Երևան
12 °C
Քրեական հեղինակություն Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի 4 թիկնապահը, որոնք նույն օրը Պիպոյի հետ ձերբակալվել էին, մեր տեղեկություններով, ազատ են արձակվել:
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Դոն Պիպոն եւ եւս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ, ձերբակալվել էին հունիսի 17-ին: Դոն Պիպոն, մասնավորապես, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը) եւ 235-րդ հոդվածի 2-րդ մասով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն եւ ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը եւ պահելը): Ըստ մեղադրանքի՝ Դոն Պիպոն առեւանգել եւ երեք օր ապօրինի պահել է իր դեմ սպանության նախապատրաստման մեջ մեղադրվող երեք անձանց, որոնց ծեծի են ենթարկել, պահանջելով խոստովանել, թե ով է սպանության պատվիրատուն։
Դոն Պիպոյի թիկնապահներն էլ մեղադրվում են զենքն ու ռազմամթերքը պահելու մեջ:
Ըստ ԱԱԾ-ի՝ հունիսի 16-ին կատարված խուզարկություններով Արթուր Ասատրյանին պատկանող Էջմիածին քաղաքի առանձնատանը հայտնաբերվել է ապօրինի պահվող մեծ քանակությամբ զենք եւ ռազմամթերք, մասնավորապես՝ «ԱԿ-74» տեսակի 2 հատ ինքնաձիգ՝ լիցքավորված 56 փամփուշտներով, 7.62 մմ տրամաչափի «ՏՏ» տեսակի 1 հատ ատրճանակ, 9 մմ տրամաչափի «ՊՄ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 8 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «ԱՊՍ» տեսակի ատրճանակ, լիցքավորված 10 փամփուշտներով, 9 մմ տրամաչափի «Բերետտա» տեսակի 2 հատ ատրճանակ, լիցքավորած 34 փամփուշտներով, «Կոլտ» տեսակի թմբուկավոր 1 հատ ատրճանակ։
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին պատասխանել է Արթուր Ասատրյանի պաշտպան Գեղամ Հակոբյանը:
- Պարոն Հակոբյան, ձեր պաշտպանյալն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ ի՞նչ դիրքորոշում է հայտնել: Ընդունո՞ւմ է այն, թե՞ ոչ:
- Իրեն մեղավոր չի ճանաչում:
- Ցուցմունք տվե՞լ է:
- Բովանդակային առումով չի մեկնաբանել, դիրքորոշում է հայտնել միայն այն մասով, որ իրեն մեղավոր չի ճանաչում եւ առաջադրված մեղադրանքը բացարձակ անհիմն է:
- ԱԱԾ խուզարկությամբ Արթուր Ասատրյանի բնակարանից մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել, ձեր պաշտպանյալը հայտնե՞լ է, թե որտեղից այդ զենքերը, անօրինակա՞ն են, թե՞ օրինական:
- Դա իր բնակարանը չի, ինքը տարվա մեջ 25 օր է Հայաստանում լինում: Դա իր հոր բնակարանն է: Արթուր Ասատրյանը նշում է, որ որեւէ կապ չունի հայտնաբերված զենքերի հետ: Դա իր հոր տունն է, այդտեղ տարբեր մարդիկ են մտնում, դուրս գալիս:
- ԱԱԾ-ն նաեւ տեսանյութ հրապարակեց Դոն Պիպոյի կողմից ենթադրյալ առեւանգման դրվագի վերաբերյալ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ձեր պաշտպանյալն այդ տեսանյութը դիտե՞լ է, ի՞նչպես է մեկնաբանել:
- Ոչ, նա չի տեսել, դա հրապարակելու ժամանակ նա անազատության մեջ է գտնվել: Նախ, տեսանյութում մեկնաբանվում է, որ առեւանգում է եղել, բռնություններ եւ այլն, բայց այդ տեսանյութում ո՛չ առեւանգում կա, ո՛չ բռնություն, ընդամենը զրույց է, նստած շատ հանգիստ խոսում են, ո՛չ սպառնալիք կա, ո՛չ բռնություն: Հետագայում, երբ գործի նյութերին ծանոթանանք, կհասկանանք եւ պարզաբանում կներկայացնենք այդ տեսանյութի հետ կապված:
- Եթե առեւանգված չէին, այդ դեպքում որտե՞ղ էին մեղադրյալները պատասխանում ձեր պաշտպանյալի հարցերին, ի՞նչ տարածք է դա:
- Ես վստահ չեմ, որ հարցեր տվողը Արթուր Ասատրյանն է, չեմ կարող այդ հարցին պատասխանել: Մենք իր հայտնած դիրքորոշման շրջանակում կարող ենք միայն վստահ լինել, որ իր կողմից նման արարք չի կատարվել:
- Ասացիք՝ բռնություն չի եղել, բայց ձերբակալվելուց հետո մեղադրյալների մարմնի տարբեր մասերում վնասվածքներ էին հայտնաբերվել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք, գաղտնիք չէ, որ ձեր պաշտպանյալն է նրանց հանձնել իրավապահներին:
- Քանի որ իմ պաշտպանյալը ցուցմունք չի տվել բովանդակային առումով, գործի այս սկզբնական փուլում որեւէ ավել տեղեկություն չեմ կարող հայտնել… Եթե նշվում է՝ վնասվածքներ կան, ապա չեմ կարող ասել՝ դա երբ եւ որտեղ է առաջացել, ինչ միջադեպի արդյունքում:
Այս պահի դրությամբ մեր առաջնային խնդիրն այն է, որ կալանավորման հիմքերի բացակայության պայմաններում նրա նկատմամբ կիրառվել է անհիմն կալանավորում: Մեկ տարի շարունակ քննվել է այս գործը, որի շրջանակներում քննիչի բազմաթիվ կանչերով Արթուր Ասատրյանը մշտապես ներկայացել է վարույթն իրականացնող մարմնին եւ չունենք մեկ դեպք արձանագրված, որ Արթուր Ասատրյանին հրավիրեն հարցաքննության կամ քննչական որեւէ գործողության եւ նա չներկայանա: Չունենք դեպք, որ որեւէ վկայի կամ այլ անձի վրա անօրինական ազդեցություն գործադրի, այսինքն՝ քննությանը խոչընդոտելու հանգամանք եւս չունենք: Այս պահին մեր առաջնային խնդիրը զուտ կալանքի վիճարկմանն է վերաբերվում: Բուն մեղադրանքի առումով հետագայում կանդրադառնանք, երբ որ ավելի մանրամասն կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը: Կամ առերեսումներ կարվեն, կհասկանանք՝ ի վերջո ճանաչո՞ւմ են այդ անձինք Արթուր Ասատրյանին, թե ոչ:
Առջեւում դեռ շատ դատավարական գործողություններ ունենք եւ մեր համար էլ պարզ կլինի մեր քայլերի հաջորդականությունը: Բացի այդ, քննիչի ներկայացված նյութերից պարզ է դառնում, որ այդ տեսագրությունը 2017 թվականի մայիսից նախաքննական մարմնի տրամադրության տակ է եղել եւ որեւէ նոր նյութ չի ավելացել, որը նոր հանգամանք կդառնա, որը նախկինում հայտնի չէր: …Ամեն դեպքում այսօր Արթուր Ասատրյանին մեղադրում են այն անձանց առեւանգելու համար, ովքեր նախապատրաստել էին իր սպանությունը: Ընդ որում՝ գործով արծարծվում է, որ Արթուր Ասատրյանի հետ ում հանդիպեին, սպանելու էին, այդ թվում՝ ընտանիքի անդամներին, երեխաներ, թոռներ, պատկերացնո՞ւմ եք՝ եթե դա իրական է, ապա ինչ է կանխվել: Ես այս ամենը ներկայացնում եմ ըստ առաջադրված մեղադրանքի բովանդակության պարզ վերլուծության… Այսօրվա առաջադրված մեղադրանքն այսպիսին է, որ իրեն չեն ասում՝ դու շահադիտական դրդումներով ես անձին առեւանգել, որեւէ այլ նպատակ ես ունեցել, գործի տրամաբանությունից ու փոխկապակցվածությունից պարզ է դառնում, որ նրան մեղադրում են իր սպանությունը նախապատրաստող անձանց գործողությունները կանխելու և խափանելու համար:
- Այս գործով ձերբակալված ՌԴ քաղաքացիներն ի՞նչ հարաբերութունների մեջ են Դոն Պիպոյի հետ:
- Երեւի ընկերներ են, նրանց մասով տեղեկություն չունեմ:
- Ձեր պաշտպանյալի սպանությունը նախապատրաստելու պատվիրատուի մասով ի՞նչ տեղեկություն կա:
- Բացարձակ որեւէ տեղեկություն չունեն:
- Տեսանյութում նշվում է ոմն Արտյոմ, խոսքը Արտյոմ Կանեւսկոյի մասի՞ն է: Արթուր Ասատրյանը ի՞նչ է նշում, այդ մասով քննարկում եղե՞լ է:
- Քննարկում չի եղել այդ մասով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT