Երևան
12 °C
Արմավիրի մարզի Նոր Արմավիր համայնքի բնակիչ Հակոբ Համխիյանը հայտնվել է ծայրահեղ անօգնական վիճակում: 76-ամյա միայնակ թոշակառուն ՀԺ-ին դիմեց օգնության խնդրանքով, ասելով, որ այլևս իվիճակի չէ պայքարել գյուղապետի կողմից կատարվող անարդարությունների եւ հալածանքների դեմ:
Հակոբ Համխիյանի խնդրին ՀԺ-ն անդրադարձել էր իր հոդվածներից մեկում, դեռևս այն ժամանակ, երբ քաղաքացին դատավարական խնդիրներ ուներ Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանի հետ: Համխիյանի խոսքով՝ նման ծանր վիճակի մեջ ընկնելու պատճառներից մեկն իրենց գյուղապետն է:
«Խաղողի այգուս ճանապարհը, որը թողել եմ իմ տարածքի հաշվին ու մուտքի եւ ելքի համար, Արթուր Ավետիսյանը երեք անգամ զավթել է, վարել, բոստան ցանել: Ճանապարհը մեկ անգամ հետ եմ վերցրել մարզպետի միջոցով, իսկ երկրորդ անգամ ոստիկանության միջոցով: Մշտական իմ տարածքն են չափում, ինչ ուզում ես արա՝ իշխանավորը անձեռնմխելի է, նրա տարածքը չեն չափում»,-մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Համիխյանը:
Վերջինիս վստահեցմամբ գյուղապետն է իր կնոջը՝ Ազնիվին, համոզել, որ բաժանվեն. «Արթուրը իր վենդետան ծրագրելու համար դիմել էր կնոջս, թե ամուսինդ մեր գյուղից չէ, բարեկամ, հարազատներ չունի, տարեց, թոշակառու, հաշմանդամ է, իսկ դու տասը տարով ջահել ես, թող հեռացի, մենք մի սենյակ կտանք իրեն, փողոցի կողմի լուսամուտից դուռ կբացենք: Այգին էլ ձեռքից կառնենք, տնամերձն էլ, մենք էլ կգանք, կուտենք, կխմենք, կգնանաք»,-պատմում է նա:
Երկրորդ կարգի հաշմանդամն ունի նաև տեսողության լուրջ խնդիրներ: Գյուղում միայնակ է ապրում եւ անօգնական: 38 հազար դրամ թոշակ է ստանում, հիվանդ վիճակում խաղողի այգին է մշակում, սակայն այգուց էլ պարբերաբար խաղողը գողանում են եւ նա օգուտի փոխարեն պարտքերի տակ է ընկել:
Ասում է՝ գյուղապետի հովանավորությամբ ամեն անգամ փորձում են իր այգին զավթել, բերքը գողանալ. «Երեք տարի է՝ բերքը գողանում են: Ոստիկանությունը 5 տոննայի գողությունը հաշվում է 150 կգ»: Համխիյանը պայմանագիր է ստորագրել «Արարատ կոնյակի - գինու-օղու կոմբինատ»-ի հետ, որով պարտավորվում է ամեն տարի բերքը ամբողջովին հանձնել ընկերությանը: Ասում է, որ 2015-2016 թվականներին գողության պատճառով չի կարողացել պարտավորությունը կատարել եւ պարտք է մնացել, իսկ 2017 թվականին 41 հազար դրամ ընկերությանն է պարտք մնացել:
Հակոբ Համխիյանից խլել են նաև տունը. հորեղբոր որդին համոզել է, թե ծեր հիվանդ մարդ ես, տունդ գրի որդուս վրա, մենք քեզ կնայենք, կխնամենք: Համիխյանը համոզվել է, տունը կտակել նրանց, եւ այսօր իր տան մեջ անօգնական ապրում է:
«Չորս տարի է՝ ներքևից վերև, այլ ատյաններ չմնաց, որ դիմեմ, գյուղապետը իմ ընտանիքի հանդեպ վենդետա է իրականացրել եւ պատճառ հանդիսացել իմ ընտանիքի եւ ունեցվածքի կորստին: Ընչաքաղցության եւ թալանի պատաճառով մնացել եմ մերկ ու անօգնական: Եթե թուրք հայակերները հանակարծ իմ վիճակը տեսնեին, զարմանքից կգոռային՝ դու՛ք՝ գյավուրներդ, մեզ գերազանցել եք, ինչու՞ եք տանջում, սպանեք պրծեք»,-ասաց 76-ամյա ծերունին:
ՀԺ–ն կապ հաստատեց Նոր Արմավիրի գյուղապետ Արթուր Ավետիսյանի հետ: Վերջինս ժխտեց, որ երբևէ դատավարական խնդիրների մեջ է հայտնվել Հակոբ Համխիյանի հետ, սակայն նշենք, որ վերջինս իր հետ բերել էր դատավարական պրոցեսների հետ կապված բոլոր փաստաթղթերը:
Մեր հարցին՝ փորձե՞լ է ապօրինի ճանապարհով եւ բռնություն գործադրելով տիրանալ հողատարածքին, գյուղապետը ժխտեց՝ ասելով. «Ես չեմ ուզում շփվել նման մարդկանց հետ, ես այնքան հողատարածքներ ունեմ, ինձ ի՞նչ պետք են իր հողերը, ինքը հոգեկան անհավասարակշիռ վիճակում է գտնվում, կլյաուզնիկ մարդ է, բոլորի հանդեպ նման բաներ է անում»:
Մեր հարցին՝ թե սոցիալապես անապահով եւ հաշմանդամ թոշակառուին որպես գյուղապետ չի՞ կարող արդյոք որևէ աջակցություն ցուցաբերել կամ միջնորդել, որ կարողանա բուժում ստանալ, Արթուր Ավետիսյանն ասաց. «Թող գա, դիմում գրի կօգնեմ»: Գյուղապետն ասաց, որ օգնում է բոլորին, ովքեր իրեն դիմում են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT