Երևան
12 °C
Ֆեյսբուքյան օգտատեր Artur Danielian-ը, որը վերջերս սկսել էր Ազգ-Լվացքի մեքենա անունը ստացած ակցիան՝ բանակին լվացքի մեքենաներ նվիրաբերելու համար, հիմա էլ որոշել է տուֆ ձեռք բերելու համար դրամահավաքություն սկսել, որպեսզի այս քարով շփման գծի դիտարկվող հատվածներում պատեր շարեն։
Այս մասին Դանիելյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում, որտեղ նշում է, որ հարկավոր է 20 հազար հատ տուֆի սալիկ, որի հատը իրենք կարող են ձեռք բերել 200 դրամով: Ակցիային միացել է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանը։ Միացողների թվում է նաեւ մի քանի օր առաջ իր ծննդյան արարողության համար նախատեսված գումարը ՊՆ-ի համար լվացքի մեքենա գնելու վրա ծախսած Քեմբրիջ քաղաքի համալսարաններից մեկի շրջանավարտ Վահրամ Ավագյանը, որը մեզ հետ զրույցում նշել էր, որ դա փոքրիկ օգնություն է բանակինն, հատկապես որ ինքը չի ծառայել։
Նախաձեռնությանը միացել է նաեւ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը։
Ինչքանո՞վ է արդյունավետ տուֆ քարի օգտագործումը շփման գծում, քանի որ պայթյունի ժամանակ քարից բեկորներ են առաջացնում: Մեր հարցերին պատասխանեց Արցախի ռազմական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը։
- Պարոն Բադասյան, ֆեյսբուքով դրամահավաքություն է սկսվել՝ շփման գծի դիտարկվող հատվածների երկարությամբ պատ շարելու նպատակով: Նախաձեռնության հեղինակները մտադիր են տուֆ գնել եւ համապատասխան հատվածներում տուֆե պարիսպ կառուցել: Տուֆը ինչքանո՞վ է արդյունավետ շփման գծում։
- Արդյունավետ է, քանի որ տուֆը փափուկ քար է, ինքը բեկորային չէ, գնդակը կարող է մտնել մեջը, եւ մնալ այնտեղ, իսկ մյուս քարերը կարծր են եւ բեկորային են։
- Այսինքն, տուֆը համեմատաբար անվտա՞նգ է։
- Այո, անվտանգ է։
- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, որ հասարակությունը նմատատիպ դրամահավաքներ է անում բանակի համար։
- Նորմալ է, հիմա մարդիկ կան՝ նվիրատվություններ են անում, ես ողջունում եմ հասարակության յուրաքանչյուր քայլ, այլ հարց է, որ այդ նվիրատվությունները պետք է նպատակին ծառայեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանդիպումը անհրաժեշտ էր և արդյունավետ. Պեսկովը՝ Պուտինի ու Փաշինյանի վերջին հանդիպման մասին
ՀՀ վարչապետը, նախագահն ու Կառավարության անդամները ներկա են գտնվել Սուրբ Հարության պատարագին. լուսանկարներ
Ռուսաստանն ունի իրավունք՝ Հայաստանի հետ քննարկելու առաջիկա ընտրությունները. Պեսկով
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և Եվրամիության միաժամանակյա անդամ լինելու անհնարինությունը, ինչը կարևոր է․ Պեսկով
Թող այս տոնի խորհուրդը ևս մեկ անգամ ընդգծի արժանապատվության, իրավունքների պաշտպանության կարևորությունը. ՄԻՊ
ԱՄՆ-ը հայտարարել է՝ փրկել են Իրանում խոցված կործանիչի 2-րդ օդաչուին. ինչպես է եղել բարդագույն գործողությունը
Վուչիչը հայտարարել է Սերբիայի գազային ենթակառուցվածքների դեմ դիվերսիայի փորձի և այն կանխելու մասին
Վթարային ջրանջատում Մեծամոր քաղաքում
Իրանի օբյեկտների վրա հարձակումներին արձագանքի բացակայությունը խաթարում է ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ վստահությունը
Ռուսաստանը պատրաստ չէ Զատկի զինադադարին. Զելենսկի
Ինչպիսին է Սուրբ Զատկի տոնը ՊՆ զորամասերում ու բանակային դիրքերում. տեսանյութ
ՌՈ աշխատակիցները հերթական շրջայցերն են իրականացրել բանակային դիրքերում. տեսանյութ
Թող Հարության լույսը զորացնի մեր հավատը սեփական ուժերի հանդեպ, ուղենշի մեզ դեպի երկարատև խաղաղություն. նախագահ
Ավտովթար Մասիս-Էջմիածին ավտոճանապարհին․ կան տուժածներ
Հայաստանի պատմությունը վկայում է հաերի ուժի մասին. փորձություններն անցողիկ են, վերածնունդը՝ հնարավոր. Մարագոս
Վարչապետը ներկա է գտնվել Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագին. լուսանկարներ
Մահացել է Զորի Բալայանը
Այսպիսին էր «Վարչաբենդի» երեկվա համերգը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը
Սպիտակում շնամարտ կազմակերպած 3 անձ ձերբակալվել է. ավտոմեքենաներից հայտնաբերվել է 8 շուն
Ինչու է Զատկի ձուն ներկվում. կորուստ ունեցած ընտանիքները պետք է ներկեն այն, թե ոչ. երբ գնալ գերեզման
Սուրբ Հարության տոնի ճրագալույցի պատարագ՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում․ մասնակցում է նաև վարչապետը․ տեսանյութ
Երերացել ենք հարվածներից, բայց չենք փախչել, չենք լքել մեր բաժին առաջնագիծը․ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը
2024-ին ես Հռոմի Պապին ասացի՝ մեր առաքելությունը այլևս նահատակ ժողովուրդ չլինելը, պատմական ճակատագիրը փոխելն է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, այնուհետ կբարձրանա․ տեղումները չեն դադարի
Հայաստանի Հանրապետության բանակը ՀՀ սահմաններից դուրս անելիք չունի, այն մեր անվտանգության երաշխավորներից մեկն է
«Տե՛ր կանգնիր խաղաղությանը»․ «Քաղաքացիական պայմանագիրը» ընտրություններին կմասնակցի այս կարգախոսով
Նիկոլ Փաշինյանը միաձայն ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Վրաստանի ԱԳՆ նախարարությունների միջև
Մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ութերորդ արտահերթ համաժողովը
Կտրիճ Ներսիսյանը սպառնալիք է Հայաստանի Հանրապետության անվտանգությանը․ մի նույնացրեք անձերին կառույցների հետ
Իրանը և Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Համաժողովին հնարավոր կլինի հետևել ուղիղ եթերում․ ովքեր ելույթ կունենան
Երևան-Գյումրի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել
Շնորհակալություն ԱԳ նախարարին և Կառավարությանը՝ Իրանից ՀՀ-ով Հնդկաստան տարհանմանը նպաստելու համար․ Ջայշանկար
Ինչ հարցեր են դրվելու բաց քվեարկության «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ Համաժողովի նիստում
Քաղաքացին ընկել է ջրամբարը, ընկերը նետվել է օգնելու․ դիերը հայտնաբերվել են
Երևանի վարչական շրջաններից մեկում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Երկրաշարժ Վանում․ ցնցումները զգացվել են Հայաստանի մի քանի մարզում
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT