«Հետախուզվում են» Նորատուսցի Ալիկի եւ մյուսների գործով ապացույցներ դանակը, պարկուճները

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներ չկան: Դատարանը դրանց երեկ հնարավորություն չունեցավ «հայտնաբերելու»:

2016 թվականի նոյեմբերի 13-ին Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Նշենք, որ  նախորդ նիստին սույն գործով հետազոտվեցին գործում եղած ապացույցները եւս ըստ հաջորդականության այսօր պետք է հետազոտվեին ինչպես տուժողների հագուստները այնպես էլ՝ գործով էական նշանակություն ունեցող դանակը, «Մակարով» ատրճանակի փամփուշտներն ու պարկուճները, ինչպես նաեւ գաղտնալսումները: Ինչ վերաբերում է զենքին, ապա դա փորձագիտական կենտրոնում է:

Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ համապատասխան կրիչներ «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների լազերային սկավառակները եւ մի քանի փաթեթներ բերված չեն նիստերի դահլիճ: Դատավորն ասաց, որ նիստերի դահլիճ բերված իրեղեն ապացույցները կհետազոտեն, որից հետո ընդմիջում կհայտարարեն չբերված ապացույցների հարցը կարգավորելու համար:

Մինչ իրեղեն ապացույցների զննությանն անցնելը Ալիկ Բանդուրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը միջնորդեց թույլատրել լրագրողներին տեսանկարահանել իրեղեն ապացույցները, ինչը դատավորը բավարարեց: Նման խնդրանքով պաշտպանական կողմին դիմել էին լրագրողները, քանի որ պաշտոնական կողմի առարկության «շնորհիվ» է, որ սույն գործով նիստերը ո՛չ տեսանկարահանվում են, ոչ էլ՝ լուսանկարվում:

Այսօր դատարանում զննության ենթարկվեցին մասնավորապես` սպանվածների հագուստները, դեպքի վայրում՝ «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղի բազմոցների վրայի գորգերը, բարձը: Նրանցից որեւէ մեկը մանրամասն չզննվեց դատավարության մասնակիցների կողմից, պաշտպանական կողմն էլ ասաց, որ դրանք համարեն հետազոտված:

Ապա հերթը հասավ էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցներին՝ դանակին, պարկուճներին եւ սկավառակներին: Նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը 10 րոպե ընդմիջում հայտարարեց՝ նշելով. «Փորձենք հայտնաբերել մյուս իրեղեն ապացույցները եւ ենթարկել զննության, պարզենք դրան ուղարկվե՞լ են դատարան, թե՝ ոչ»: Նշենք, որ այդ ապացույցները իրերի պահման սենյակում են, հետեւաբար, եթե դրանք այնտեղ լինեին, ապա հայտնաբերելը կլիներ մի քանի վայրկյանի խնդիր: Ընդմիջումը սակայն 10 րոպեից ավելի տեւեց՝ մոտ  կես ժամ, ինչից հետո դատավորը, դատավարության մասնակիցներին ասաց, թե ապացույցները կհետազոտվեն հաջորդ դատական նիստում: Նելլի Բաղդասարյանը հայտարարեց, որ այսօրվա դատական նիստը պետք է հետաձգել, քանի որ ժամը 15:00-ին դատարանը ծանրաբեռնված է մեկ այլ դատական նիստով (նկատենք, որ սույն նիստը վերսկսվեց 15:20-ին: Այնինչ այս գործով նախորդ դատական նիստի ավարտին դատավորը հայտնել էր, որ 14:00-ից հետո նշանակված դատական նիստ ունի, եւ կողմերի հետ համաձայնության եկել այս նիստն ընդմիջելու, նախապես նշանակված դատական նիստն «ինչ- որ կերպ ընդմիջելու», ապա այս նիստը վերստին շարունակելու մասին: Իսկ ահա Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացանք, որ այսօր ժամը 15:00-ին դատավոր Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ նշանակված որեւէ դատական նիստ չկար:

Թե ո՞ւր են անհետացել գործով էական նշանակություն ունեցող իրեղեն ապացույցները, պարզել չհաջողվեց: Բանն այն է, որ նրանց գտնվելու վայրի մասին, ըստ էության, տեղեկություն չուներ անգամ նախագահող դատավոր Նելլի Բաղդասարյանը, ուստի միակ ելքը նիստը հետաձգելն էր:

«Անհետացած» իրեղեն ապացույցների մեջ են հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ձայնասկավառակները։ Մասնավորապես՝ գաղտնալսվել են Նորատաուսցի Ալիկն ու Չարբախցի Գեղամը:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա մարտի 13-ին ժամը 14:30-ին:

Ըստ մեղադրանքի՝ Նորատուսցի Ալիկը Չարբախցի Գեղամի հետ հեռախոսային խոսակցության ժամանակ «հորդորներ է հնչեցրել» Մուշեղ Մուշեղյանի վերաբերյալ. «Դրան մորթեք, սատկացրեք, մահակներով ոտքերը ջարդեք»: Այսպիսով՝ դրդել է Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելուն: Ըստ մեղադրանքի՝ Ալիկ Բանդուրյանը դեպքի օրը՝ 2016 թվականի նոյեմբերի 13-ին, հանցավոր խմբին օժանդակել է՝  ծրագրված հանցագործությունը՝ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու, այն «անխոչընդոտ» իրականացնելու  եղանակով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5100 դիտում

Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան

Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով

«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է

Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ

Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան

Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ

Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ

Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան

«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը

Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ

«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից

Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ

Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար

Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը

Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով

Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ

Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն

Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել

Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել

Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ

Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք

Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ

Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել

Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները

Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները

Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն

Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար

Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին

ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի

Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան

3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն

Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան

Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև

Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է

Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը

Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ