N37 ավտոբուսային երթուղու գոյությունը վտանգված է. ինչ կձեռնարկվի ուղեւորին չվնասելու համար

Մեզ հայտնի դարձած տեղեկությունների համաձայն, Երեւանի N37 ավտոբուսային երթուղին այն սպասարկող մասնավոր ընկերությունից փոխանցվելու է Երեւանի քաղաքապետարանին:

N37 երթուղին սկսվում է Էրեբունու զանգվածից եւ ավարտվում Նոր Նորքի առաջին զանգվածում: Ուղեգիծը հետեւյալն է. Տիտոգրադյան-Այվազովսկի-Էրեբունի փողոցներ-Արցախ-Տ. Մեծ պողոտաներ-  Հանրապետության հրապարակ-Ամիրյան փ.-Մաշտոց-Մարշալ Բաղրամյան պողոտաներ- Կասյան փողոց -Կոմիտաս պողոտա-Դ.Անհաղթ-Ռուբինյանց փողոցներ-Գայի պողոտա- Լվովյան փողոց-Նոր Նորքի 1-ին զ/ծ:

Երթուղին քաղաքապետարանին անցնելու եւ դրա հետագա շահագործման վերաբերյալ մեր հարցերին պատասխանել է Երեւանի քաղաքապետարանի տրասնպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:

- Պարոն Նավասարդյան, տեղեկություն ունենք, որ N37 ավտոբուսային երթուղու սպասարկումը փոխանցվել է Երեւանի քաղաքապետարանին: Դա այդպե՞ս է եւ եթե այո, ի՞նչն է պատճառը:

- Այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:

- Իսկ գուցե նախատեսվո՞ւմ է:

- Ոչ թե նախատեսվում է, ես տեղեկացված եմ այսքանով, որ սպասարկող կազմակերպությունը՝ «Լիսամ»-ը այսօրվա դրությամբ ունի ֆինանսական խնդիրներ եւ, կարծես թե, սնանկացման եզրին է: Բայց քանի դեռ մենք չունենք դատարանի որոշում, հիմնավոր փաստաթուղթ չենք ստացել սնանկացման մասին, որպեսզի դադարեցնենք նրա սպասարկումը, իրավասու չենք որեւէ քայլ կատարելու: Այսօրվա դրությամբ այդ երթուղին աշխատում է: Հետագայում ինչ կլինի, պարզ չէ: Երբ դատարանի որոշում լինի, որ այլեւս մենք իրավունք չունենք տվյալ ընկերությանը թույլ տալ սպասարկել, այդ ժամանակ կկատարվեն համապատասխան քայլեր:

- Որքանով մեզ հայտնի է՝ կարգը նախատեսում է, որ եթե տնտեսվարողը հրաժարվում է կամ ի վիճակի չէ ապահովել երթուղու սպասարկումը, դա պետք է քաղաքապետարանը ստաձնի, ինչի դեպքում երթուղին չի դադարի շահագործվել: Դա այդպե՞ս է:

- Եթե կազմակերպությունը հրաժարվում է հետագա սպասարկումից, բնականաբար՝ քաղաքապետարանը համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկի մեր ազգաբնակչությանը տրանսպորտով ապահովելու համար: Քայլերը որոշվում են ըստ երթուղու անհրաժեշտության՝ պե՞տք է այդ երթուղին սպասարկել նույն ուղեգծով՝ այլ կազմակերպությունների միջոցով, թե՞ հնարավորություն կա մեկ այլ երթուղու որոշակի հատվածներ շեղելով՝ սպասարկել այս երթուղին: Կոնկրետ 37 համարի երթուղին այնպիսի երթուղի է, որ շեղումներով սպասարկելը ոչ նպատակահարմար է: Այդտեղ պետք է այլ կազմակերպության միջոցով սպասարկման տարբերակ քննարկվի:

- Այսինքն՝ ամեն դեպքում այնպես չի լինի, որ այդ բնակիչները մնան առանց փոխադրամիջոցի:

- Չէ, որովհետեւ այդ երթուղու ուղեւորահոսքը բավականին մեծ է եւ ունի առանձնահատուկ տեղեր, որտեղ միայն ինքն է սպասարկում: Բնականաբար, պետք է սպասարկվի:

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի հունվարի 27-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3407 դիտում

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ