Երևան
12 °C
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը օրենքների եւ նորմատիվ ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված e-draft կայքում տեղադրել է կառավարության որոշման մի նախագիծ, որը վերնագրված է հետեւյալ կերպ. ««Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում»:
Մի քիչ, իհարկե, վիճելի է, որ մի ինչ-որ ռազմավարության իրականացման արդյունքում սովորողները պետք է սիրեն իրենց հայրենիքը: Պետք է ռազմահայրենասիրական դաստիարակություն անցնեն, որ պատրաստ լինեն զրկանքների, հանուն իրենց հայրենիքի:
Բայց թողնենք այդ վեճը եւ անդրադառնանք բուն ռազմավարությանը, որը, առայժմ դեռ նախագիծ է: «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին ՀՀ առջեւ ծառացած ժամանակակից մարտահրավերներով»,- նշված է նախագծում ու առանձնացված են ներքին եւ արտաքին մարտահրավերները: Արտաքիններից են պատերազմները, շրջափակումը, հարեւան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները եւ այլն: Բայց կան նաեւ ներքին մարտահրավերներ: Օրինակ՝ հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության եւ զինվորականի մասնագիտության հանդեպ անտարբերությունը, արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը, թմրամոլությունը եւ այլն:
Բայց նշված մարտահրավերներից մեկը առանձնապես ուշագրավ է: Այն ձեւակերպված է այսպես. «օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը»: Նախ՝ «տենդեցը» օտարալեզու բառ է եւ ունի հայկական համարժեք՝ «միտում», եւ նախագծի «օտար մշակութային արժեքները» մերժող հեղինակները պետք է որ իմանային դա: Բայց ավելի կարեւոր է, թե ինչ նկատի ունեն նախագծի հեղինակները «օտար մշակութային արժեքներ» ասելով: Արդյո՞ք դա նշանակում է, որ ռազմահայրենասիրական դաստիարակություն անցած մեր սովորողները պետք է չլսեն Մոցարտ ու Բախ, չկարդան Պուշկին ու Շեքսպիր, չդիտեն Գոյայի ու Վան Գոգի կտավները: Ո՞վ է որոշելու, թե որն է «օտար մշակույթի արժեք»:
Ռազմավարության նախագծում նկարագրված են նաեւ քայլեր, թե ինչպես պետք է երիտասարդները ստանան ռազմահայրենասիրական դաստիարակություն: Օրինակ այսպես. «Ընտանիքի օրվա կապակցությամբ համայնքի եկեղեցիներում բարձր դասարանների աշակերտների մասնակցությամբ «Եկեղեցի եւ ընտանիք», «Հայ ընտանիքը որպես հոգեւոր-ազգային արժեքների պահապան եւ ժառանգորդ» խորագրով զրույց-քննարկումների իրականացում հոգեւոր հովիվի հետ»:
Այսպիսի արտահայտություններից ակնհայտ է դառնում, որ նախագծի հեղինակները պարզապես ինչ-որ նախադասություններ են գրել իրար հետեւից, որոնք ծնվել են երեկոյան թեյ խմելիս: Որեւէ կասկած չկա, որ եթե այս նախագիծը դառնա պաշտոնական փաստաթուղթ, ապա արժանանալու է հարյուրավոր այլ ռազմավարությունների ճակատագրին՝ մեծ աղմուկով ու շնորհանդեսներով ընդունվելու եւ մոռացվելու է:
Իսկ պարզ տրամաբանությունը հուշում է, որ մարդիկ սիրում են իրենց հայրենիքը եւ պատրաստ են զրկանքների ու զոհողությունների առանց որեւէ ռազմավարության ու ռազմահայրենասիրական դաստիարակության: Իշխանության հիմնական գործառույթը այն է, որ մարդիկ հանկարծ չսկսեն ատել իրենց հայրենիքը հենց այդ իշխանությունների պատճառով: Եթե իշխանությունը, օգտվելով մարդկանց ընչազրկությունից, ընտրակաշառքներով անընդհատ վերարտադրվում է, ապա մեծ է հավանականությունը, որ մարդիկ կսկսեն ատել այն հայրենիքը, որը ուզուրպացրել է այդ իշխանությունը: Եթե իշխանությունը մի խումբ մարդկանց ձեռքում է կենտրոնացնում երկրի տնտեսական ողջ ռեսուրսը եւ բնակչության մի մեծ մասին զրկում ազնվորեն փող վաստակելու հնարավորությունից, ապա շատ մեծ հավանականությունը, որ մարդիկ կթողնեն ու կհեռանան իրենց հայրենիքից: Եթե չկարողանան արդարություն գտնել հայրենի դատարաններում, ապա որեւէ ռազմավարություն չի կարող նրանց ստիպել հանուն հայրենիքի մարտնչել: Այլ կերպ ասած, կոնվեյերային սկզբունքով շաբաթը մեկ ռազմավարություններ գրելու փոխարեն, թերեւս ավելի արդյունավետ կլինի հայրենիքի նկատմամբ սերը ոչ թե արհեստականորեն դաստիարակել, այլ այնպես անել, որ դա լինի բնական ու տրամաբանական:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT