Երևան
12 °C
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ծանր հանցագործությունների կատարման համար ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրած դատապարտյալ Դավիթ Խաչատրյանը նույն հիմնարկի դատապարտյալ Գեւորգ Արսենյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է ծանր վնաս:
ՀՔԾ մամուլի հաղորդագրության համաձայն, դատապարտյալներ Դավիթ Խաչատրյանն ու Գեւորգ Արսենյանը 2017թ.-ի մայիսի 23-ից պատիժը կրել են միեւնույն խցում: Այդ ընթացքում Դ. Խաչատրյանը խցակցին պարբերաբար առաջարկել է գումարի դիմաց թղթախաղով զբաղվել, սակայն Գ. Արսենյանը մերժել է, որի պատճառով նրանք հաճախակի վիճաբանել են:
2017թ.-ի հունիսի 25-ին Դ. Խաչատրյանը հերթական անգամ խցակցին առաջարկել է գումարի դիմաց թղթախաղ խաղալ: Գ. Արսենյանը հրաժարվել է եւ պահանջել նման հարցերով չանհանգստացնել իրեն, սակայն Դ. Խաչատրյանը շարունակել է պնդել, ինչը վերածվել է լեզվակռվի եւ քաշքշուկի, որի ընթացքում Գ. Արսենյանը տաք ջուր է լցրել Դ. Խաչատրյանի դեմքին եւ հարվածներ հասցրել նրան` պատճառելով առողջության թեթեւ վնաս:
Տեսնելով, որ խցակիցները վիճաբանել են միմյանց հետ, դատապարտյալների շրջանում հեղինակություն վայելող դատապարտյալ Անդրանիկ Հայրապետյանը պարզաբանումներ կատարելու համար Գ. Արսենյանին ուղեկցել է իր խուց, որտեղ վերջինիս նախատել է իր մտերիմ Դ. Խաչատրյանի հետ վիճաբանելու համար: Այդ ընթացքում խուց է մտել Դ. Խաչատրյանը եւ թիկունքից հարվածել Գ. Արսենյանի գլխին, ապա` մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում` կողային շրջանին, որի հետեւանքով նրա առողջությանը պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք: Այնուհետեւ խցում գտնվող մյուս դատապարտյալները նույնպես Դ. Խաչատրյանի հետ հարվածներ են հասցրել գետնին ընկած Գ. Արսենյանի մարմնի տարբեր մասերին եւ ծեծի ենթարկել նրան:
Դեպքից հետո Գ. Արսենյանի ինքնազգացողությունը վատացել է, եւ նա մեծ դժվարությամբ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խուց, որտեղ հիմնարկի աշխատակիցների կողմից ենթարկվել է նախնական բուժզննության, ապա տեղափոխվել քաղաքացիական բժշկական կենտրոն:
Այսպիսով, դատապարտյալի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար Դավիթ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դ. Խաչատրյանի առողջությանը թեթեւ վնաս պատճառելու համար Գեւորգ Արսենյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով:
Դ. Խաչատրյանի եւ Գ. Արսենյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT