Վրաստանի նախագահի քայլը հավասարակշիռ վարքի դրսեւորում էր. Շիրակ Թորոսյան

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Մառնեուլիում Ադրբեջանի երիտասարդության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանցիներից մեկը Վրաստանի նախագահին հիշեցրել է «Խոջալուի ցեղասպանության» մասին եւ խնդրել հարգել զոհերի հիշատակը, սակայն Մարգվելաշվիլին անտեսել է նրա խնդրանքը: Իսկ որպես հարցին արձագանք Վրաստանի նախագահը նշել է, որ հետեւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ իրավիճակին եւ հավելել, որ Վրաստանը հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակիցն է:

Հայ-վրացական հարաբերությունների, վերջին տարիներին Վրաստանի վարած քաղաքականության եւ իշխանափոխությունից հետո զարգացումների, դրական եւ բացասական տեղաշարժերի  շուրջ «ՀԺ»-ն զրուցեց ԱԺ պատգամավոր ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ
Շիրակ Թորոսյանի հետ: Վերջինս անդրադարձավ Վրաստանի որոշ հակահայ քայլերին մասնավորապես՝ Հայաստանի քաղաքացիների «սեւ ցուցակը»-ին, բացահայտելով որոշ նրբություններ:

- Պարոն Թորոսյան, սպասո՞ւմ էիք Վրաստանի նախագահի կողմից նման վերաբերմունքի եւ քայլի:

- Ես գտնում եմ, որ Վրաստանի նախագահը ցուցաբերել է պատվավոր վարք՝ թույլ չտալով աղավաղել պատմությունը: Եվ ադրբեջանցի երիտասարդներին թույլ չի տվել շահարկել Խոջալուի (այժմ` Իվանյան) անմեղ զոհերի հիշատակը, քանի որ բոլորս էլ գիտենք, թե ինչ է տեղի ունեցել Խոջալուում: Գիտենք, որ դա կազմակերպվել է ադրբեջանական ներքաղաքական պայքարի հետեւանքով, եւ նպատակը մեկն է` հավասարության նշան դնել Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ու ադրբեջանական մյուս բնակավայրերում թուրք հրոսակների՝ հայերի նկատմամբ կիրառված սպանդի, բռնությունների, տեղահանման միջեւ: Ադրբեջանի նախկին նախագահն այդ մասին հրապարակային խոստովանել է: Ու այդ փաստն աղավաղելը կամ այլ ձեւով ներկայացնելը, այսօր Ադրբեջանի հակահայ վարքագծի վառ դրսեւորումներից մեկն է: Բարեբախտաբար, Վրաստանի նախագահը չի ենթարկվել այդ սադրանքին: Նրա հավասարակշիռ վարքագիծը կարող եմ բնութագրել, որպես բարեկամ երկրի վարքագիծ, որը շահագրգռված է, որպեսզի Ղարաբաղյան հակամարտությունը լուծվի միջազգային նորմերի, սկզբունքների հիման վրա:

- Ինչպե՞ս եք գնահատում վերջին մի քանի տարիների հայ-վրացական հարաբերությունները:

- Եթե վերջին մի քանի տարի ասելով նկատի ունեք Սաակաշվիլու կառավարման շրջանը, ապա կարող եմ ասել, որ հայ-վրացական հարաբերությունները ծանր փորձությունների ենթարկվեցին 2003-13 թվականների ընթացքում, որը համընկնում է Սաակաշվիլու կառավարման տարիներին: Այդ տարիներին ոչ միայն հայ-վրացական հարաբերությունները, մասնավորապես՝ Ջավախքի հայությունը լուրջ փորձությունների ենթարկվեցին Սաակաշվիլու վարած հակահայ եւ թուրքամետ քաղաքականության արդյունքում:

- Արդյո՞ք իշխանափոխությունից հետո իրավիճակը փոխվել է:

- Այո, նոր իշխանություններն ավելի ադեկվատ են հայկական խնդիրներին եւ Հայաստանի կողմից անընդհատ հնչեցվող հայ-վրացական հարաբերությունների բարելավման հարցերի նկատմամբ: Եթե նախկինում բարձր մակարդակի հայ-վրացական հանդիպումներում Հայաստանի կողմից բարձրացված հրատապ խնդիրներին, ինչպիսիք են՝ տարածաշրջանային անվտանգություն, հայ-վրացական հարաբերությունների զարգացում, միասնական համատեղ ծրագրերի, պայքարի, միասնական անվտանգ համակարգի ստեղծում, ըմբռնումով չէին մոտենում, ապա ներկայումս վիճակն անհամեմատ ավելի լավ է: Չնայած գործող որոշակի խնդիրներին, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ այսօր վիճակն անհամեմատ ավելի լավ է: Իհարկե, կան տարաբնույթ հարցեր, որոնց լուծման ուղղությամբ պետք է շարունակական աշխատանք տարվի: Կառանձնացնեի երկու երկրների արտաքին քաղաքական կողմնորոշումների հարցը: Մենք, միջազգային հարթակներում, կամա թե ակամա հակոտնյա դիրքորոշումներ ենք ունենում, որոնց հետ կապված անհրաժեշտ է փոխադարձ ըմբռնումով մոտենալ միմյանց, եւ պետք է մեծ աշխատանք տարվի վերացնելու այն անհարթությունները, որոնք բխում են մեր ընդհանուր շահերից: Չնայած որ վրացական իշխանությունները  Սաակաշվիլու կառավարման տարիներից հետո վերանայել են դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, նաեւ իրենց վերաբերմունքը հայերի հանդեպ, այնուամենայնիվ, շարունակում են թուրք-ադրբեջանական կողմերի հետ սերտ համագործակցությունը, որը ինչ-որ մի տեղ կարող է շոշափել մեր շահերը, այս ուղղությամբ էլ մենք որոշակի աշխատանքներ ենք տանում Վրաստանում, բարեբախտաբար, այդ աշխատանքները համարժեք վերաբերմունքի են արժանանում, որի վառ ապացույցը Վրաստանի նախագահի վարքագիծն է:

- Ի՞նչ խնդիրներ են վերացել:

- Այն խնդիրները, որոնք մենք նախկինում ունեցել ենք, այսօր սուր ծայրերով չեն արտահայտվում: Խնդիրներ ունենք վիրահայերի հետ կապված, իհարկե՝ դրանք նախկինի հետ անհամեմատ նվազել են, սակայն շատ խնդիրներ ինչ-ինչ գործոններով պայմանավորված դեռ շարունակվում են, այդ թվում՝ հայատառ գրականության կամ տպագիր նյութի արգելքը, սեւ ցուցակի գոյությունը, որը ակտիվ քննարկման փուլում է հայ-վրացական հարաբերություններում:

- Սեւ ցուցակի հետ կապված ինչ-որ փոփոխություններ եղե՞լ են, չէ որ վերջերս հերթական դեպքն արձանագրվեց, երբ Երկիր ծիրանի կուսակցության անդամներին՝ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ, սահմանապահները թույլ չեն տվել հատել Բավրայի անցակետը՝ կանխելով նրանց մուտքը Վրաստան:

- Ես չեմ մտնում այն հարթություն, որը Վրաստանի ներքին գործն է, այն, թե ում թույլ կտա, կամ թույլ չի տա մտնել իր երկիր, դա իր խնդիրն է: Ես խոսում եմ սեւ ցուցակի միայն այն հատվածի մասին, որը կապված է արմատներով ջավախքցի, ինչպես նաեւ այն մարդկանց հանդեպ, որոնք քննարկել են հայ-վրացական հարաբերությունները, քննադատել Վրաստանի վարքագիծը Հայաստանի եւ վրացահայության հետ կապված եւ դրա հետեւանքով հայտնվել սեւ ցուցակում:

- Ձեր նշած այդ հատվածի հետ կապված փոփոխություններ եղե՞լ են:

- Փոփոխություններ եղել են Կարեն Գիլոյանի հետ կապված, որն այսուհետ կարող է անցնել սահմանը, բայց ոչ ազատ, այլ որոշակի համաձայնություններից հետո: Առաջընթացներ կա նաեւ ինձ հետ կապված. 2017 թվականին շուրջ ինը տարվա արգելքից հետո ես չորս անգամ հնարավորություն եմ ունեցել հատել հայ-վրացական սահմանը եւ մասնակցել Ջավախքի մշակութային իրադարձություններին՝ Ջիվանու, Հավասու, Տերյանի միջոցառումներին: Սա մի կողմից լավ է, բայց պետք է նշեմ, որ էլի ամբողջովին ազատ չենք մեր տեղաշարժման հարցում եւ հույս ունենք, որ ընդհանրապես կվերանան այդ համաձայնություններն ու սեւ ցուցակը, եւ մարդիկ ովքեր զրկված են հայրենի տուն գնալու հնարավորությունից, ի վերջո կկարողանան ազատ տեղաշարժվել:

- Դեպի Վրաստան Ձեր արգելքը ե՞րբ էր դրվել եւ ե՞րբ հանվեց:

- 2009 թվականի հուլիսի 19-ից, երբ սահմանը հատելու իմ հերթական փորձը կանգնեցվեց՝ Թբիլիսի էի գնում համաժողովի: 2009-ից մինչեւ 2017 թվականը առանձին համաձայնություններով ինձ թույլատրվել է սահմանն անցնել ընդամենը երեք անգամ, մեկը Սաակաշվիլու իշխանազրկումից անմիջապես հետո, մյուսը 2014 թվականին առանձին պայմանավորվածության արդյունքում, եւ մի դեպք էլ հարազատիս հետ դժբախտ պատահար էր եղել՝ թույլ են տվել հուղարկավորությանը մասնակցեմ: Իսկ 2017 թվականին արդեն չորս անգամ մուտք եմ գործել: Հիմա, եթե ես էլի ցանկություն հայտնեմ գնալ Վրաստան, պետք է նախապես դիմեմ, որոշակի ժամկետում ինձ պատասխանեն, դա կարող է տեւել մեկ օր, երեք օր, նայած:

Հ.Գ. 2009 թվականից Հայաստանի մի շարք քաղաքացիների մուտքը Վրաստան արգելվել է, որպես անցանկալի անձ: Նրանք են՝ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ապորտային մեկնաբան Կարեն Գիլոյանը, նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը, «Հայաստանի հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանը, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին:

                                                                                        Աղունիկ Հովհաննիսյան

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 1-ի համարում:

Տպել
3750 դիտում

Վարչապետն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել 2023-ին իրականացված և ներկայում ընթացքի մեջ գտնվող ծրագրերին

Լավ ճանապարհ է. վարչապետը ծանոթացել է Արմավիր-Նորապատ 1,7 կմ հատվածի հիմնանորոգմանը

Տղամարդը փորձել է կրակելով վախեցնել շներին, սակայն հրազենային վիրավորում է հասցրել հարևանին. վերջինս հիվանդանոցում է

Սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են Խանջյան բնակավայրի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները (տեսանյութ)

Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել. ՊՆ

Փարիզում մեկնարկել են 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը. Ազգային թիմերը մարզասերներին ողջունում են Սենը նավարկելով

Լեռնագոգում «Փաուեր սոլար»-ը կառուցել է 60 Մվտ հզորությամբ արևային կայան, ներդրումը 12,3 մլրդ դրամ է

Երբ երկրի ղեկավարին սիրում են. վարչապետի՝ Արմավիրի մարզի այցի ամենաջերմ պահերը (լուսանկարներ)

Ալիևն ու նրա վարչակազմը մեծ վախեր ունեն. Ադրբեջանի հայտարարությունը բացահայտ պատերազմի մասին է. Հովհաննիսյան

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է տեսանելի տեմպերով. Նիկոլ Փաշինյան

Հաջողություն մեր մարզիկներին. Արայիկ Հարությունյանը Փարիզից ՀՀ նախագահի հետ լուսանկար է հրապարակել

Փոքր Վեդու մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բելգիան ողջունել է Խաղաղության եվրոպական հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո տրամադրելու ԵՄ որոշումը

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար 14 առանձնատուն է կառուցվում և մանկապարտեզ

Արմավիրի նորաբաց շատրվանը. վարչապետը տեսանյութ է հրապարակել

«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի ֆինանսավորած բիզնես պլանների 70%-ը կայուն եկամուտ ունեն

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային փակ քննարկում է տեղի ունեցել

Մեծամորի համայնքապետարանը կգործի հիմնանորոգված շենքում. վարչապետը ծանոթացել է իրականացված ծրագրերին

Բուհերում որակյալ դասախոսների անհրաժեշտության խնդիրն ավելի «սուր» է, քան ուսանողների. Վահրամ Դումանյան

Գավառում անցկացվել է ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստը, ամփոփվել են ընթացիկ արդյունքները

Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից

Չեք փոշմանե՞լ որ Հայաստանում եք. վարչապետը հետևել է Երևան-Արմավիր-ՀՀ սահման միջպետական ճանապարհի շինաշխատանքներին

Մագդալենա Գրոնոն նշանակվել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ. նա փոխարինել է Տոյվո Կլաարին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Կիպրոս

Խոստացել էինք, արել ենք. Փաշինյանը դիտարկել է Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Դատարանը 24 հայց կքննի. ինչ ապօրինություններ են արել Գյումրու նախկին քաղաքապետներ Վարդան Ղուկասյանը և Սամվել Բալասանյանը

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ բռնություն կիրառած աշխատակիցը ձերբակալվել է

Քաղաքացիները թիանավակով հեռացել և չեն կարողացել վերադառնալ

Վարչապետն Այգեշատում ծանոթացել է սուբվենցիոն ծրագրերի ընթացքին (տեսանյութ)

Մանկապարտեզում երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու դեպքի մասով ուսումնասիրություն է սկսվել. ՄԻՊ

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը. հերթական կանգառը Գեղարքունիքն է եղել

Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է. Սամվել Մարտիորսյանը հայտնել է՝ որտեղ է եղել

Անհրաժեշտ է ճիշտ լինել ճիշտ պահին և ճիշտ տեղում. վարչապետ

Ապարանի ջրամբարի տարածքում ավտոմեքենա է արգելափակվել

Լուծվում են միայն այն հարցերը, որոնք ճիշտ են ձևակերպված. Նիկոլ Փաշինյան

Հայաստան-Թուրքիա սահմանի Մարգարայի անցակետը արդիականացվել է. վարչապետը ծանոթացել է իրականացված աշխատանքներին

Մանկապարտեզում դաստիարակը ծեծել է քնելու պառկած երեխային (տեսանյութ)

Եվրոն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 26-ին