Երևան
12 °C
Պետական գնումներին մասնակցող «Խաչպար» ընկերությունը ահազանգում է, որ հերթական անգամ բախվել է պաշտոնատար անձանց բիզնես շահերին եւ արհեստականորեն դուրս է մնացել գնման գործընթացից: Այս անգամ հնարավոր կոռուպցիոն սխեմայի կիզակետում է առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը: Վերջինս Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի եղբայրն է եւ ԵԿՄ վարչության անդամ:
Վերջերս Մեղրիի ԲԿ-ն եւ Աբովյանի ծննդատունը ախտահանիչ նյութերի մրցույթ են հայտարարել, որտեղ հաղթող է ճանաչվել «Խաչպար» ընկերությունը, սակայն մրցույթի տեխնիկական բնութագրում օրենքի խախտմամբ նշվել է, որ ախտահանիչ նյութը պետք է լինի «Անիոս» ֆիրմայի արտադրանքը: Նախկինում էլ է բնութագրերում գրվել ապրանքանիշի անուն, սակայն ԲԿ-ները նախապատվությունը տվել են ցածր գին առաջարկող ընկերություններին: «Խաչպար» ընկերության տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ հաղթող ճանաչվելուց հետո տեղեկացրել են, որ երեք ընկերություն է հայտնվել եւ ինչ-որ վերլուծություն են ներկայացրել ԲԿ-ներին: Դրանք են՝ «Արմենֆոն», «Վարո» եւ «Մագտոնի» ՍՊԸ-ները: Իրավաբանական անձանց ռեգիստրի տվյալներով, «Վարո» ՍՊԸ-ի հիմնադիրը առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանի որդին՝ Վարազդատ Ուլիխանյանն է: «Արմենֆոն» ՍՊԸ-ն ֆրանսիական «Անիոս» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: 2017 թվականին, երբ «Անիոս»-ի ներկայացուցիչները Երեւանում էին, նրանց էր ուղեկցում անձամբ Ղուկաս Ուլիխանյանը: «Մագտոնի» ՍՊԸ-ն նույնպես կապ ունի Ղուկաս Ուլիխանյանի հետ:

Լուսանկարում՝ Լեւոն Ալթունյանը եւ Ղուկաս Ուլիխանյանը Անիոս ընկերության երեւանյան ներկայացուցչությունը բացելու ժամանակ, 2017 թվական, մարտ
«Խաչպար» ընկերությունը ռուսական «Ինտերսան» ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: Ընկերությունը դիմել է մայր ձեռնարկությանը եւ ստացել է գիտական հանրության կողմից ախտահանիչ նյութերի վերաբերյալ կատարված հետազոտություն: Հետազոտության արդյունքների հիման վրա Երեւանում սեմինարներ են կազմակերպվել: Սմբատ Բալասանյանի խոսքով, Ղուկաս Ուլիխանյանի ընկերությունների կողմից հիվանդանոցներ ներկայացված վերլուծությունները հակասում են գիտական մակարդակում կատարված վերլուծություններին: Հիվանդանոցներում հիմք են ընդունել Ուլիխանյանի օգտին կազմված վերլուծությունները: «Երբ որ մենք իրենց նյութերը համեմատում ենք ռուսական գիտական շրջանակների հետազոտությունների հետ, պարզվում է, որ այդ նյութերը տուբերկուլոզի հարուցիչին չեն ոչնչացնում: Նման էֆեկտ չունեն, չեն սպանում: Իրենք գրել են, որ հերիք չի սպանում են, մի հատ էլ դրանք սպանելու ժամկետներն են նշել»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ եթե իրենց ներկայացրած նյութերը տուբերկուլոզի հարուցիչին սպանելու հատկություն չունեն, նշանակում է, որ 10 տարուց ավելի է՝ «Անիոս» ֆիրմայի ախտահանիչ նյութերը վաճառվել են պետությանը եւ էֆեկտ չեն տվել: «Երբ նայում ենք առողջապահության նախարարության վիճակագրությունը, տեսնում ենք, որ 10 տարվա մեջ տուբերկուլոզը «բարգավաճել է», չնայած դրա դեմ պայքարին: Սրանց մեջ ես ուղղակի կապ եմ տեսնում, մինչեւ վերջին 3 տարին մեր շուկայում չի եղել այլ ախտահանիչ նյութ: Դա ես համարում եմ ազգային անվտանգությանը վերաբերող ահազանգ: Խնդրում եմ՝ սա դատախազությունն ընդունի որպես հաղորդում»,- ասաց «Խաչպար» ՍՊԸ-ի տնօրենը:
Հիվանդանոցները հրաժարվել են «Խաչպար» ընկերության առաջարկած ախտահանիչներից եւ հաղթող են ճանաչել Ուլիխանյանի ընկերությունների առաջարկները: «Այդ ընկերությունները փաստացի պատկանում են Ղուկաս Ուլիխանյանին, որը հանդիսանում է առողջապահության նախարարի խորհրդականը»,- ասաց Սմբատ Բալասանյանը:
Վերջինս պետական գնումների մրցույթներում գնման ենթակա ապրանքների անվանումները նշելու վերաբերյալ դիմել էր դատախազություն: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Վ.Ռաֆայելյանը քրեական գործի հարուցումը մերժել էր: Միեւնույն ժամանակ, գլխավոր դատախազության կողմից հաղորդում էր ներկայացվել առողջապահության նախարարին, որպեսզի բացառեն գնումների գործընթացում կոնկրետ ապրանքանիշի կամ տնտեսվարողի առավելություն տալու հնարավորությունը: Փաստացի դատախազության գրության պահանջը չի կատարվել:
Գլխավոր դատախազության գրությունը
Այսքանով դեռ չի ավարտվում նախարարի խորհրդականի գործունեության դեմ անհաջող պայքարը: Նախորդ տարի «Խաչպար» ընկերությունը գնումների գործընթացի վերաբերյալ առաջարկներ էր հղել վարչապետ Կարեն Կարապետյանին, որն էլ դրանք հասցեագրել էր առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանին: Լեւոն Ալթունյանը պատասխանել է տնտեսվարողի նամակին, սակայն անհայտ ճանապարհներով այդ պատասխանը հայտնվել է Ալթունյանի խորհրդականի ընկերությունների ներկայացուցիչների ձեռքում: Ղուկաս Ուլիխանյանի մարդիկ այդ պատասխաններն օգտագործում են հենց «Խաչպար» ընկերության դեմ այն բուժհաստատություններում, որոնց հայտարարած մրցույթներին մասնակցում է Սմբատ Բալասանյանի ընկերությունը:
«Պարոն նախարար, ինչպե՞ս է այս մասնավոր գրությունը հայտնվել ձեր խորհրդականին պատկանող ֆիրմաների ներկայացուցիչների մոտ: Ինչպե՞ս են նրանք այդ պատասխանը որպես նախարարության կարծիք ուղարկում բուժհաստատություններին եւ ճնշում գործադրում գնահատող հանձնաժողովների վրա»,- հարց բարձրացրեց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ տեղի ունեցած խախտումների վերաբերյալ ինքը բողոքներ է ներկայացրել գնումների բողոքարկման խորհուրդ եւ վստահեցրեց, որ այդ բողոքները աճելու են, եթե որեւէ բան չփոխվի:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 23-ի համարում, 2-րդ էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT