Սերժ Սարգսյան, ծնվել է Տեղ գյուղում, ազգովի ողբացինք, որ տեղում չի մեռել. Պավել Մանուկյան

Վաղը լրանում է Մարտի 1-ի ոճրագործության 10 տարին: Տասը տարի անց մեղավորները շարունակում են մնալ ազատության մեջ, իսկ գործն էլ, ըստ էության դասվել է չբացահայտվածների շարքին:

Մարտի 1-ի դեպքերին այսօրվա դատական նիստի ժամանակ անդրադարձավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը: «Մարտի 1-ը մեր իշխանությունների ապրիլի 24-ն է, եթե մենք պահանջում ենք, որ ցեղասպանությունը դատապարտվի, այս ցեղասպան իշխանությունն առաջին հերթին պետք է դատապարտվի: Պատմության էջերի մեջ մենք կհանդիպենք հետեւյալ նախադասության՝ ախոռներից որպես հիշողություն, հայ ժողովրդի պատմության մեջ գրելու ենք՝ Սերժ Ազատի Սարգսյան, ծնվել է հերոսական Տեղ գյուղում, ազգովի ողբացինք, որ տեղում չի մեռել»,- հայտարարեց Մանուկյանը, որը դահլիճում ներկա գտնվողների կողմից ընդունվեց ծափահարություններով:

Պավել Մանուկյանը նիստերի դահլիճ բերվեց նիստը սկսվելուց մոտ 4 ժամ անց միայն. նախորդ նիստին մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի եւ խմբի մի քանի անդամների միջեւ տեղի ունեցած միջադեպից հետո դատարանը Պավել Մանուկյանին 5 ժամով հեռացրել էր նիստերի դահլիճից: Նիստերի դահլիճից 10 ժամով հեռացվել են նաեւ Արայիկ Խանդոյանը, Սմբատ Բարսեղյանը, իսկ Գագիկ Եղիազարյանը՝ 20 ժամով:

Մեղադրող դատախազներն այսօր շարունակվեցին հրապարակել գործում եղած ապացույցները: Դրանք, մեղմ ասած, չէին հետաքրքրում ինչպես պաշտպաններին, այնպես էլ՝ «Սասնա ծռեր» խմբի անդամներին: «Սասնա ծռերը» ապացույցների հրապարկման ողջ ընթացքում զրուցում էին իրար հետ ինչ-որ հարցեր քննարկում, իսկ դատախազները, ըստ էության ապացույցները իրենց համար էին ընթերցում, դրանք հազիվ էին լսելի ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիների համար: Այս առնչությամբ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանը դիմելով դատավոր Մեսրոպ Մակյանին՝ ասաց. «Ուրեմն Մակեյան, որ քո միկրոֆոնը ըտեղ դրած խոսում ես լսվում ա, ու որ ասում ես հայտարարություն անենք, լուրջ տեսք ես ուզում տաս էս դատավարությանը»: Նազարյանը, սակայն նախազգուշացվեց դատավորի կողմից, նա հորդորեց դատարանի հետ «դուք»-ով խոսել: «Մենք էս որպես դատարան չենք ընդունում, այնտեղ ինչ կարդում են մեզ բացարձակ չի հետաքրքրում, այդ ամեն ինչը մենք ձեր համար կարան ասենք, ձեր համար կարդացեք, ձեր համար լսեք, մենք էդ գործերում չկանք, մեզնից հեռու պահեք»,- հայտարարեց Սեդրակ Նազարյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8036 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ