Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական շենք կունենա

Երեւանի Մնջախաղի պետական թատրոնը 43 տարվա անհասցե դեգերումներից հետո հիմնական հասցե ու շենք կունենա: Թատրոնն այսուհետ Գեւորգ Քոչար 21 հասցեում է լինելու: Հայաստանի Ազգային գրապալատի տարածքը, հիշեցնենք, տրվել է Մնջախաղի պետական թատրոնին:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Դադասյանն ընդգծեց, որ քսան տարի բարձրացրել է թատրոնի շենքի խնդիրը եւ չէր կարող ենթադրել, որ մի քանի ամսվա ընթացքում այն լուծում կստանա: «Երբ անվանի ճարտարապետները հավաքվեցին, ինչպիսիք են՝ Մկրտիչ Մինասյանը, Նարեկ Սարգսյանը, Հրաչյա Պողոսյանը եւ այլոք, ես շատ պատմական զգացողություններ ունեի, անգամ ֆոտոներ արեցի»,- ասաց Դադասյանը:

Նա նշեց, որ շենքի արտաքին տեսքի հետ կապված քննարկում է եղել ճարտարապետերի հետ, ընդհանուր եզրակացության համար հաշվի են առնվել բոլորի կարծիքները, եւ բացի այն, որ տարածքը վերանորոգման լուրջ կարիք ուներ, նաեւ պետք է համապատասխանեցվեր թատերական միջավայրին: Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի խոսքով, այս տարվա մայիս ամսից կսկսվեն թատրոնի շինարարական աշխատանքները եւ կավարտվեն հաջորդ՝ 2019 թվականի մայիս ամսին:

Մնջախաղի թատրոնի ապագա շենքը ունենալու է այս տեսքը՝

2019 թվականին Մնջախաղի թատրոնի բացումն ազդարարվելու է նոր շենքում, նոր տարածքում: Ամիրյանի խոսքով՝ նախագիծն իրականացնելու համար պետբյուջեից 260 միլիոն դրամ է հատկացվելու, իսկ շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպությունների միջեւ նախապես հայտարարվելու է մրցույթ:

«Այս տարի կիրականանա 60 միլիոն դրամի չափով աշխատանքներ, մնացածը կմնա հաջորդ տարվան»,-ասաց Արմեն Ամիրյանը, նշելով, որ եկող տարվա սկզբում կտրամադրվի նախատեսված գումարի մեծ մասը, պայմանով, որ պետք է ավարտին հասցվեն ողջ շինարարական աշխատանքները: Ըստ նախարարի՝ հաջորդ տարվա բյուջեով են լուծվելու նաեւ թատրոնի գույքի եւ լուսային տեխնիկայի հետ կապված խնդիրները: Լինելու է մոտ 120-123 տեղանոց դահլիճ:

Մնջախաղի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ հաջորդ տարի մայիսի 18-ին լրանում է թատրոնի 45-ամյակը, որը մեծ շուքով կնշվի, մեկ տարում կլինի երկու տոն թատրոնի համար: 2019-ի մայիսին թատրոնի բացումը կազդարարվի «Պիերոյի երազը» նոր ներկայացմամբ: «Մնջախաղային թեմա է, բայց ժամանակակից խնդիրների է անդրադառնալու, որը նաեւ վերաբերվելու է մեզ, լիրիկական, կոմիկական էլեմենտներ ունի»,- ասաց Ժիրայր Դադասյանը:

«Մի քանի օրից լրանում է նաեւ թատրոնում իմ պաշտոնավարման 20 տարին, դա մեծ բավականություն է ինձ պատճառում, որը հաշվետվության նման մի բան է, որ 20 տարիների ընթացքում ի վերջո եկանք, հասանք այս կետին, որ կունենանք մեր հիմնական տարածքը»,- ասաց Դադասյանը:

Ժիրայր Դադասյանի խոսքով՝ թատրոնի շենքի ներքին գծագիրն էլ արդեն կա, որին անմիջական մասնակցություն է ունեցել ինքը: «Թատրոնն ունի իր առանձնահատկությունները, թե ինչպիսի մուտք պետք է լինի, որտեղ պիտի բաց լինի, որտեղ՝ փակ, ինչպիսին պիտի լինեն դիմահարդարման, մյուս վարչական սենյակները եւ այլն:

Մնջախաղի պետական թատրոնի նախագծված շենքը

Հաշվի առնելով, որ շենքը հին է եւ երրորդ հարկում ենք լինելու, նաեւ հաշվի առնելով խնդիրները ներքեւի երկու հարեւանների հետ, նմանատիպ հարցերը, կարծես թե, լուծվել են»,- ասաց Դադասյանը, որը, սակայն ներքեւի առաջին եւ երկրորդ հարկերի հարեւանների հետ կապված խնդրի մասին չմանրամասնեց, միայն ասաց, որ մասնավոր սեփականատերեր են:

Նախկին տպարանի առաջին եւ երկրորդ հարկերը

Հրատարակչության եւ տպարանի շենք է եղել նախկինում, «Ազգային գրապալատը միացավ Ազգային գրադարանին, եւ մենք որոշեցինք գրապալատի տարածքը տրամադրել Երեւանի մնջախաղի պետական թատրոնին, որը տարիներ շարունակ չի ունեցել իր սեփական շենքը»,- ասաց Ամիրյանը: Անդրադառնալով Ազգային գրապալատին` Արմեն Ամիրյանը եւս մեկ անգամ շեշտեց, որ այն միանում է Ազգային գրադարանին` պահպանելով իր գործառույթները, անվանումը:

«Բոլոր աշխատակիցները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները, հավելյալ թվայնացման գործընթացը»,- նշեց Ամիրյանը: Առաջին երկու հարկերը մասնավոր են, երրորդը՝ Մնջախաղի թատրոնինը՝ պետական սեփականություն: Արմեն Ամիրյանն էլ հաստատեց, որ շենքի առաջին երկու հարկերում լքված վիճակ է:

Վերջինս հույս հայտնեց, որ հենց թատրոնը սկսի գործել, մասնավորը եւս ուշադրություն կդարձնի իր տարածքին եւ այդ տարածքները եւս մշակութային նպատակի կծառայեցվեն, կամ որեւիցե այնպիսի նախաձեռնություն կլինի, որը համահունչ կլինի թատրոնի հետ:

Ամիրյանի խոսքով՝ անկախության վերջին երեք-չորս տարիներին 4 թատրոնի շենքի հարց են կարողացել լուծել՝ Կամերային թատրոնի շենքն է, որը շուտով պատրաստ կլինի, Գավառի թատրոնը, Մնջախաղի թատրոնը եւ Համազգային թատրոնը, որն այս պահին դեռ նախագծման փուլում է եւ շուտով ազդարարվելու է շինարարության մեկնարկը՝ ֆինանսավարկային քոլեջի տեղում՝ ներկայիս Համազգայինի հարեւանությամբ:

Մշակույթի նախարարը վստահեցրեց, որ այս տարի պլանավորված է, որ թատրոնը շաբաթը երեք ներկայացում պիտի ունենա, պլանավորված է նաեւ որոշ թատրոնների ամբողջ տարվա խաղացանկը: «Ոչ մի բան չի խախտվելու, կաշիները քերում ենք»,- ասաց նախարարը:

Քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Մարտին Քյուրքչյանն ասաց, որ նախագծում փորձել են համատեղել դասական եւ ժամանակակից ճարտարապետությունը: «Դասական շենք՝ կողքը լեդ էկրանով, դիմացի պատը՝ ապակեպատ, լինելու է նաեւ ժամանակակից վերելակ՝ նախատեսված սակավաշարժ խմբերի համար»,- ասաց նա:

Խոսելով ծրագրերի մասին՝ նշեց, որ բազմաթիվ ծրագրեր ունեն, հենց երեկ էլ նոր փառատոնի հրավեր են ստացել, Վոլոգդայում իրականացվող «Գոլոսա իստորիի»՝ պատմության ձայները, պատմական դրամաների փառատոն է լինելու: Նմանատիպ մի շարք պրոյեկտներ, առանձին նախագիծ «Գորիսը ԱՊՀ մշակութային կենտրոն» ծրագրի հետ կապված:

 Նաեւ միջին հաշվով չորս տարին մեկ ընդունվում է 8-ից 10 ուսանող, (չորս տարին մեկ է ընդունելությունները): Խոսելով ուսանողների թվի մասին՝ Դադասյանը նշեց. «Պահանջարկին բավարարող քանակ է»: Նշենք, որ թատրոնին տարածք հատկացնելու որոշումը եղել է 2017 թվականի փետրվարի 15-ին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հրամանով:

                                                                                                       Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5945 դիտում

Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում

Սովորել, սովորել, սովորել. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կադրային նոր նշանակումներ ՊՆ-ում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար