Սերժ Սարգսյանի տեղը թոշակառուների բազկաթոռն է մինչեւ կկանչեն հարցաքննության. Լ. Բարսեղյան

Երեկ Ազատության հրապարակում «ՄերժիրՍերժին» նախաձեռնության հանրահավաքը վարում էր Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Նա ՀԺ-ի հարցերին պատասխանել է մինչեւ հանրահավաքի մեկնարկը:

- Պարոն Բարսեղյան, դուք ձեր բազմաթիվ հարցազրույցներում նշել եք, որ Սերժ Սարգսյանի դեմ պայքարելու իսկական ժամանակը հիմա է, երբ նա ոչ մի պաշտոն չի զբաղեցնում, բայց ընդդիմության հրավիրած հանրահավաքներում մարդկանց քանակը գնալով պակասում է, արդյո՞ք դա ավելի վատին չի տանում:

- Ես ասել եմ, որ սա շատ հարմար առիթ է՝ պայքարը սրելու համար, թե չէ ընդհանրապես որեւէ օր չի դադարել այդ պայքարն այն մարդկանց կողմից, ովքեր գտել են, որ այդպես էլ կա: Դժվարանում եմ ասել, ինձ թվում է չի պակասում, ես կարծում եմ, որ ամեն մեկը պետք է իր բողոքը փորձի տեղ հասցնել: Եթե պարզվի, որ փոքրաթիվ է բողոքողների թիվը, ինչ անենք, ամեն մեկն ուզում է, որ իր տեղը պատասխան տա, ոչ ոք չի ուզում ստանձնի մի սցենարի պատասխանատվություն, որ երաշխավորի, թե հավաքվելու է այսքան հազար մարդ: Կոնկրետ ես իմ տեղն եմ պատասխանատու, քաղաքական ուժերն ունեն մտածելու բան, այն ուժերը, որոնք որեւէ կերպ չեն բողոքում, ուրեմն բողոք չունեն:

- Դուք դիմե՞լ եք քաղաքական ուժերին, որպեսզի միասնաբար պայքարեն Սերժ Սարգսյանի դեմ:

- «ՄերժիրՍերժին» քաղաքացիական նախաձեռնության կողմից այդ կոչը եղել է, այսօր նորից կվերընթերցվի այդ կոչը: Իմ լրացումն այդ կոչերին եղել է այն, որ մնացած հարցերով ձեր վեճերը թողեք մի կողմ:

- Ամեն ինչ տանում է նրան, որ ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրելու է Սերժ Սարգսյանին, այլ տարբերակ հնարավո՞ր է:

- Մի սցենարն այն է, որ Սերժ Սարգսյանը քաշելու է իր հավատավորներին. մի 10 հոգի է պնդել, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, առանց նրա կյանք չկա: Մյուսների ձայնը դուրս չի եկել, նրանք կամ խորամանկ են, կամ շատ խելացի են, չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն անակնկալ մատուցի հատկապես այդ 10 հոգուն, ովքեր երդվում են իր անունով:

- Իսկ ո՞վ է այդ հավանական երկրորդ մարդը, որ կարող է Սերժ Սարգսյանից բացի ՀՀԿ-ի կողմից առաջադրվել:

- Ես ավելին չգիտեմ, քան հանրությունը խոսում է, իսկ հանրությունը խոսում է իր փեսայի մասին, Կարեն Կարապետյանի մասին, պաշտպանության նախարարի մասին: Մեր պահանջն այն է, որ Սերժ Սարգսյանը չպիտի վերադառնա քաղաքականություն, թող գնա 1.5 հեկտար հող են տվել, զբաղվի գյուղատնտեսությամբ:

- Ամեն դեպքում, չլինի Սերժ Սարգսյանը, լինի Միքայել Մինասյանը, Կարեն Կարապետյանը կամ Վիգեն Սարգսյանը, նույն մարդու նշանակած մարդիկ չե՞ն:

- Անգամ Սերժ Սարգսյանի հեռացումը կարեւոր փոփոխությունների սկիզբ կարող է լինել, որովհետեւ փնջով հեռացնել առայժմ ոչ մեկին չի հաջողվել: Եթե այդ հնարավորությունը մեկը գիտի, թող ասի, իմանանք, օգնենք՝ անեն: Պիտի բացատրել՝ քո տեղն այլեւս թոշակառուների բազկաթոռն է, մինչեւ կկանչեն հարցաքննության 10 տարիների ընթացքում Հայաստանի կրած վնասների համար:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3011 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ