթե ՌԴ նախագահը գրավի ողջ Եվրոպան
Վարդենիսում ՊՆ զինծառայողի մահը գրանցվել է ծառայության հետ կապ չունեցող հանգամանքներում և վայրում. ՊՆ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT