Երիտասարդ ընտանիքների համար բնակարանների գնման վարկային տոկոսները կնվազեն մինչեւ 7 տոկոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են երիտասարդ ընտանիքների եւ զինծառայողների բնակարանային խնդիրների լուծման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։

«Հավաքվել ենք մի շատ կարեւոր թեմա քննարկելու համար: Խոսքը վերաբերում է սոցիալական նշանակության հիփոթեքային վարկային ծրագրերին, որոնց համատեքստում հիմնական շահառուների խումբը, որոնց հարցերով պետք է զբաղվենք, երիտասարդ ընտանիքներն են եւ զինծառայողները: Հույս ունենք, որ այս փուլում ռեալ հնարավորություն կլինի, որպեսզի շոշափելի ծավալներով կարողանանք լուծել զինծառայողների ու երիտասարդ ընտանիքների բնակարանային խնդիրները շատ ավելի լավ պայմաններով եւ շատ ավելի մեծ ծավալներով, քան ունեցել ենք նախկինում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:   

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը նշել է, որ առեւտրային բանկերի հետ ունեցած բանակցությունների արդյունքներով նախատեսվում է երիտասարդ ընտանիքների համար բնակարանների ձեռքբերման վարկային տոկոսադրույքները նվազեցնել մինչեւ 7-7,5 տոկոս: Բնակարանների ձեռքբերման կանխավճարը կազմելու է 20 տոկոս, հիփոթեքային վարկերի մարման ժամկետը նախատեսվել է մինչեւ 30 տարի: Զինծառայողների պարագայում կանխավճարի 10 տոկոսը սուբսիդավորելու է Պաշտպանության նախարարությունը, իսկ վարկերի տոկոսագումարը փոխհատուցվելու է նրանց աշխատավարձի եկամտային հարկից:

Որպես օրինակ՝ նշվել է, որ երիտասարդ ընտանիքի ընդհանուր ամսական չհարկված եկամուտը 450 հազար դրամ լինելու պարագայում նշված ծրագրով 20 մլն դրամ արժողությամբ եւ 70 քմ տարածքով բնակարան ձեռք բերելու դեպքում, 20 տարի մարման ժամկետով եւ 7-7.5 տոկոս տոկոսադրույքի պայմաններում, վարկի տոկոսագումարն ամբողջությամբ կփոխհատուցվի շահառուի եկամտային հարկից ու վերջինս կմարի միայն մայր գումարը՝  ամսական 65-70 հազար դրամի չափով:

Նշվել է, որ երիտասարդ ընտանիքների եւ զինծառայողների բնակարանային ծրագիրն իրականացվելու է ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մարզերում՝ հաշվի առնելով տարածքային համաչափ զարգացման կարեւորությունը:

Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ծրագրերի իրականացման համար փորձառու շինարարի ընտրությունը եւ ընդգծել, որ պետք է անել ամեն ինչ՝ հնարավոր ռիսկերը նվազագույնի հասցնելու նպատակով: Վարչապետն ընդգծել է, որ այս ծրագրերն ունեն մեծ կարեւորություն, կառավարության առաջնահերթությունների թվում են եւ պետք է բացառել կոռուպցիոն որեւէ դրսեւորում ու խոչընդոտ:

Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ծրագրերի հաջող իրականացումը հնարավորություն կտա առաջիկա տարիներին ընդլայնել դրանց ծավալները՝ երիտասարդ ընտանիքներին ու զինծառայողներին բնակարաններով ապահովելու խնդրին արդյունավետ լուծում տալու համար: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ձեւավորել միջգերատեսչական հանձնաժողով՝ ծրագրերը վերջնական տեսքի բերելու եւ դրանք  կառավարության հաստատմանը ներկայացնելու համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3914 դիտում

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է