Երևան
12 °C
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպումն ավարտեց այն հայտարարությամբ, որ ինքն անելու է իր քայլը եւ քաղաքացիներին էլ կոչ է անում իրենք էլ անեն իրենց քայլերը: Փաշինյանն իր խոսքում նշեց, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալով՝ խախտում է 2014-ին իր եւ քաղաքացիների միջեւ կնքված պատկերավոր պայմանավորվածությունը:
«Սերժ Սարգսյանը փորձում է դրժել 2014 թվականին քաղաքացիների հետ պայմանագիրը: Նա հայտարարել է, որ այլեւս երբեք չի հավակնելու պետության ղեկավարի կարգավիճակը, իսկ հիմա փորձում է դրժել այդ պայմանը: Հիմնական մարտահրավերն այն է, որ ՀՀ քաղաքացիները կարողանան կազմակերպել եւ Սերժ Սարգսյանին պարտադրել կատարել իր իսկ կատարած պայմանները՝ չդառնալ վարչապետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշակի բանակցություններ եղել են նաեւ այլ քաղաքական ուժերի հետ: Փաշինյանի խոսքով՝ կարեւոր պայմանն այն է, որ նրանք կարողանան համաձայնության գալ՝ պայքարը ոչ բռնի գործողություններով առաջ տանելու հարցում:
«Մենք ունենք որոշակի շփումներ՝ որոշակի շրջանակների հետ, բայց այդ շփումների ընթացքում ընդգծում ենք մեզ համար սկզբունքային հարցեր, որոնք վերաբերվում են ոչ բռնի պայքարի մեթոդներին: Դա մեզ համար հակագործողություն, բայց մեր քաղաքական գործունեությունը չենք համարում նրբիկ եւ վախվորած գործողություն: Մենք պատրաստ ենք համագործակցել ցանկացածի հետ, եթե երաշխավորեն, որ կհետեւեն մեր սկզբունքներին: Սակայն մեր հիմնական բանակցությունները ՀՀ քաղաքացիների հետ է եւ Սերժ Սարգսյանի կողմից խաբվողը ՀՀ քաղաքացիներն են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Կոստանյանը ՀԺ-ին տված հարցազրույցում ասել էր, որ, եթե ընդդիմադիրները Սերժ Սարգսյանի «չեմ հավակնում» խոսքերը վերլուծեին լեզվատրամաբանական տեսակետից, ապա այն այսքան քննարկման առարկա չէր դառնա: Փաշինյանն այս առիթով ասաց.
«Գեւորգ Կոստանյանը, ի վերջո, կողմնորոշվեց Ռոբերտ Քոչարյանի ասած ցուցարարնների մասին, որոնք դուրս էին գալիս կրակում ու թաքնվում էին, այդ տեսանյութը կա՞, թե՞ չկա: Նա այդ թեմայով 3 օրում իրար հակասող վեց հայտարարություն արեց: Երբ նա կկողմորոշվի այդ հարցում, ապա նոր արժի իր այլ խոսքերը մեկնաբանել: Հիմա, որ մեկնաբանենք, նա կասի ես դա նկատի չեմ ունեցել, ես նկատի ունեի ուրիշ բան: Իսկ ընդհանուր առմամբ, մտքի այդ ընթացքը շատ բնորոշում է ՀՀԿ-ի տրամաբանությունը: Նրանք, երբ խոսում են ու ասում են՝ ժամացույց, ապա պետք է գիտահետազոտական վերլուծություն անցկացնել, նրանք նկատի են ունեցել ժամացո՞ւյց, թե՞ տրամվայ»,- ասաց նա:
Փաշինյանի խոսքով՝ այս պահին կա երկու սցենար, որ Սերժ Սարգսյանը դառնում է ՀՀ վարչապետ եւ մյուս սցենարն այն է, որ իրենց հաջողվում է կանխել նրա 3-րդ ժամկետը:
«Եթե ենթադրենք, որ մեն ժողովրդին ոչ մի տեղ չենք հրավիրում, իսկ Սերժ Սարգսյանն առանց որեւէ խոչընդոտի դառնում է վարչապետ, դա արդեն ժողովրդի պարտությունն է: Մեր գործողության բացակայությունն արդեն ժողովրդին տանում է պարտության, հետեւաբար մեր գործողությունը ստեղծում է հաղթանակի հնարավորություն: ՀՀ քաղաքացիները, եթե օգտվեն մեր առաջարկած հնարավորությունից, իսկ ես հավատում եմ եւ հույս ունեմ, որ նրանք կօգտվեն այդ հնարավորությունից, ապա նրանք կհաղթեն»,- նշեց նա:
Հարցին՝ պայքարն անձի դե՞մ է, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի, թե՞ կուսակցության՝ ՀՀԿ-ի, Նիկոլ Փաշինյանը նկատեց.
«Ուզում եմ արձանագրենք, որ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանից բացի, վարչապետի այլ թեկնածու չունի: Եթե մեզ հաջողվում է այնպես անել, որ նա չընտրվի վարչապետ կամ ընտրությունները տեղի չունենան, ապա դա նշանակում է, որ ժողովուրդը հարյուր հազարներով արտահայտել են իրենց կամքը եւ քաղաքական պրոցեսները վերցրել են իրենց ձեռքը: ՀՀ քաղաքացին, եթե այնպես անի, որ Սերժ Սարգսյանը չլինի վարչապետի թեկնածու, ուրեմն նրանք կարող են այնպես անել, որ ՀՀԿ-ն չունենա վարչապետի թեկնածու: Այս դեպքում, եթե ժողովուրդը հարյուր հազարներով դուրս գա փողոց, իր թեկնածուն էլ կլինի վարչապետ»,- ասաց ԵԼՔ խմբակցության ղեկավարը:
Լրագրողի հարցին, թե «Հանուն Հայաստան պետության» ճակատն ակնկալում է համագործակցություն ՔՊ-ի հետ, Նիկոլ Փաշինյանն այս ամենի վերաբերյալ ասաց.
«Մեզ համար կարմիր գիծ է պայքարն առանց բռնության: Մենք մերժում են նաեւ բռնությունը որպես հակագործողություն: Մենք ասել ենք, որ կգործակցենք այն ուժերի հետ, ովքեր կհարգեն այս սկզբունքը եւ երաշխիքներ կձեւավորեն այս սկզբունքի պահպանման համար: «Հանուն Հայաստան պետության» ճակատից այս կապակցությամբ հնչում են տարբեր գնահատականներ եւ քանի դեռ ճակատից չկա միասնական հայտարարություն այս խնդիրը կմնա առկախված: Բռնությամբ իշխանության հասնելը հետո նախադրյալներ է ստեղծում, որ բռնությամբ այդ իշխանությունը պահեն: Տանկերով իշխանության գալը նշանակում է տանկերով էլ այն կառավարել»,- ասաց նա եւ շարունակեց, որ չեն կատարելու բռնություն ենթարկողների կամքը, կիրառելուն են քաղաքացիական անհնազանդության բոլոր պասիվ միջոցները:
Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե մարզերի բնակիչների հետ շփումն ինչպես են ապահովելու, պատասխանեց. «Վաղը մենք մեր ճանապարհային քարտեզը կհրապարակենք եւ այդ հարցի պատասխանը պարզ կլինի»:
Լրագրողներից մեկն էլ պատկերավոր իրավիճակ ներկայացրեց, եթե Ազատության հրապարակում հավաքված լինի 10 հազար խաղաղ ցուցարար, իսկ ոստիկանությունն էլ որոշի բռնի ուժով ցրել ցույց, ի՞նչ են անելու նրանք:
«Մենք կփորձենք չցրվել: Օրինակ, մենք կդառնանք մեծ մարդկային զանգված, միմյանց պինդ կպահենք: Ամենահամարձակներն իրենց վրա կվերցնեն հարվածները եւ կպաշտպանեն մյուսներին: Ֆիզիկապես չենք ցրվի»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի նախագահության 10 տարիներին ասաց, որ նա ձեւավորել է ստահոդ պետություն:
«Սերժ Սարգսյանի կառավարման տարիների գնահատականը ես ԱԺ-ի ամբիոնից եմ տվել: Նա ձեւավորել է ստահոդ պետություն եւ այդ գործընթացը պետք է շարունակի այնքան, որ ՀՀ-ում չմնա մի բջիջ, որ այդ տրամաբանությունից դուրս է: Նա չպետք է լինի վարչապետ: Նրա կառավարման տարիներին ՀՆԱ-ն նվազել է, տարածքային կորուստներ ենք ունեցել, արտագաղթն աճել է եւ սա մեծ թափով կաճի, եթե նա վարչապետ դառնա: Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, որովհետեւ նա ասել է, որ սխալ է համարում մի մարդու կողմից 3-րդ անգամ Հայաստանը ղեկավարելը»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT