Այսօր տեղի է ունենալու ԱԺ ընդդիմադիր ԵԼՔ դաշինքի խմբակցության նիստը, որի ժամանակ քննարկվելու եւ վերջնական որոշում է կայացվելու, թե դաշինքը ի՞նչ ձեւաչափով է պայքարելու Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԵԼՔ-ի պատգամավոր, ԵԼՔ դաշինքի անդամ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Լենա Նազարյանը:

«Քննարկումների ժամկետը դեռ չի լրացել, վաղը մեր խմբակցության նիստն է լինելու: Եթե վաղվա նիստում մեզ հաջողվի համաձայնության գալ, ապա կհայտնենք: Մենք էլ ենք սահմանափակված ժամկետով եւ որոշում կայացնելու ենք, քննարկումները երկար չեն կարող տեւել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց Նազարյանը:

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում վերջնական որոշում կայացնելը, արդյո՞ք անհամաձայնություն կա, Լենա Նազարյանը պատասխանեց, որ դաշինքում տարաձայնություններ կան: Նա, սակայն պնդեց, որ այդ տարաձայնություններն անհամաձայնության կհանգեցնեն:

«Բոլորը հանգիստ պետք է վերաբերվեն դրան, քանի որ դաշինքը բաղկացած է կուսակցություններից, իսկ կուսակցությունները բաղկացած են տարբեր մարդկանցից, որոնք ունեն իրենց կարծիքը, առաջարկը: Բոլորն ուզում են իրենց կարծիքը հիմնավորել, որն էլ քննարկումների է հանգեցնում: Սրանից միայն մեր որոշումները շահել են, չենք նեղվում եւ չենք փորձում սահմանափակել քննարկումների ընթացքը: Քննարկումները երկարում են, որովհետեւ կարեւոր որոշում ենք կայացնում»,- ասաց նա:

Հարցին, թե քննարկվու՞մ է փողոց դուրս չգալու տարբերակը, կան արդյո՞ք անդամներ, ովքեր կողմ չեն փողոցային պայքարին եւ որպես հիմնավորում, նրանք ինչ են ասում, Նազարյանը պատասխանեց.

«Բարձրաձայնվում է այն մոտեցումը, որ մարդիկ հնարավորություն են ունեցել եւ, ըստ էության, սխալ բան չեն ասում, որ մարդիկ իրենց կարծիքն արդեն արտահայտել են խորհրդարանական ընտրությունների ժամանակ: Հիմա ժամանակն անցել է եւ ի՞նչ է փոխվել մարդկության դիրքորոշումների մեջ, որպեսզի եւս մեկ շանս տրվի: Մյուս կարծիքն այն է, որ մարդիկ եթե այդպես են ընտրություն կատարել, ամեն դեպքում պետք է շանս ունենան վերանայելու իրենց կարծիքը եւ այլ ընտրություն կատարեն արդեն փողոցում: Մենք ասել ենք, որ կամարտահայտման երկու ձեւ կա՝ ընտրությունները եւ փողոցային պայքարը»,- ասում է Լենա Նազարյանը եւ տեղեկացնում, որ վերջնական որոշումը կայացնելու են քննարկումների ժամանակ:

Լենա Նազարյանը բացառում է այն տարբերակը, որ ԵԼՔ-ից միայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը դուրս գա փողոցային պայքարի: Պատգամավորը նշում է, մինչեւ որոշում չլինի նման տարբերակ չի քննարկվելու ՔՊ-ում: «Ինչու՞ մեր գործընկերների մասին այդպես մտածենք, քանի դեռ դաշինքում որոշում չկա»,- ասում է նա:

Այս ընթացքում ԵԼՔ-ի պատգամավորները մեկնաբանությունների մասով խիստ ժլատ են: Թե պայքարի ինչ մեթոդներ է քննարկվում, ԵԼՔ-ի պատգամավորները չեն ասում: Նույն դաշինքի պատգամավոր, Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության անդամ Մանե Թանդիլյանն էլ դաշինքի ոչ բոլոր կուսակցությունների փողոց դուրս գալու մասով ասաց. «Քննարկման առարկա է, մենք գտնելու ենք լավագույն լուծումը դաշինքի եւ մեր պետության քաղաքացիների համար»,- ասաց Թանդիլյանը:

Հարցին՝ եթե ԵԼՔ դաշինքում ներառված մեկ կուսակցություն դուրս գա փողոց, իսկ մյուս երկուսը՝ ոչ կամ հակառակն, ապա սա չի՞ դիտվի կազմալուծում, Թանդիլյանը նշեց. «Ես չէի ցանկանա դա մեկնաբանել, քանի դեռ չկա նման որոշում: Ընդհանրապես պետք է ասեմ, որ որեւէ մեկը հույս չունենա, թե ԵԼՔ դաշինքը պետք է պառակտվի»,- ասաց նա եւ միաժամանակ նշեց, որ քննարկվող սցենարը պարզունակ չէ, քանի որ չեն ցանկանում քաղաքացիներին կրկին հիասթափության տանել:

Երեկ Մանե Թանդիլյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում եւս մեկ անգամ նշել է, որ դաշինքը որոշում չի կայացրել՝ միաժամանակ ավելացրել է, որ ինքն այս պահին փողոց դուրս գալու նպատակահարմարություն չի տեսնում․ «Եթե տեսնենք, որ իմպուլսներ կան, հանրությունը դրա կարիքն ունի, պահանջարկ կա, ԵԼՔ-ը պատրաստ է այդ առաջարկը ներկայացնել: Բայց ակնհայտորեն, իմ կարծիքով գոնե, իմ տպավորությամբ, այսօր այդ պահանջարկը, այդ ճանապարհով, տեսանելի չէ»,- ասել է նա:

Այս պահին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում էլ դեռ հստակեցված չէ, թե կուսակցությունն առանձին ի՞նչ քայլերի է դիմելու: Այստեղ եւս սպասում են դաշինքի քննարկումների ավարտին: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին պատասխանելով՝ ասաց ՔՊ վարչության անդամ Արայիկ Հարությունյանը: Հարցին էլ, թե հնարավոր է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը միայնակ դուրս գա փողոց, Հարությունյանը նշեց, որ չի բացառվում, քննարկվում է, թեեւ Հարությունյանը հույս ունի բոլոր հարցերի նման այս անգամ նույնպես ԵԼՔ-ը կոնսենսուսի գալու է:

Թեեւ ԵԼՔ-ի պատգամավորները ՀԺ-ի հետ զրույցում չեն ցանկանում փակագծեր բացել եւ անուններ տալ, թե ովքեր են կողմ փողոց դուրս գալուն, իսկ ովքեր՝ ոչ, բայց, այնուամենայնիվ ենթադրելի է, թե ովքեր փողոցային պայքարի կողմնակից չեն: Մասնավորապես, այս մասով բավական է հաշվի առնել Լուսավոր Հայաստան կուսակցության վարչության նախագահ Էդմոն Մարուքյանի այն խոսքերը, որ անցել է Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարի ժամանակը եւ ԵԼՔ խմբակցության ղեկավար, ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ երկրի թիվ մեկ խնդիրը Սերժ Սարգսյանի վերարտադրության դեմ պայքարելն է:

Ընդդիմադիր դաշինքի ներսում ընթացող այս խմորումները խորհրդարանի իշխանական կուլիսներում եւս թեժ քննարկման առարկա է դարձել:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 13-ի համարում:

Տպել
4204 դիտում

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ իրեն սպառնում են

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)