Երևան
12 °C
Երեկ՝ հունվարի 18-ին, առավոտյան՝ ժամը 07.00-ի սահմաններում, ձերբակալվել է 2017 թ. սեպտեմբերին Թուֆենկյան հյուրանոցի մոտ հրազենային վիրավորում ստացած քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագն Աբգարյանը: Հիշեցնենք, որ Թուֆենկյանի մոտ հնչած կրակոցներից սպանվել էր Վահագն Աբգարյանի թիկնապահը՝ Գարիկ Մոսինյանը: Վահագն Աբգարյանը, որը աղմկոտ սպանությունների, վեճերի կենտրոնում է, ծննդով Ալավերդի քաղաքից է: «Հայկական Ժամանակ»-ն Աբգարյանի ձերբակալության մասին զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:
- Պարոն Շարմազանով, Դուք Ալավերդի քաղաքից եք, ճանաչու՞մ եք Վահագն Աբգարյանին:
- Ալավերդիում բոլորն էլ բոլորին ճանաչում են:
- Ինչպե՞ս կբնութագրեք Վահագն Աբգարյանին:
- Ես քրեական գործերը չեմ բնութագրում: Եթե կա նախաքննություն, նախաքննությունը կպարզի, եւ ո՞ր օրվանից եմ ես քրեական գործերը բնութագրում կամ մարդկանց, ովքեր անցնում են հստակ գործով: Ալավերդիում չկա մարդ՝ քիչ, թե շատ երեւացող, որին ես չճանաչեմ: Վահագն Աբգարյանը երկու կամ երեք տարով է ինձնից փոքր: Ես եւ Վահագն Աբգարյանը նույն թաղամասում ենք մեծացել: Ալավերդին փոքր քաղաք է եւ բոլորը բոլորին ճանաչում են: Քրեական գործը նախաքննության փուլում է եւ նախաքննությունը կպարզի:
- Պարոն Շարմազանով, Աբգարյանը պատահական անձ չէ, նա 2015 թվականի Ալավերդիի քաղաքապետի ընտրությունների ժամանակ սատարել էր ՀՀԿ-ի առաջադրած թեկնածու Կարեն Փարեմուզյանին: Ինչպե՞ս ստացվեց, որ այս ճակատագրին արժանացավ՝ նկատի ունեմ ձերբակալությունը:
- ՀՀԿ-ին սատարել են հարյուր հազարավոր քաղաքացիներ: Հիմա ես պարտավո՞ր եմ հարյուր հազարավոր քաղաքացիների ճակատագրով էլ գնահատականներ տալ: Վահագն Աբգարյանն էլ այդ սատարող հարյուր հազարավորներից մեկն է: ԵԼՔ-ին, Ծառուկյան դաշինքին կամ այլ քաղաքական ուժի, որ մեկը ձայն է տալիս, ուրեմն քաղաքական պատասխանատվությո՞ւն է կրում:
- Իսկ, որ նույն թաղամասում էիք ապրում, Վահագն Աբգարյանն ի՞նչ վարք էր դրսեւորում, ակտիվությամբ աչքի ընկնու՞մ էր:
- Ալավերդիում բոլորն էլ աչքի են ընկնում, Ալավերդին ակտիվ քաղաք է:
- Քրեական տարրերո՞վ են աչքի ընկնում:
- Ոչ: Ալավերդին մտավորականների քաղաք է: Թումանյանի, Հրանտ Մաթեւոսյանի եւ Միկոյան եղբայրների հայրենիքն է Ալավերդին: Ալավերդին մեր հանրապետությանը շատ մտավորականներ ու պետական գործիչներ է տվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT