Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը քաղաքապետարանում այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ մանրամասներ ներկայացրեց նոր տրանսպորտային ցանցի ներդրման գործընթացից: Փոխքաղաքապետի ասուլիսից առանձնացրել ենք ամենակարեւոր դրույթները:
Գծեր-գծատերեր
Նոր նախագծով չեն լինելու լավ եւ վատ գծեր, գծատերեր: Ցանցը սպասարկելու է 42 ավտոբուսային երթուղի, գործող 115 երթուղու փոխարեն: Տրանսպորտը հասանելի է լինելու Երեւանի ողջ ծածկույթում: Գործող ցանցի համեմատ նորը փոխլրացման սկզբունքով է գործելու եւ կրկնվող գծեր չեն լինելու: Դրա արդյունքում արդյունավետությունն է բարձրանալու, ծախսերն են նվազելու, բեռնաթափվելու են քաղաքի փողոցներն ու կանգառները: Նոր ցանցով երթուղիները շարունակելու են միմյանց: Նոր ցանցի շահագործումը ապահովելու է 939 մեծ եւ միջին տեղատարողությամբ ավտոբուսներով՝ ներառյալ ռեզերվային քանակը: Ամբողջությամբ արդիականացվելու է տրոլեյբուսների պարկը:
Մեծ տեղատարողությամբ ավտոբուսները
Փոխքաղաքապետը համաձայն չէ այն դիտարկումների հետ, որ մեծ ավտոբուսները խնդիրներ են առաջացնելու: Ուսումնասիրվել է միջազգային փորձը: Եվրոպական շատ քաղաքներում շահագործվում են մեծ ավտոբուսներ ավելի նեղ փողոցներում: Ցանցի անբաժանելի մաս է կազմում նաեւ որոշ փողոցներում ավտոբուսների համար առանձնացված երթեւեկելի գոտիների ստեղծումը: Ցանցի մեկնարկին զուգահեռ պետք է ներդրվի մշակույթ, որ հասարակական տրանսպորտը Երեւանի փողոցներում պետք է ունենա գերակայություն: Ցանցն այժմ նախագծային եւ փորձարկման փուլում է: Եթե պարզվի, որ որեւէ փողոցում մեծ խնդիր է առաջանալու մեծ տեղատարողությամբ ավտոբուսների շահագործման դեպքում, մինչեւ ցանցի վերջնականացումը շտկումներ կիրականացվեն: Երթուղիների մոտ 49 տոկոսն առանց տեղփոխերի է լինելու: Խորհրդատուի առջեւ խնդիր է դրվել ունենալ օպտիմալ ցանց: Առաջարկվել է 18 մետրանոց ավտոբուսները շահագործել 11 երթուղում: Դրանց շահագործումը պարզ հաշվարկով ենթադրում է ծախսերի նվազեցում: Այս փուլում պետք է իրականացվի փորձարկում: 18 մետրանոց ավտոբուսներով երթուղիները շրջանցում են կենտրոնը: Եթե խնդիրներ առաջացնեն 18 մետրանոց ավտոբուսը, հնարավոր է դրանք փոխարինել 12 մետր երկարությամբ ավտոբուսներով:
Վճար
1 ուղեւորության համար անձինք վճարելու են մեկ անգամ, անկախ նրանից, թե այդ ուղեւորության ընթացքում քանի տրանսպորտ են փոխելու: Սա կարեւոր սկզբունք է դրվել, անկախ նրանից, թե իր ուղեւորությունն առաջացնում է տեղփոխերի անհրաժեշտություն: Ինչ վճարային տարբերակ կընտրվի դեռ հստակ չէ, խորհրդատուն աշխատում է այդ ուղղությամբ: Երեւանի մետրոն ներառված է որպես ցանցի մաս եւ առաջարկվում է տեղփոխ իրականացնել նաեւ մետրոյով:
Երթեւեկության արագությունը
Նոր ցանցով պետք է ամեն ինչ արվի, որ ուղեւորափոխադրումն իրականացվի ավելի արագ, քան գործող ցանցով: Ցանցի մեկնարկին զուգահեռ կներդրվեն հավելվածներ, որպեսզի մարդիկ կարողանան լիարժեք պլանավորել իրենց ուղեւորությունը: Չվացուցակի կազմման համար հիմք են ընդունվել հասարակական կարծիքի հարցման արդյունքները: Նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսվում է իրականացնել ժամը 06:45-ին եւ ավարտել 24:00-ին: Ապահովվելու է 1 ժամ 15 րոպե ավելի սպասարկում, քան գործող ցանցով է իրականացվում: Առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 7-ը ինտենսիվ սպասարկում է իրականացվելու՝ 5 րոպե հաճախականությամբ:
Վարորդներ
Նոր ցանցի շահագործման հետ կապված սահմանվելու են նոր չափորոշիչներ վարորդների նկատմամբ եւ ղեկին չծխելը կամ հեռախոսով չխոսելը նվազագույն պահանջներն են լինելու: Պահանջների լիարժեք ցանկը կսահմանվի գործընթացի հաջորդ փուլերում: Այս պահին հստակ է, որ վարորդների կրճատման վերաբերյալ խոսք չի կարող գնալ: Վարորդներն աշխատելու են հերթափոխով եւ հստակ գրաֆիկով, որի պարագայում հնարավոր է լինի վարորդների լրացուցիչ պահանջ:
Ցանցը փորձարկման փուլում է, առաջիկայում հնարավորություն կլինի ցանցը փորձարկել հավելվածի միջոցով: Առաջարկություններն ու թերությունները կուղարկվեն խորհրդատու կազմակերպությանը: Դեռ պարզ չի, թե ինչ տոմսային համակարգ է ունենալու ցանցը: Միայն համակարգի առկայության պայմաններում հնարավոր կլինի հաշվարկել սակագինը: Սակագինը մատչելի պահելու սկզբունքը շարունակում է մնալ քաղաքապետարանի առաջնահերթություններից: Վահե Նիկոյանը արձանագրեց, որ արդեն կա արդյունավետ, տնտեսող երթուղային ցանց: Այս տարի գործընթացում աշխատանքային տարի է լինելու: Նիկոյանը վստահ է, որ կստեղծվի արժանապատիվ տրանսպորտային համակարգ:
Ներդրումներ
Երեւան համայնքը պատրաստ է ներդրումներն իրականացնել: Այժմ բանակցություններ վարվում են Եվրոպական ներդրումային բանկի հետ, որը լավ պայմաններով ֆինանսավորման պատրաստակամություն է հայտնել: Բոլոր դեպքերում միջազգային մասնավոր կազմակերպություն են ցանկանում ներդնել: Ներդրման արժեքը տատանվում է 100 միլիոն դոլարի սահմանում, որը պայմանավորված կլինի չափորոշիչներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT