Երևան
12 °C
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը տեղափոխեց այդ երկրում անցկացվելիք նախագահի ընտրությունների ժամկետը: Եթե չփոխվեր, այն անց էր կացվելու այս տարվա հոկտեմբերին, բայց որոշվել է, որ Ադրբեջանը նախագահ «կընտրի» ապրիլի 11-ին: Ադրբեջանի քաղաքական մեկնաբանները չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, թե որն է այդ քայլի իրական պատճառը: Բայց դա այնքան էլ հետաքրքիր չէ: Հետաքրքիր չէ նույնիսկ այն, որ անցած տարի Ադրբեջանում անցկացված հանրաքվեով նախագահի լիազորությունները 5 տարուց դարձվեց 7 տարի:
Մի տարօրինակ զուգադիպությամբ, այն օրերին, երբ Ադրբեջանում համաժողովրդական ցնծության պայմաններում նախագահ կընտրվի Ալիեւը, Հայաստանում կառաջադրվեն ՀՀ վարչապետի թեկնածուները, որոնցից կընտրվի Սերժ Սարգսյանը՝ ոչ պակաս ցնծության պայմաններում: Զուգադիպությո՞ւն է սա, թե՞ ոչ, Ալիեւը դիտավորյա՞լ է սա արել, որ այս ժամկետները համընկնեն՝ այլ թեմա է:
Բայց փորձենք այս ամենին նայել «կողքից»: Ուրեմն ինչ տեղի կունենա էս մեր կողմերում առաջիկա 2-3 ամիսներին: Ադրբեջանում տեղի կունենա ընտրություն, որի արդյունքը կանխորոշված է՝ նախագահ կդառնա Ալիեւը, որի ձեռքում կենտրոնացած է ամբողջ իշխանությունն առանց վերապահումների: Ու դրա համար այդ երկրի Սահմանադրության մեջ փոփոխություններ են իրականացվել: Հայաստանում վարչապետ կդառնա Սերժ Սարգսյանը: Նա նույնպես Սահմանադրության մեջ փոփոխություններ է արել, որպեսզի վարչապետը դառնա երկրի բացարձակ միապետը, եւ հենց ինքն էլ դառնալու է վարչապետ: Հայաստանի դեպքում եւս իշխանությունը կենտրոնացած է լինելու Սերժ Սարգսյանի ձեռքերում՝ առանց վերապահումների:
Ստացվում է, որ «կողքից» նայելու դեպքում տարբերություն չկա, եթե հաշվի չառնենք, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ նախաձեռնելիս Ալիեւը չէր խոստացել, որ նախագահ չի դառնալու, իսկ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ չի ստանձնի վարչապետի պաշտոնը:
Երկու դեպքում էլ ընտրությունների ելքը կանխորոշված է, երկու դեպքում էլ կա իշխանության բացարձակ, անվերապահ կենտրոնացում մեկ մարդու ձեռքերում: «Կողքից» նայելու դեպքում այլ մանրուքները ընդամենը լիրիկական բնույթի են ու արդեն էական չեն: Ավտորիտարիզմը ավտորիտարիզմ է, անկախ նրանից, թե ինչ սկուտեղով է այն մատուցվում՝ ժանգոտ, թե արծաթափայլ: Գուցե Հայաստանում ավտորիտարիզմը մի քիչ մեղմ է, այստեղ ավելի քիչ են քաղբանտարկյալները, ԶԼՄ-ները ավելի համարձակ են, քան Ադրբեջանում: Բայց դա ի՞նչ է փոխում: Թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում ընտրություններով իշխանության փոփոխությունը տեսանելի ապագայում անհնարին է: Երկու երկրներում էլ տնտեսական «էլիտան» սերտաճած է իշխանության հետ, ֆինանսական ու նյութական ռեսուրսները գերկենտրոնացած են եւ ուղղակի թե անուղղակի գտնվում են մեկ մարդու լիակատար վերահսկողության տակ... Սա մեկ բառով ասած հենց տոտալիտարիզմն է:
Այնպես որ, մենք մեզ ընդամենը ներշնչում ենք, թե «կողքի» դիտողի տեսանկյունից մենք շատ ավելի բարենպաստ լույսի ներքո ենք ներկայանում: Տարբերությունը, իրոք, մեծ չէ: Իսկ եթե մի փոքր տարբերություն այնուամենայնիվ կա եւ թվում է, թե դա մեզ համար լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում ավելի լավ «խաղալ» համաշխարհային քաղաքականության բեմում, ապա Ադրբեջանն էլ իր առավելությունները ունի՝ փող, նավթ, աճող բնակչություն, Թուրքիայի լիակատար աջակցություն եւ այլն: Ու դեռ շատ վիճելի է, թե ում ունեցած առավելությունն է ավելի ծանրակշիռ:
Մի խոսքով, Սերժ Սարգսյանը ամեն ինչ արեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը դառնան անտարբերելի, եւ պետք է խոստովանել, որ այդ հարցում նրա գրանցած հաջողությունները անվիճելի են:
Խմբագրականը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի փետրվարի 9-ի համարի առաջին էջում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT