Երևան
12 °C
Սերժ Սարգսյանի մեկ հարցանի հարցազրույցը շարունակում է քաղաքական դաշտում սուր քննադատությունների արժանանալ: Երեկ ԱԺ նիստի ժամանակ խորհրդարանի ընդդիմադիրները կրկին հիշեցին Սերժ Սարգսյանի 2014 թվականի ապրիլի 10-ին արված հայտարարությունն այն մասին, որ նախագահ ու վարչապետ դառնալու հավակնություններ չի ցուցաբերի, իսկ հարցազրույցից հետո նշում էին, որ այսպիսով Սերժ Սարգսյանը մոլորության է մատնել սահմանադրական հանրաքվեին «Այո» քվեարկած քաղաքացիներին: Ըստ նրանց՝ շատերը կողմ էին քվեարկել Սահմանադրությանը՝ իմանալով, որ Սերժ Սարգսյանը որեւէ պաշտոն չի զբաղեցնելու: ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանին երեկ հիշեցրեցինք Սերժ Սարգսյանի այս խոսքերը՝ եթե իր կամքին հակառակ կառավարման մոդել ընտրվի, այսինքն՝ խորհրդարանական, ապա չի հավակնելու վարչապետի պաշտոնին:
«Դուք չեք կարծու՞մ, որ դրանք բացարձակապես տարբեր քաղաքական մեկնաբանություններ ունեն»,- ասաց Մելիքյանը, իսկ հարցին, թե Սերժ Սարգսյանն ի՞նչ է նկատի ունեցել, պատասխանեց.
«Ինքը շատ հստակ ասել է այն, ինչ ուզեցել է ասել: Ինքը, որպես բարձր կարգի քաղաքական գործիչ, արտահայտել է այն մտքերը, ինչը ցանկացել է ասել: Շատ հստակ, շատ պարզ եւ շատ ընկալելի»:
Գագիկ Մելիքյանը համաձայն չէ, թե Սերժ Սարգսյանի ասածից ընկալվում է, որ եթե Սահմանադրական բարեփոխումներն անցնում են, ինքը չի լինում վարչապետ: «Ինքը նման բան չի ասել»,- հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
- Պարոն Մելիքյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցում նշել էր, որ իր խոսքերում քաղաքական կոնտեքստ կա, ի՞նչ կոնտեքստի մասին է խոսքը, գուցե մարդի՞կ չեն հասկանում:
- Քաղաքական մտքի, վերլուծական մտքի կոնտեքստ կա, եւ ինքն այնպիսի բան չի ասել, որ որեւէ մեկը չի հասկանում: Բայց ես չգիտեմ, թե դուք ի՞նչը չեք հասկանում:
- Ի՞նչ կա հետեւյալ արտահայտության կոնտեքստում. «...Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին» (մեջբերում Սերժ Սարգսյանի եւ Սահմանադրական բարեփոխումների աշխատանքային խմբի զրույցից, 2014, ապրիլի 10):
- Հա, բայց ի՞նչ կա այստեղ չհասկանալու: Այս ամբողջը հենց քաղաքական միտք է, քաղաքական տրամաբանություն եւ սա բարձր քաղաքական գործչի միտք է: Նա ընդամենն ասել է՝ չեմ հավակնում:
- Այսինքն՝ չի հավակնում, բայց պատրաստվո՞ւմ է լինել վարչապետ:
- Դա արդեն կախված է այն որոշումից, որը կկայացնի պարոն նախագահի կուսակցությունը:
- Սերժ Սարգսյանը խոսել էր նաեւ անվտանգության պահպանման մասին: Եթե նա անվտանգության երաշխավոր է, ապա ինչո՞ւ ունեցանք ապրիլյան պատերազմ եւ տարածքներ կորցրեցինք:
- Ես չեմ կարծում, որ ձեր հարցը տրամաբանության մեջ է, ես չեմ կարծում, որ մենք ապրիլին պատերազմ ենք ունեցել, ուրեմն մեր մոտ անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքներ քիչ են կատարվել: Ես համոզված եմ, որ անվտանգության ապահովման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են կատարվել, կատարվում են եւ կատարվելու են ապագայում, բայց չի բացառվում, որ Թուրքիան ու Ադրբեջանը սկսեն պատերազմական գործողություններ:
- Պատերազմ է եղել եւ այդ պատերազմի ժամանակ տարածքներ են գրավել:
- Տարածքներ չենք կորցրել, 800 հեկտարը չավարտված պատերազմի պայմաններում տարածքների գրավում չէ եւ ցանկացած պահի կարող է հետ վերադարձվել:
- Առանց Սերժ Սարգսյանի Հայաստանը չի՞ կարող ոչ մի պատերազմում հաղթել:
- Ինքը բարձր կարգի քաղաքական գործիչ է, պատերազմին մասնակցած գործիչ է, բարձր կարգի պետական գործիչ է եւ իր մնալը քաղաքական բուրգի գագաթին շատ ճիշտ է: Մնացած գործընթացներն ընթացքում կլինեն: Անվտանգության խնդիրը որոշված չլինելու պայմաններում, երբ պատերազմի, երկրի գրավման, մեր մշակույթի ոչնչացման վտանգ կա, այս ամենից հետո ժողովրդավարությունը ոչ մեկի չի էլ հետաքրքրի: Այս առումով պարոն նախագահն անփոխարինելի է:
- Սերժ Սարգսյանը հարցազրույցում նաեւ նշել էր, որ ոչ կուսակցական մակարդակներում վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումներ եղել են: Այդ քննարկումների ընթացքում անձամբ Սերժ Սարգսյանին ասվե՞լ է, որ ինքն անփոխարինելի է:
- Պարոն նախագահը շատ հստակ ասել է, որ քննարկումներ եղել են: Ես անձամբ իրեն չեմ ասել, որ ինքն էլ արձագանքի:
- Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե իրեն առաջադրեն վարչապետի թեկնածու, ապա պետք է երիտասարդ լիդերներ պատրաստի, բայց ՀՀԿ-ում երիտասարդ լիդերները քչություն են անում:
- ՀՀԿ-ում բազմաթիվ լիդերներ կան: Բոլոր նրանք են, ովքեր մտել են ակտիվ քաղաքականություն ու շարունակում են մտնել:
- Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը մտահոգված լիդերներով:
- Նա մտահոգված է Ձեզ համար, որ Դուք լավ ապրեք, բարեկեցիկ կյանքով ու անվտանգ երկրում ապրեք: Միշտ առաջընթաց ունենաք:
- ՀԺ-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը հարց էր բարձրացրել, թե ինչու են Սերժ Սարգսյանի բոլոր հարցազրույցները հեռուստատեսությամբ հեռարձակվում, իսկ այս մեկը տեքստային ձեւով է հրապարկվում: Քաղաքագետը դիտարկել էր՝ պատճառն այն է, որ դժվար էր մարդկանց աչքերին նայել տեսագրությունով, իսկ այստեղ գրավոր տեքստ է: Իսկապե՞ս Սերժ Սարգսյանի համար դիսկոմֆորտ կլիներ նման ձեւաչափով հարցազրույց տալը:
- Ես Ձեր ասած քաղաքագետին չեմ ճանաչում, նրա մակարդակի մասին տեղեկություն չունեմ: Չգիտեմ՝ նա իրեն նման բան իսկապես թույլ տվե՞լ է, թե՞ ոչ: Եթե թույլ է տվել, ուրեմն ինքը պարոն նախագահին լավ չի ճանաչում եւ ինքը սխալ է ընտրել քաղաքականությունը, պետք է փոխի:
- Հնարավո՞ր է, որ երիտասարդ լիդերների ցանկում տեսնենք Միքայել Մինասյանին եւ նա մի օր փոխարինի Սերժ Սարգսյանին:
- Դուք կասկածու՞մ եք, որ նա երիտասարդ է: Մի կասկածեք ոչ մի բանի վրա:
Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT