Ես ինչքան հավելավճար եմ ստացել, բերել հանձնել եմ տնօրենին, հրամայված էր այդպես. թարմացված

04/05/2018 schedule12:05

13:55- Դպրոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ, տնօրենը դուրս չի գալիս իր աշխատասենյակից ու հերքում է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները:

13:50- Դպրոցի գրադարանավարուհի Ռուզան Սաֆարյանը լրագրողների հետ զրույցում պատմեց, որ ինքը 5 տարի շարունակ լավ աշխատանքի համար ստացել է հավելավճարներ, որից ոչ մի դրամ իրեն չի մնացել, իրենք ունեցել են հստակ հրաման՝ գումարը ստանալ, բերել ու փոխանցել տնօրենին: Ըստ գրադարանավարուհու, այդ գործարքներն արվել են երրորդ անձանց միջոցով, ոչ թե անմիջապես տնօրենին, գումարը եղել է 40 կամ 50 հազար դրամ, հնարավոր է իրենց այդ գումարից 5 հազար դրամ երբեմն թողած լինեն, սակայն ընդհանուր առմամբ, բոլորն էլ տվել են տնօրենին: Ստացել են բանկից, այնուհետ առձեռն փոխանցել տնօրենին, իրենք այսքան տարի լռել են, որովհետեւ վախեցել են ու իրենց ձայնը ուժ չի ունեցել:

13:42- Հրապարակվել է նաեւ 11 դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանի հետ հեռախոսազրույցը, որտեղ վերջինս հայտնում է ՀՀԿ-ի օգտին հավաքած 170 հոգանոց ցուցակի մասին։

13:32- Դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանին աշխատանքից ազատելու պահանջով հավաքված աշակերտները, ծնողներն ու ուսուցիչները շարունակում էին վանկարկումները դրսում, մինչ ներսում՝ տնօրենի աշխատասենյակում, մի խումբ տնօրենի կողմնակից ծնողներ փորձում էին համոզել լրատվամիջոցների ու ՀԿ-ների ներկայացուցիչներին, որ տնօրենը երբեւէ չի խոչընդոտել ցույցերի անցկացումը: Անահիտ Բախշյանը փոքր-ինչ շուտ հայտարարել էր, որ ուսուցիչներին տրվող հավելավճարները ուսուցիչները չեն ստացել: Ուսուցիչներից ոմանք էլ նշեցին, որ հավելավճարներն իրենք ստացել են՝ 40 կամ 50 հազար դրամ, այնուհետ ստանալուն պես փոխանցել են տնօրենին: 

Ինքը՝ Ռ. Ազիզյանը, նշեց, որ այդ ամենը իր դեմ հատուկ մշակված արշավ է, ինքը չի ճանաչում իր ուսուցիչներին ու աշակերտներին, նրանց հեղափոխել են ու իր դեմ տրամադրել:

13:15- Մի խումբ ծնողներ, լրագրողներ տնօրենի աշխատասենյակում են: Տնօրենը նշում է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվում իր աշակերտների հետ, նրանք երբեւէ իրեն առանց ժպիտի չեն բարեւել, միշտ սիրալիր են եղել ու սիրել են իրեն:

13:00- Դպրոցում կան նաեւ ծնողներ, որոնք դեմ են այս ցույցերին ու նշում են, որ պետք է ամեն դեպքում հարգել տնօրենին: Ծնողներից մեկը փակել է տնօրենի սենյակի դուռը:

12:50- Դպրոցի բակում, այնուհետ շենքի ներսում հավաքված բոլոր աշակերտները միաբերան վանկարկում են «Ազիզյան, հեռացիր»: Նրանց հետ են նաեւ ուսուցիչներն ու ծնողները:

12:26- Դանիել Իոաննիսյանը հայտարարեց, որ իր ձեռքի տակ ձայնագրություններ ունի, որտեղ այդ դպրոցի տնօրեն Ազիզյանը, 10 այլ անձանց հետ միասին ՀՀԿ-ի համար ձայների ցուցակներ է կազմել՝ իր  ցուցակում ներառելով 170 մարդու: Իոաննիսյանի խոսքերով, եթե այժմ միայն դպրոցից հեռացվելով տիկին Ազիզյանը սահմանափակվի, պետք է երջանիկ լինի: Նշվեց նաեւ, որ տնօրենի հեռացման հարցը կքննարկվի Երեւանի ավագանու նիստում:

12:21- Ֆիզկուլտուրայի ուսուցիչներն ու մի քանի այլ ուսուցիչներ եւս նշեցին, որ իրենց համար անընդունելի է դպրոցի դռներին մոտենալն ու պահակի կողմից արգելանքի հանդիպելը՝ չի կարելի դուրս գալ պատճառաբանությամբ:

12:17- Դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհիներից մեկը նշեց, որ իրենք այսքան տարի ապրում են ստրկության մեջ, բոլորը վախեցած են: Տնօրենը խոսում է Նիկոլ Փաշինյանի դեմ, սպառնում ուսուցիչներին:

12:10- Դպրոցի տնօրենը հայտարարեց, որ բոլորին է պարզ, որ սա կազմակերպված վիճակ է, ու հայտնի է, թե ով է կազմակերպիչը: Այս խոսքերից հետո տնօրենին փորձեց հակադարձել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ ոչ մի կազմակերպված վիճակ չկա ու լքեց դահլիճը:

12:05- Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութից, որն այս պահին Երեւանի Մոնթեի անվան դպրոցում տիրող իրավիճակն է ներկայացնում, պարզ է դառնում, որ ծնողներն արդեն հավաքվել են դպրոցի դահլիճում ու պահանջում են տնօրենի հրաժարականը, դպրոցում է նաեւ  Երեւանի ավագանու անդամ Անահիտ Բախշյանը:

Տնօրեն տիկին Ազիզյանը մոտեցել է դահլիճին, նշում է, որ այս ամենը խանգարում է դպրոցի բնականոն դասապրոցեսին, թող իրենց բողոքն արտահայտեն դասերից հետ՝ նույն կազմով: Ի պատասխան, Անահիտ Բախշյանը նշեց, որ դպրոցում ամեն ինչ նորմալ է, երեխաները կարող են ներել իրենցից խլված 45 րոպեն:

Ծնողներն այժմ սպասում են, որ տնօրենը պատասխանելու է իրենց բոլոր հարցերին:

Հիշեցնենք, Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն տիկին Ազիզյանը հանդիսանում է Սերժ Սարգսյանի համակուրսեցին, ով 2013 թվականի նախագահական քարոզարշավի ժամանակ ԿՐԱԿՈՏ ՏՂԱՄԱՐԴ անվանեց իր համակուրսեցուն: Տիկին Ազիզյանը ճնշում է գործադրում իր ուսուցչական կազմի նկատմամբ, անցել է պատժիչ գործողությունների այն ուսուցիչների նկատմամբ, ովքեր մասնակցել են գործադուլին եւ հավաքներին: Ծնողները եւ աշակերտները պահանջում են Ազիզյանի հրաժարականը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7602 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ