Անընդունելի եմ համարում այն ակտիվիստներին, ովքեր արդարացնում են Փոստանջյանին. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո անդրադարձավ փետրվարի 13-ին Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած սկանդալին, որի ժամանակ Երկիր Ծիրանի կուսակցության անդամները քաղաքապետ Տարոն Մարգարյանին «նվեր» էին բերել՝ Նուբարաշենի կոյուղու գարշահոտ ջուրը, ի նշան այն բողոքի, որ բնակիչները շնչում են այդ հոտը:

«ՀՀԿ-ն ոչ քաղաքակիրթ, ոչ կոռեկտ, ոչ էթիկայի սահմաններում ցանկացած քայլ անթույլատրելի է համարում: Միեւնույն ժամանակ խնդիրը գտնվում է իրավապահների տիրույթում եւ ես չեմ ուզում մեկնաբանություն անել՝ այնտեղ բռնություն եղել է, թե՝ ոչ, որ կողմն է բռնություն կատարել, որն է բռնության ենթարկվել: Իմ համար տարօրինակ են սեռական բռնության մասին ելույթները, որովհետեւ չի կարելի ամեն ինչ արդարացնել: Ես տեսանյութը նայել եմ եւ այնտեղ սեռական բռնություն չեմ նկատել: Երկիր Ծիրանիի մեր գործընկերների պահվածքը համարում եմ ոչ քաղաքակիրթ, ոչ քաղաքական: Երեւանի քաղաքապետարանը ախոռագոմ չէ: Ես համամիտ եմ Անահիտ Բախշյանի հետ, որը նշել էր՝  դժվար է պատկերացնել, որ երեք կին իրենց նման կերպ կպահեին եւ համամիտ եմ Դավիթ Խաժակյանի հետ, որ նա կողմակից է խոսքի ազատությանը, բայց այն ինչ տեղի ունեցավ դա խոսքի ազատության հետ կապ չունի»,- ասաց Շարմազանովը:

Նա միաժամանակ անընդունելի համարեց այն անձանց, որոնք սատարում են Զարուհի Փոստանջյանին

«Ես անընդունելի եմ համարում այն մարդկանց, ակտիվիստներին, որոնք փորձում են իշխանություններին քննադատելու համար ամեն կերպ արդարացնեն այն ոչ քաղաքակիրթ եւ ոչ կոռեկտ պահվածքը, որը ցույց տվեցին Զարուհի Փոստանջյանն ու կուսակիցները: Չի կարելի ամեն ինչն արդարացնել»,- ասաց նա:

ՀԺ-ի հարցին՝ եթե ՀՀԿ-ն քաղաքակիրթ էր, ինչու՞ ԵԾ-ի ավագանիներին քաղաքակիրթ չպատասխանեց, Շարմազանովը հարցով պատասխանեց. «Եթե ընդդիմությունն աներ իշխանության նկատմամբ, այդ հարցը կտա՞յիր»: Դրական պատասխան ստանալուց հետո, ԱԺ փոխխոսնական ասաց. «Կապրենք, կտեսնենք»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4692 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է