Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք երաշխիքներ են ունեցել. փաստաբան

Փաստաբանների միջեւ 2017 թվականի ապրիլի 27-ին տեղի ունեցած միջադեպի մեկ տարին լրանում է, սակայն քրեական գործով այդպես էլ առաջընթաց չկա:

Այդ օրը փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակում միջադեպ էր տեղի ունեցել մի կողմում՝ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի եւ Արմեն Սողոմոնյանի, մյուս կողմում՝ փաստաբաններ Սիմոն Բաբայանի, Վրեժ Խաչիկյանի, Արսեն Հարությունյանի եւ Գեւորգ Մկրտչյանի միջեւ: Միջադեպից հետո երկու կողմում կանգնածներն էլ հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել իրավապահ մարմիններին: Երկու կողմին էլ նախաքննական մարմինը մեղադրանքներ է առաջադրել:

Օրեր առաջ այս գործով որպես վկա հարցաքննված փաստաբան Երվանդ Վարոսյանի կարծիքով սույն գործով նախաքննության ընթացքի մասին խոսելն ավելորդ է, որովհետեւ նրա խոսքով՝ նախաքննություն չի ընթանում: «Չի կարող ՀՀ քննչական կոմիտեն գտնվել այն վիճակում, որ պարզ խնդիրը, պարզ փաստերը, որոնք ակնառու են բոլորին, մի տարվա ընթացքում չկարողանա պարզել: Այս ամենի պատճառը մեկն է՝ Տիգրան Աթանեսյանի գրասենյակի վրա հարձակված անձինք հավանաբար ունեցել են երաշխիքներ, որ քրեական պատասխանատվության չեն ենթարկվի: Էս ձգձգումը հենց այդ միտումը ունի: Անսահմանափակ կարելի է ձգձգել նախաքննությունը եւ հայտարարել, որ նախաքննություն է իրականացվում, մինչեւ մի օր կամ ինչ-որ ապօրինի որոշում կկայացվի, կամ կարող է համաներում հռչակվել, կամ կարող է առհասարակ քրեական պատասխանատվության ժամկետներն անցնել: Այստեղ ամեն ինչ պարզ է ի սկզբանե, ուղղակի ինձ համար ցավալին այն է, որ հարձակվող անձինք այսքան բարձր մակարդակից երաշխավորվում են եւ ցավոք սրտի ամեն ինչ չի սահամանփակվում միայն փաստաբանների պալատով»,- մեր զրույցում նշեց փաստաբանը:

Վերջինս ասաց, որ այս գործով փաստական հանգամանքները անձամբ է ներկայացրել նախաքննական մարմնին, որովհետեւ իր համար անհասկանալի պատճառներով իրեն եւս որպես վկա հրավիրել էին հարցաքննության: Նախաքննական մարմինը Վարոսյանից ցանկացել է պարզել, թե ինչ գրագրություն է նախորդել հարձակմանը:

«Փաստական հանգամանքների մեջ ունենք մոտիվ, թե հարձակվողներն ինչու համար են իրենց կարծիքով այցելել Աթանեսյանի գրասենյակ: Ունենք 4 հոգի, որոնք գաղտագողի ժամանում են գրասենյակ, հետախույզ են ուղարկում իրենցից առաջ, համոզված են եղել, որ Աթանեսյանը գրասենյակում միայնակ է, առանց զանգելու, զգուշացնելու գալիս ներխուժում են եւ տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում: Իսկ Քննչական կոմիտեն այս ամեն ինչը չի տեսնում: Ես հարցաքննվելիս ներկայացրել եմ, թե ինչ է տեղի ունենում ՓՊ-ում սկսած Արա Զոհրաբյանի նախագահի աթոռում հայտնվելուց ի վեր, ներկայացրել եմ բոլոր սադրանքները Աթանեսյանին ուղղված՝ դեռես 2016 թվականից առկա սպառնալքիները եւ հիմնավորել եմ Տիգրան Աթանեսյանի քննադատական մոտեցումը փաստաբանների պալատի գործունեությանը, չէր կարող չհանգեցնել նման մի բանի: Եթե իրենք նման պարզ գործը չեն կարողանում ավարտել եւ ուղարկել դատարան, ապա Կոմիտեն կարելի է փակել»,- եզրափակեց Երվանդ Վարոսյանը:

Գործով «առանցքային» մեղադրյալ, փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ մեր զրույցում ասաց՝ թե ինչ փուլում է նախաքննությունը չգիտի. «Քանի որ որոշ մարդիկ խոսք են տվել Զոհրաբյանին, որ հրոսակախմբին պատասխանատվության չեն ենթարկելու, սակայն իրավաբական ձեւը չեն գտնում դա չանելու, պարզապես ձգձգում են նախաքննությունը: Նաեւ ինձ եւ Արմեն Սողոմոնյանին մեղադրանք առաջադրելը եւ մինչ օրս մեղադրյալ լինելն էլ դրա մասին վկայում: Ցանկանում են, որ ստիպել, որ մենք հրաժարվենք բողոքից, ինչը ասում ենք, որ չի լինելու: Այնքան են ձգձգելու մինչեւ վաղեմության ժամկետը լրանա»,- նշեց Աթանեսյանը: Մեր հարցին, թե ովքե՞ր են ստիպել, Աթանեսյանն ասաց, որ չի կարող անուններ տալ: «Ստիպել բառը ես օգտագործեցի, հաշտության բազմաթիվ խնդրանքներ եմ ստացել ամենաբարձր ատյաններից, տարբեր տեղերից, ինչին ես հստակ պատասխանել եմ, որ սա շարքային գործ չէ կռվի վերաբերյալ, սա այլ գործ է եւ հանգուցալուծումն էլ պետք է լինի այդ մակարդակում, կլինի դա դատական կարգով թե ոչ դատական կարգով: Ամեն դեպքում պետք է լինի օրենքի շրջանակներում եւ իմ գլխավոր նպատակին ես ամեն դեպքում պետք է հասնեմ»: Դիտարկմանը՝ հույս չունե՞ք, որ գործը դատարան կգնա, փաստաբանն ասաց, որ ինքը արյուն չի ցանկանում. «Իմ նպատակն այն է,որ ցույց տամ, որ այդ պալատը խուժան հիմնարկ է եւ ինչ է այնտեղ կատարվում: Ողջ իմաստը իրավապահներին եւ ոստիկաններին դիմելու, դա է եղել: Պետք է հանրությունը իմանա ինչ է իրենից ներկայացնում այդ խայտառակ հիմնարկը ուր է հասել եւ որ այն կործանալու է պալատը: Նպատակս դա է եղել, ոչ մի անձնական նպատակ ես այս գործով չեմ հետապնդում»,- մանրամասնեց Աթանեսյանը: Մյուս հարցին, թե այս գործով վաղեմության ժամկետը ե՞րբ է լրանում, ասաց՝ երկու տարի հետո: Մեր հարցին, թե հնարավոր հաշտության մասին խոսք կարո՞ղ է գնալ, Աթանեսյանը չբացառեց, սակայն միաժամանակ ասաց, որ ինքը դրա համար նախապայմաններ է ներկայացրել, որը չի արվել: Թե ինչ նախապայմանների մասին է խոսքը փաստաբանը չասաց:

Մյուս կողմում հայտնված փաստաբան Վրեժ Խաչիկյանը մեր հարցերին չցանկացավ պատասխանել՝ պատճառը Մարտի 8-ն էր եւ Տիգրան Աթանեսյանի անունը:

Իսկ Սիմոն Բաբայանն էլ հարցերին պատասխանեց գրավոր. նա միայն նշել է, որ համաձայն չէ առաջադրված մեղադրանքի հետ եւ գտնում է, որ իր արարքում հանցագործության հատկանիշներ առկա չեն: «Միաժամանակ ակնկալում եմ, որ ժամանակի այս տեւողությունը նպաստելու է բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն իրականացնելուն»,- պատասխանել է Բաբայանը: Նա նաեւ չի բացառել, որ հնարավոր է հաշտության հիմքով գործը կարճվի:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանն էլ ասաց, որ նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ դատավարական եւ քննչական գործողություններ:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 9-ի համարում:

Տպել
4944 դիտում

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը