Մասիսի քաղաքապետի փաստաբանի դեմ դատական հայց են ներկայացնելու. (լուսանկարներ)

Հունիսի 2-ին Երեւանի Կենտրոն եւ Նոր-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ազատ էր արձակել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Համբարձումյանի փաստաբանը` Տիգրան Աթանեսյանը, ոչ միայն Համբարձումյանի շահերը դատարանում պաշտպանեց, այլ նաեւ ֆեյսբուքյան իր էջում Մասիսի քաղաքապետի հետ լուսանկար էր տեղադրել՝ անելով հետեւյալ գրառումը. «Շատ կարգին մարդ, լավ քաղաքապետ, ցավոք, առայժմ մեղադրյալ՝ անհիմն մեղադրանքով, Մասիսի քաղաքապետի հետ իմ գրասենյակում»:

Vilen Gaifejian-ի լուսանկարը:

Ֆեյսբուքահայության մոտ դժգոհությունների ալիք առաջացավ, եւ դրանք վերածվեցին մեկնաբանությունների, Աթանեսյանի հրապարակած լուսանկարի տակ: Մասնավորապես, Աթանեսյանը «SOS» համացանցային հաղորդման համահեղինակ եւ հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի մեկնաբանություններից մեկին վիրավորելով էր պատասխանել:Vilen Gaifejian-ի լուսանկարը:

Աթանեսյանը նաեւ հայհոյել էր մի շարք օգտատերերի, ովքեր դժգոհություններ էին հայտնել լուսանկարի եւ դրա հետ արված գրառման հետ կապված, բայց քանի որ հայհոյանքները էթիկայի սահմաններից դուրս էին «Հայկական Ժամանակ»-ը դա չի տեղադրել:

Միջադեպի հետ կապված զրուցեցինք Վիլեն Գայֆեջյանի հետ:

Մեր հարցին՝ դեպքի հետ կապված քայլեր ձեռնարկե՞լ է, Գայֆեջյանը պատասխանեց. «Անպայման կատարելու ենք, դեռ նախնական փուլում է, մոտավորապես մի քանի օրվա ընթացքում դատական հայց եմ ներկայացնելու»: Հետաքրքրվեցինք՝ վիրավորական գրառումներից հետո Աթանեսյանի հետ կապ հաստատե՞լ է, Գայֆեջյանը արձագանքեց. «Ոչ, իհարկե, իմա՞ստը»:

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունի դատարանից, Գայֆեջյանը պատասխանեց, որ առայժմ փակագծեր չի ցանկանում բացել: Նա նաեւ նշեց, որ որպես փաստարկ օգտագործել են նաեւ լուսանկարի տակ Աթանեսյանի արած վիրավորանքները այլ մարդկանց հասցեին: 

Գայֆեջյանի նպատակների մեջ է մտնում Տիգրան Աթանեսյանին փաստաբանի լիցենզիայից զրկելու հարցը:

Միջադեպի հետ կապված պարզաբանում ստացանք նաեւ փաստաբան Տիգրան Աթանեսյանից:

- Պարոն Աթանեսյան, քաղաքացիները ձեր հրապարակած լուսանկարի եւ դրա հետ գրված գրառման շուրջ դժգոհություններ էին արտահայտել, դուք ոմանց շատ կոպիտ պատասխան էիք տվել, ոմանց անգամ հայհոյել էիք, ի՞նչն էր դրա պատճառը:

- Նախ հարցի ձեւակերպմանը կատեգորիկ համաձայն չեմ: Ես վստահ չեմ, որ դրանք քաղաքացիներ են, եթե դուք նկատի ունեք ֆեյք կամ անդաստիարակ մեկը, որը ինձ վիրավորում է, եւ այդ վիրավորանքին ես պատասխանում եմ, ապա շատ լավ եմ անում, որ վիրավորանքին պատասխանում եմ: Դա ֆեյքային հարձակում էր, մոտավորապես 300 ֆեյք, որոնց 80 տոկոս էջերը գրեթե միանման էին, եւ քերականական ոճը, իմաստային ոճը ինձ հուշում է, որ դա ընդհանուր միգուցե 5-ից 10 հոգու կողմից ղեկավարվող կազմակերպած հարձակում էր, որը տհաճ բան է, բայց ես հասկանում եմ, որ հիմա այս էմոցիոնալ անցքի վրա, մարդիկ առանց հարցի էությունը հասկանալու ինձ էին թիրախավորել, որը շատ ծիծաղալու էր: 

Ես կատարում եմ իմ փաստաբանի պարտքը, իմ աշխատանքը, ու կատարել եմ այս անգամ լավ: Դավիթ Համբարձումյանը իրոք անմեղ է, նրան զրպարտել է նախկին քաղաքապետի ինչ-որ բարեկամ, եւ ընդամենը մի անձի ցուցմունքի վրա մարդուն մեղադրում են զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ մասնակցելու մեջ, ինչը ծիծաղելի է: Դավիթը առհասարակ այդտեղ չի եղել: Նաեւ շփոթեցնում են այլ անձի հետ, ուրիշ նկարներ են տեղադրում, ուրիշ դեպքի հետ են կապում, ոչ ոքի չհետաքրքրեց՝ ինչ է եղել եւ իրավաբանական հարցի կողմը որտեղ է: Եւ եղավ այս հարձակումը, որոնց ես հետո սկսեցի արգելափակել, բայց հասկացա, որ անիմաստ է, ես չեմ կարող 300 ֆեյքի հետ պայքարել եւ ցանկություն էլ չունեմ: 

Երբեք իմ փաստաբանական ամբողջ կարիերայի ընթացքում ես չեմ ենթարկվել հարձակման՝ որեւէ մեկին պաշտպանելու համար, այդ թվում 2008 թվականին «Հայկական Ժամանակ» թերթը տարբեր դատարաններում ներկայացնելու եւ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար: Երբեք մեկը չի ասել ինձ մի բառ, որեւէ իշխանական տեղի, կամ որեւէ հասարակության հատվածից: Այսօր ես պաշտպանում եմ մի քաղաքացու, որին առաջադրված ծանր մեղադրանքի դեպքում դատարանը չի գտնում հիմնավոր կասկած եւ ազատ է արձակում: Այսինքն, ես իմ փաստաբանական աշխատանքն եմ կատարել, եւ ցավոք սրտի ինձ համար շոկ էր, որ նոր Հայաստանում ես կարող եմ քննադատվել, տռոլինգի ենթարկվել, վիրավորանք կարող են հասցնել` իմ մասնագիտական պարտականությունները` չեմ ամաչի ասել, լավ կատարելու համար:

- Ձեր դեմ ասում են, որ դիմել են դատարան, խոսվում է նաեւ, որ Փաստաբանների պալատ են դիմել՝ ձեզ լիցենզիայից զրկելու համար, մտավախություն չունե՞ք, որ հնարավոր է ձեզ լիցենզիայից զրկեն կամ տույժի ենթարկեն:

- Եթե ես իմ անձնական էջում վիրավորանքին վիրավորանքով եմ պատասխանում, դրա վիրավորանքը ո՞րն է: Փաստաբանների պալատն էլ շատ կուրախանա վերջապես ինձ արտոնագրից զրկելու համար: Նոր Հայաստանում ես վերջապես դրանից կզրկվեմ, Սերժ Սարգսյանի ռեժիմի օրոք ինչքան էլ փորձեցին, չստացվեց, եւ ուրեմն նոր Հայաստանում ես դրանից կզրկվեմ: Ես ինչ ասել եմ եղել է ինձ ուղղված վիրավորանքին համարժեք պատասխան:

- Այսինքն, մտավախություններ չունե՞ք հնարավոր պատիժ ստանալու:

- Ես բացարձակ մտավախություն չունեմ, ես հպարտ եմ նրանով, որ իմ աշխատանքը կատարում եմ ճիշտ, լավ եւ օրենքի սահմաններում` միշտ: 

- Քաղաքացիների դժգոհությունները հիմնավոր չե՞ք համարում, որտեղ հիմնականում կենտրոնանում էին լուսանկարում արված ձեր գրառման այն մասի վրա, որտեղ նշել էիք, որ Մասիսի քաղաքապետը առայժմ մեղադրյալ է անհիմն մեղադրանքով:

- Դա իմ ֆեյսբուքյան էջն է, ես հանրային ծառայող չեմ, ես չեմ ապրում հարկատուների հաշվին, ես ազատ մարդ եմ, դա իմ ֆեյսբուքյան էջն է, ինչ կուզեմ, կդնեմ: Ես շատ եմ տեղադրում նկարներ իմ տարբեր պաշտպանյալների, վստահորդների հետ, դա իմ ազատ գոտին է, եւ ես ոչ մեկին հաշվետու չեմ: Դավիթ Համբարձումյանի նկարը ես տեղադրել եմ, որովհետեւ այդ մարդու հետ շփվելուց, ծանոթանալուց հետո ունեմ իրենից շատ լավ տպավորություն, եւ իմ բոլոր խոսքերի մեջ ես վստահ եմ: Ինչի՞ց են մարդիկ դժգոհում, որ ասել եմ՝ շատ լավ մա՞րդ, ինքը շատ լավ մարդ է: Մեղադրանքը անհիմն է, որովհետեւ մեկ անձի զրպարտչական ցուցմունքով մարդուն երբեք չեն կալանավորում: Ես պատրաստ եմ բոլորին բացատրել` ինչքան ինձ թույլ է տալիս նախաքննության գաղտնիությունը, թե ես ինչ եմ ասում:

Ես ասում եմ՝ Էրեբունու դեպքերի հետ Դավիթ Համբարձումյանը որեւէ առնչություն չունի:

- Սխա՞լ էին նրան ձերբակալել: 

-Այո, եւ ճանաչվել է ձերբակալումը ոչ իրավաչափ, եւ կալանքի միջնորդությունն է մերժվել:

Հ.Գ. Տիգրան Աթանեսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջից ջնջել էր թե՛ վերոնշյալ լուսանկարը եւ թե վերջին շրջանում արված բոլոր գրառումները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
18674 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին