Չգիտեմ, թե ինչպես ենք քվեարկելու. Էդուարդ Շարմազանովը՝ վարչապետի ընտրության մասին

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ խմբակցությունն աջակցելու է վարչապետի ընտրությանը: Շարմազանովը դժվարացավ պատասխանել հարցին, թե ինչպես են քվեարկելու ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորները, սակայն հավաստիացրեց, որ անհրաժեշտ 53 ձայնը կապահովվի, որպեսզի պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուն ընտրվի վարչապետի պաշտոնում:

«Չգիտեմ, թե ինչպես ենք քվեարկելու, սակայն վարչապետի ընտրությանը Հանրապետականն աջակցելու է: Ինչ քանակով կաջակցի, ոնց կաջակցի, չեմ կարծում, որ դա էական է: Էականն այն է, որ անհրաժեշտ 53 ձայնն ապահովվի և 1/3-ի ստորագրությունն ունեցող անձնավորությունը դառնա վարչապետ»,- նշեց Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, ինչո՞ւ ՀՀԿ-ն մայիսի 1-ին տապալեց վարչապետի ընտրությունը, իսկ հաջորդ օրը որոշում կայացրեց մայիսի 8-ին թեկնածու չառաջադրել եւ սատարել պատգամավորների 1/3-ի առաջադրած թեկնածուին՝ Շարմազանովը պատասխանեց, որ ՀՀԿ խմբակցությունն այդ պահին այդպես է հարմար գտել:

«Իսկ ինչ վերաբերվում է իմ դիրքորոշմանը, այն չի փոխվել: Ես իմ դիրքորոշումն արտահայտել եմ մայիսի մեկին վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ, եւ շարունակում եմ մնալ նույն կարծիքին, սակայն դա չի նշանակում, որ այլ կարծիք չպետք է լինի: Ես իմ գործունեության ընթացքում միշտ բազմակարծության եւ այլակարծության կողմնակից եմ եղել: Մայիսի 1-ին մեր քվեարկությունը եղել է բացարձակապես քաղաքական, եւ մենք արտահայտել ենք մեր քաղաքական դիրքորոշումը»,- ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանը Մոսկվա էր գնացել եւ վերադառնալուց հետո ՀՀԿ-ն փոխեց իր դիրքորոշումը, Շարմազանովն ասաց.

«Սերժ Սարգսյանը Մոսկվա չէր գնացել, նա ՀՀ-ում է եւ մնալու է Հայաստանում»,- ասաց նա եւ ընդգծեց, որ կարեւորն այն է, որ վարչապետն ընտրվում է, կարեւորն այն չէ, թե ովքեր են քվեարկում:

Շարմազանովն անդրադարձավ նաեւ արտահերթ ընտրությունների անցկացման հավանականությանը: Նա նշեց, որ արտահերթ ընտրությունների անցկացումը պատվերով համերգ չէ, որ ով երբ ցանկանա, արտահերթ ընտրություն անի:

«Կա Սահմանադրություն, որտեղ հստակ ամրագրված է, թե ինչպես կարող ենք գնալ արտահերթ ընտրությունների: Եթե մայիսի 8-ին մենք ընտրում ենք վարչապետ, իսկ ես գրեթե 100 տոկոսով համոզված եմ, որ մենք ունենալու ենք վարչապետ, արդեն արտահերթ ընտրությունների գնալ չենք կարող: Եթե վարչապետը բերում է կառավարության ծրագիր, եւ այդ ծրագիրը ստանում է օժանդակություն, այդ դեպքում էլ արտահերթ ընտրությունների չենք կարող գնալ: Իրենք էլ օրակարգ են բերում Ընտրական օրենսգրքում փոփոխությունների հարց, իսկ դա ոտքի վրա քննարկելու հարց չի: Պետք է նստենք, քննարկենք: Ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է, որտեղ փոփոխությունների համար պահանջվում է պատգամավորների 3/5-ի ձայների առկայություն: Լինելու են դեբատներ: Ամեն ինչը պետք է իրականացնենք ըստ ժամանակացույցի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Հարցին՝ չի բացառո՞ւմ, որ Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո մեծամասնությունը կընդունի նրա ներկայացրած ծրագիրը, Շարմազանովը պատասխանեց. «Նայած՝ ինչ ծրագիր կլինի»:

Էդուարդ Շարմազանովը բացառեց, որ ՀՀԿ-ական պատգամավորները իրենք կարող են ստորագրահավաք սկսել վարչապետի թեկնածու առաջադրելու համար:

ՀԺ-ի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ՀՀԿ-ն երկրում այլեւս իշխանություն չունի, արդյո՞ք նա համամիտ է, Շարմազանովն ասաց.

«Դեռ ունենք, բայց, եթե մայիսի 8-ին վարչապետը փոխվի, բնականաբար չենք ունենա: Եթե կառավարություն չես, ուրեմն իշխանություն չես»:

Էդուարդ Շարմազանովը նաեւ նշում էր, որ Հայաստանը այն երկիրը չէ, որ բարձր գոռան եւ իշխանությունը փոխվի: Մեր դիտարկմանը, որ հարյուր հազարավոր մարդիկ հրապարակում գոռացին եւ իշխանությունը փոխվում է, նա մեկնաբանեց.

«Այնուամենայնիվ, խորհրդարանում է որոշվում իշխանությունն ու ընդդիմությունը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7750 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է