Երևան
12 °C
Այսօր հայ մեծանուն գրող Եղիշե Չարենցի (Եղիշե Սողոմոնյան) ծննդյան 121-ամյակն է: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի եւս Չարենցի տուն-թանգարանը միջոցառումներ եւ պոեզիայի երեկո էր կազմակերպել գրողի հիշատակին:
Թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվանից սկսած՝ Չարենցի 125-ամյակին ընդառաջ «Չարենցը եւ իր ժամանակաշրջանը» խորագրով գիտաժողովներ են իրականացվելու, որոնց նպատակն է՝ բացի պոեզիայից, Չարենցի ժամանակաշրջանի երեւույթների եւ մարդկանց մասին խոսելը:
Թանգարանի տնօրենը նշեց, որ վերջին տարիներին տուն-թանգարանում այցելությունների եւ միջոցառումների աշխուժացման մեծ միտում է նկատվում: Նա վստահեցնում է, որ դա պայմանավորված է ընդհանուր մտածելակերպի փոփոխմամբ:
«Մտածողություն է փոխվել, ազատություն է ձեռք բերել ազգը, հասել ենք այնպիսի ժամանակների, երբ մենք պիտի ասենք, խոսենք այն ինչ կա, այլ ոչ թե տողատակերով:
Ժամանակին Չարենցը քննադատությունների եւ հալածանքների է արժանացել իր մտածելակերպի, իր գրվածքների պատճառով, բայց այսօր այդ խավարը ցրվել է եւ մենք բոլորս կարող ենք համարձակ խոսել Չարենցի ֆենոմենի մասին՝ առանց փակագծեր պահելու»,- ասաց Անահիտ Ասատրյանը:
Վերջինս նշեց, որ չնայած դրան, այնուամենայնիվ, Չարենցին նորովի նայելու կարիք կա, եւ արդեն առաջին ծիլերը երեւում են, Չարենցով հետաքրքրվողները շատ են շատացել, հատկապես երիտասարդության շրջանում, հոդվածներ են գրվում, շատ հետաքրքիր ուսումնասիրություններ են կատարվում եւ ավելի հաճախ են այդ թեմաների շուրջ միջոցառումներ կազմակերպվում:
Չարենցի բանտային կյանքի եւ բանաստեղծ-արձակագիր Վահրամ Ալազանի ընկերության մասին «ՀԺ»-ի հետ խոսեց գրողի դուստրը՝ Հասմիկ Ալազանը: «Հայրս 10 տարի բանտարկվել է, մեղադրվում էր նույն մեղադրանքով ինչ՝ Գուրգեն Մահարին, Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը: Նրան էլ մեղադրում էին այն խմբավորման մասնակիցները, որոնք իբրեւ թե ուզել են ԽՍՀՄ պետական քաղաքական գործիչ Լավրենտի Բերիայի դեմ մահափորձ կազմակերպել»,- պատմում է Ալազանի դուստրը:
1936 թվականին Չարենցն ու Ալազանը միաժամանակ հայտնվում են բանտում: Նացիոնալիստ, հակահեղափոխական, Բերիայի դեմ մահափորձ կազմակերպող խմբի անդամ եւ նմանատիպ այլ անհիմն մեղադրանքների հիման վրա Ալազանը դատապարտվում է 10 տարվա ազատազրկման, իսկ Չարենցը սեպտեմբերի 24-ից ենթարկվում է տնային կալանքի, ապա վերջնականապես կալանավորվում է նոյեմբերի 9-ին։
1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել եւ հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ Ապա մեկ տարի անց՝ 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տեւած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը: Իսկ մինչ այդ Չարենցը մեկուսացված կյանք է վարում՝ սպասումների մեջ:
«Ճիշտ է, նրանք տարբեր գրական խմբավորումներ էին ղեկավարում, Չարենցը՝ Նաիրի, հայրս՝ Վահրամ Ալազանը, պրոլետ գրողների ղեկավարն էր այդ տարիներին: Եվ չնայած դրան՝ նրանց չէր խանգարում լինել լավ ընկերներ»,- մեզ զրույցում պատմեց Ալազանի դուստրը:
Վահրամ Ալազանն իր «Տառապանքի ուղիներում» գրքում մանրամասն նկարագրում է բանտային կյանքը, բանտային օրերը, հատվածներ կան Չարենցի հետ անցկացրած տարիներից եւ Չարենցի մասին գրվածքներ: Ալազանը, հետեւելով Չարենցի հայտնի պատգամին՝ «թե ուզում ես երգդ լսեն, ժամանակի շունչը դարձիր», արձագանքում է ժամանակի ոգուն, ժողովրդի կյանքին, օրվա հուզող ու հրատապ հարցերին։
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավարը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան
Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ
9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել
Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ
Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր
Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց
Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT