Եթե Սարգսյանն ընկավ՝ վերջին մահացու հարվածը Ծառուկյանն է տալու. Արամ Հարությունյան

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ «ՄերժիրՍերժին» նախաձեռնության կողմից կազմակերպած հանրահավաքը, որի մասնակիցների թվում էր «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Հարությունյանը երեկվանից հացադուլ է սկսել եւ իր այդ քայլով փորձելու է ահազանգ հնչեցնել բոլոր քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ դուրս գալ փողոց, ընդվզել ու թույլ չտալ, որպեսզի Սերժ Սարգսյանը դառնա վարչապետ:

- Պարոն Հարությունյան, այսօրվանից հացադուլ եք սկսել, որքա՞ն ժամանակ է այն տեւելու:

- Ես հայտարարել եմ` 9-ից 17-ը, մնացածը ընթացքը ցույց կտա: Ես կարծում եմ, որ եթե էներգետիկան մտավ հրապարակ` հարցերն ավելի շուտ կլուծվեն:

- Ընթացքից ակնկալիքը ո՞րն է, որ Սերժ Սարգսյանը որոշի չառաջադրվե՞լ:

- Սերժ Սարգսյանն ամենաշատը վախենում է ժողովրդից, բայց մինչեւ այդ քաղաքական ուժերի միասնությունից, ինչպես ասենք, 2015-ին եղավ, երբ քաղաքական ուժերը համախմբվեցին: Համոզված եմ՝ ժողովուրդը գալու է, իսկ Սերժ Սարգսյանը շատ վախկոտ է: Ինքը երբեք հրապարակային գործիչ չի եղել, ներսում էլ այնպիսի մարդիկ չեն, որ մինչեւ վերջ կմնան կողքին:

- Հացադուլն այն գործողությո՞ւնն է, որը հնարավոր է հետ պահի Սերժ Սարգսյանին իր որոշումից, որովհետեւ թե՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, թե՛ Անդրիաս Ղուկասյանը դիմել են այդ միջոցին եւ, կարծես թե, ազդեցություն չի ունեցել:

- Ես 2013-ին էլ մեկ օրով հացադուլի նստեցի, իմ պահանջը մեկն էր` որ նախագահի բոլոր թեկնածուները հանեն իրենց թեկնածությունը, եւ Սերժ Սարգսյանը մնա: Այս հացադուլը նույնպես Սերժ Սարգսյանից չէ, ես նրանից պահանջ չունեմ, սա ժողովրդին եւ քաղաքական ուժերին համախմբելու համար է:

- Հիմա ի՞նչ եք ակնկալում, որ բոլոր քաղաքական ուժերը, բացի ՀՀԿ-ից եւ ՀՅԴ-ից միավորվե՞ն:

- Այստեղ պարզ չէ Բարգավաճի կարգավիճակը, որովհետեւ եթե Սերժ Սարգսյանն ընկնի, վերջին մահացու հարվածը Գագիկ Ծառուկյանն է տալու, այլ խնդիր է, որ Սերժ Սարգսյանին գետնին գցողը, ոչ թե ինքն է լինելու, այլ մենք՝ ժողովուրդը:

- Ժողովրդի մոտ հավատ կլինի՞ այն մարդկանց հանդեպ, ովքեր իշխանության կողքին են եղել, իսկ հիմա ընդդիմադիր դարձան:

- Եթե Կրակեմ Հրաչն էլ պիտի նպաստի, որ Սերժ Սարգսյանը գնա, թող նպաստի, հետո ընտրությունների ժամանակ թող ժողովուրդն ընտրի:

- Մինչեւ ապրիլի 17-ը մարդկանց քանակն այնքան կլինի՞, որ հնարավոր լինի հասնել Սերժ Սարգսյանի իշխանության ավարտին:

- Ես համոզված եմ, եթե որքան հնարավոր է քաղաքական ուժերի համախմբում եղավ, դա ժողովրդին համախմբելու է եւ բերի հրապարակ: Ժողովուրդն իմաստուն է, տեսնում է՝ մենք իրար հետ ենք մրցո՞ւմ, թե՞ մեր խնդիրը Սերժ Սարգսյանն է:

- Իսկ ՀՅԴ-ն ի՞նչ է անելու, նրանք էլ են ժողովրդի կողքին կանգնելո՞ւ, եթե զգան, որ ժողովուրդը հաղթող դիրքում է:

- Այնպես չի, որ իրենք գժվում են Սերժ Սարգսյանի համար: Համոզված եմ, որ իրավիճակը փոխվեց՝ իրենք էլ կկանգնեն ժողովրդի կողքին:

- Իսկ այս շարժումը լիդեր չպե՞տք է ունենա:

- Մեր շարժումները խնդիր են ունեցել լիդերի պատճառով. ասենք, Վազգեն Մանուկյանն է եղել, թողել գնացել է, Տեր-Պետրոսյանն է եղել, տնից դուրս չի եկել, Ծառուկյանը տնից դուրս չի եկել: Պիտի լինի թիմ, պիտի լինի ամեն ինչ բաց, լիդերին ժողովուրդն ընթացքում կընտրի:

- Իսկ տարբեր ուժերի պարագայում պառակտման հավանականությունը ավելի մեծ չէ՞, հիշենք՝ ԱԺ-ում կար ընդդիմադիր քառյակ, որը պառակտվեց:

- Այնտեղ այն վիճակն էր, որ բաց չէր: Եթե բացի դեպքում մենք իմանանք՝ ով ինչպես է իրեն պահում, ժողովուրդը կգա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4627 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ