Երևան
12 °C
«Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի ընդունումից հետո համակարգում շատ բան է փոխվելու: Օրինակ, ուսանողը հնարավորություն կստանա ինքը որոշել, թե քանի տարում է ավարտելու բարձրագույն ուսումնական հաստատությունը, կարող է միաժամանակ սովորել երկու բուհում, հեռակա ուսուցման ծրագիր այլեւս չի լինի, ընդունելության անցողիկ միավորները սահմանելու են բուհերը եւ այլն:
ՀՀ կրթության եւ գիտության նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր հարցմանն ի պատասխան պարզաբանումներ ու մանրամասներ է ներկայացրել առաջարկվող մի շարք փոփոխությունների եւ օրինագծում տեղ գտած ձեւակերպումների վերաբերյալ:
Ինտեգրված ծրագրով ուսուցում
Սա նշանակում է, որ ուսանողը կարող է միաժամանակ սովորել բարձարագույն կրթության երկու աստիճաններում՝ բակալավրիատում եւ մագիստրատուրայում, մագիստրատուրայում եւ ասպիրանտուրայում եւ ստանալ մեկ ավարտական վկայական:
Ռ.Ս. - Ինտեգրված ուսուցման ձեւ մենք այսօր էլ ունենք: Բժշկական կրթության դեպքում համադրված են բակալավրի եւ մագիստրոսի աստիճանները, իսկ ուսումնառության ավարտին շնորհվում է ավելի բարձր, այսինքն՝ մագիստրոսի աստիճանը: Այս պահին գործող օրենսդրությամբ դա վերաբերում է միայն բժշկական կրթությանը, բայց օրենքի նախագծով այդ հնարավորությունն ավելի ենք ընդլայնել՝ հետագայում արդեն համակարգը շատ ավելի ճկուն թողնելու համար: Բացառվում է, որ այդ փոփոխությունները վերաբերեն բոլոր մասնագիտություններին: Օրենքի նախագծում մենք նախատեսել ենք, որ դրանց ցանկը հաստատելու է կառավարությունը: Բայց եթե ընդհանուր փորձն ենք նայում, կան երկրներ, որոնք դա կիրառում են, ասենք, ճարտարապետություն, մանկավարժություն, անասնաբուժություն մասնագիտությունների դեպքում: Խոսքը չորս-հինգ մասնագիտության մասին է: Յուրաքանչյուր երկիր դա որոշում է՝ կապված աշխատաշուկայի պահանջներից: Ժամանակը ցույց կտա, թե մեզ մոտ որ մասնագիտությունները կներառվեն այդ ցանկ մեջ: Ինչ վերաբերում է ուսումնառության ժամկետին, կարող է լինել 4+1, 3+2 կամ առավելագույնը 4+2 տարի՝ կախված տվյալ մասնագիտության առանձնահատկությունից:
Համատեղ կրթական ծրագիր
Դիմորդը կարող է սովորել միաժամանակ երկու բուհում, բայց ստանալ մեկ մասնագիտություն:
Ռ.Ս. – Համատեղ կրթական ծրագիրն այն է, երբ երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ իրար հետ կնքում են պայմանագիր կամ համաձայնագիր, որպեսզի տվյալ ծրագրով իրականացնեն ուսուցում: Ենթադրենք մագիստրոսական ծրագիր է: Ելնելով իրենց կնքած պայմանագրից եւ դրա կետերից՝ ուսումնառության մի հատվածն ուսանողն իրականացնելու է տվյալ բարձրագույն ուսումնական հաստատությունում, մի մասը սովորելու է մյուս բարձրագույն ուսումնական հաստատությունում: Դա կարող է լինել երկրի ներսում, կարող է լինել երկրից դուրս: Հիմնականում սա իրականացվում է արտասահմանյան բուհերի հետ, որը կրթության միջազգայնացմանն ուղղված քայլերից մեկն է: Բայց երբ որ բուհերը ընտրում են, պետք է այդ ծրագրերը համադրելի դարձնել, որպեսզի որակավորում ստանալիս շրջանավարտը որեւիցե խնդիր չունենա: Այս հնարավորությունը նախատեսվում էր ենթաօրենսդրական ակտով, բայց կային որոշակի բացեր: Հիմա արդեն կարգավորում ենք օրենքի մակարդակով, որպեսզի ուսումնական հաստատությունները շատ ավելի ճկուն լինեն, որովհետեւ առաջիկայում սա լինելու է մեր բուհերի համար հատկապես կարեւոր ուղղություններից մեկը:
Ինչ է նոր օրենքի նախագծում տեղ գտած «նախաբակալավր» հասկացությունը: Եվ արդյո՞ք սա գալիս է փոխարինելու քոլեջներին
Ռ.Ս. - Նախաբակալավրը դեռ չի գալիս քոլեջներին փոխարինելու: Նախաբակալավրը ընդունված տերմին է. այսպես ասենք, եվրոպական տարածքում Short cycle-կարճ շրջափուլ կոչվող ուսուցման ձեւն է, ամերիկյան մոդելներում՝ social degree-ն: Կարճ շրջափուլով ուսուցումն ավելի շատ ուղղված է աշխատաշուկայի պահանջարկը բավարարելուն: Այսինքն՝ դպրոցի շրջանավարտը, եթե ընտրի այդ մեթոդը, ուսումնառությունը կենտրոնացված է լինելու հիմնականում մասնագիտական հմտությունների տրամադրման վրա եւ ավելի քիչ` ակադեմիական մասին: Նա կստանա անհրաժեշտ բոլոր հմտությունները, որոնցով շատ արագ կարող է մտնել աշխատաշուկա: Բայց եթե հետագայում ցանկություն ունենա ուսումնառությունը շարունակել, այն կրեդիտները, որոնք ստացել է նախաբակալավրում սովորելու երկու տարվա ընթացքում, բուհը կճանաչի, եւ ուսանողը բակալավրիատը կավարտի արդեն ավելի կարճ ժամկետում՝ մինչեւ երկու տարում: Ըստ դասակարգման, նախաբակալավրը համարվում է միջինից բարձր, իսկ բարձրագույն կրթության առաջին աստիճանից ցածր մակարդակ: Այստեղ անցումային դրույթ ենք նախատեսել, եթե չեմ սխալվում՝ երեք տարի, որպեսզի այդ ընթացքում համապատասխան ծրագրերը մշակվեն: Նաեւ նախատեսել ենք, որ ուսանողը նախաբակալավրիական կրթությունը կստանա բուհերում, բայց չենք բացառում, որ հետագայում նման հնարավորություն տրվի նաեւ մեկ-երկու մասնագիտացված քոլեջների: Այս փոփոխությունը նույնպես ոչ բոլոր մասնագիտությունների վրա է տարածվելու, այլ միայն առավել պրակտիկներին:
Նոր օրենքով բակալավրիատում եւ մագիստրատուրայում ավարտական քննություններ չեն լինելու եւ միայն ավարտական աշխատանքի պաշտպանությո՞ւն
Ռ.Ս. - Ավարտական քննությունները, որպես այդպիսին, մենք հանել ենք: Նոր օրենքի նախագծում թողնված են ամփոփիչ ատեստավորումները, որոնք կընտրի յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատություն՝ ելնելով նաեւ մասնագիտության ծրագրից:
Բարձրագույն կրթության աստիճաններում ուսումնառության հստակ ժամկետ սահմանված չէ:
Օրենքի նախագծում նշվում են միայն նվազագույն շեմերը: Ուսանողն, իր ընտրությամբ, կարող է, օրինակ բակալավրիատում անհրաժեշտ 240 կրեդիտը հավաքել ոչ թե 4, այլ ասենք 8 տարում, ինչից հետո ստանալ ավարտական փաստաթուղթ:
Ռ.Ս. – Բուհերում հեռակա ուսուցման հնարավորությունը դադարեցնում ենք: Անցում ենք կատարում ամբողջական կամ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության կազմակերպմանը: Բայց քանի որ այս գործընթացում բավական մեծ աշխատանք կա կատարելու, անցումը նախատեսել ենք երրորդ ուսումնական տարում: Մենք առաջարկում ենք, որ ուսանողն ինքը ընտրություն կատարի ամբողջական եւ մասնակի բեռնվածությամբ ուսումնառության տարբերակների միջեւ: Եթե խոսենք բակալավրիատի օրինակով, ապա ամբողջական ծանրաբեռնվածության դեպքում անհրաժեշտ 240 կրեդիտը պետք է ձեւավորել 4 տարում, բայց եթե ինչ-ինչ պատճառով չի կարողացել հավաքել տարեկան 60 կրեդիտը, բայց ունի դրա առնվազն 75 տոկոսը, ուսանողը չի հեռացվում բուհից: Նա մնում է համակազմում եւ նրան հնարավորություն է տրվում երկու ուսումնական տարվա ընթացքում լրացնել պակասող կրեդիտները: Քանի որ ուսանողների մի խումբ կա, որոնք նաեւ աշխատում են, ուսանողը կարող է որոշել իր ուսումնական բեռնվածությունը: Օրինակ բակալավրի աստիճանում նա կարող է ուսումնառությունն ավարտել մինչեւ 8 տարում: Եթե նվազագույն պահանջները բավարարի, կմնա ուսանողական համակազմում: Մասնակի բեռնվածության դեպքում բուհից չհեռացվելու համար պետք է ապահովել տարեկան 60 կրեդիտի 50 տոկոսը: Այս փոփոխությունն ամբողջությամբ կներդրվի երեք տարի հետո, որովհետեւ վերանայվելու է ուսուցման ամբողջ գործընթացը: Հնարավորություն է տրվելու, որ ուսանողն ընտրի իր դասաժամերը, իր դասախոսին եւ այլն, եւ այլն: Սրան բուհական համակարգը պետք է պատրաստվի: Անկախ այն բանից՝ դիմորդն ուսումնառության համար կընտրի ամբողջական, թե մասնակի ծանրաբեռնվածություն, վարձավճարը մնալու է նույնը, որովհետեւ նա վճարելու է կրեդիտի համար, իսկ կրեդիտը նույն 240-ն է:
Ընդունելության հետ կապված ի՞նչ փոփոխություն է լինելու: Այս իրավունքը վերադարձվելու է բուհերին եւ միասնական քննություններ չե՞ն կազմակերպվելու
Ռ.Ս. - Ընդունելության մասով նույնպես որոշակի փոփոխություն է նախատեսվում: Նախ, բոլոր բուհերում, անկախ սեփականության եւ կազմակերպաիրավական ձեւերից, դիմորդները պարտադիր պետք է քննություն հանձնեն հայոց լեզու առարկայից: Հետագայում դա կլինի մրցութային, թե չի լինի, կորոշի բուհը՝ մասնագիտությունից ելնելով: Նաեւ նախատեսված է, որ ամեն դեպքում դիմորդները, այսօրվա տերմինալոգիայով ասած, կմասնակցեն միասնական քննությունների: Ստացած հավաստագրով յուրաքանչյուր դիմորդ կդիմի իր նախընտրած բուհը՝ նախընտրած մասնագիտությամբ: Մրցույթը կիրականացնի բուհը: Բուհերը կարող են նախապես որոշակի շեմեր հայտարարել, որ այսինչ մասնագիտությամբ ընդունելու ենք ենթադրենք 15 միավորից բարձր միավոր ունեցող դիմորդներին: Այս ամենի հետ մեկտեղ որոշակի փոփոխություններ կլինեն ֆինանսավորման մասով: Այսինքն՝ ուսանողը կընդունվի բուհ, բայց նախապես չի հայտարարվի՝ անվճար կամ վճարովի: Կստեղծվի նոր կրթաթոշակային համակարգ՝ առաջադիմության, կարիքի վրա հիմնված: Եվ եթե ուսանողը բավարարի այդ չափանիշներին, պետության կողմից կստանա ամբողջական կամ մասնակի փոխհատուցում: Փոխհատուցումը կլինի առաջին կուրսից: Ընթացակարգերի, մեխանիզմների մշակումը վերապահվել է կառավարությանը՝ կրթաթոշակ ստանալու համար դիմորդը որտեղ է դիմելու եւ այլն:
Հ.Գ. «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագիծը, հանրային քննարկում անցնելուց հետո, հասել է կառավարություն, որից հետո կներկայացվի Ազգային ժողովի ընդունմանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄիտված ենք ապահովել ՀՀ անվտանգությունը իր տարածքում, ԱՄՆ-ից հատուկ թիմ է մեկնելու Հայաստան. Բլինքեն
Խորապես գնահատում ենք ԱՄՆ-ի հաստատուն աջակցությունը ՀՀ անկախությանն ու տարածքային ամբողջականությանը. Միրզոյան
ՔՊ վարչության նիտում ամփոփվել են Փարաքարի նախնական ընտրությունների արդյունքներն ու այլ հարցեր. տեսանյութ
Միրզոյանն ու Բլինքենը ստորագրեցին ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը. տեսանյութ
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վերջին 2 օրում 30 վարորդ է ընդունվել աշխատանքի
Դեսպան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության տնօրենին
Մինչև 28 աստիճան սառնամանիք է եղել․ Սուրենյանը նոր մանրամասներ է հայտնել, թե ինչ եղանակ է սպասվում. տեսանյութ
Երևանի մետրոպոլիտենի 10 կայարանի ինքնասպասարկման տերմինալներից ևս հնարավոր է տրանսպորտային քարտեր ձեռք բերել
Քարերով, ռետինե ու փայտե մահակներով ծեծկռտուք Ջրվեժում հայտնի «Սոչի պալաս» հյուրանոցի դիմաց. կան տուժածներ
ԱՄՆ-ը պահանջում է, որ TikTok-ն անջատվի չինական կոնցեռնից և վաճառվի. 170 միլիոն օգտատեր կարող է զրկվել հարթակից
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը տրանսպորտային հարցերով հանդիպում կանցկացնեն
Ոսկյա զարդերի խանութի տերը կես ժամով բացակայել է, դուռը բաց թողել, վերադառնալիս՝ գտել թալանված
Ձերբակալվել է «Կիևյանցի կրիստալ Յուրա»-ն. նրա մոտ հայտնաբերել են զինամթերք ու թմրամիջոցներ
Երևանում մեքենա է հրդեհվել
Գործակցությունից մինչև կրթություն, մշակույթ, զբոսաշրջություն. հանդիպել են Հարությունյանն ու Հնդկաստանի դեսպանը
Արարատ Միրզոյանի՝ Ռուսաստան այց նախատեսվում է. ԱԳՆ
ՀՀ մի շարք ավտոճանապարհների մառախուղ է, ցածր տեսանելիություն
Երկու տարում՝ 60 վարակակիր. ինչ իրավիճակ է ՀՀ-ում մետապնևմավիրուսի հետ կապված. նախարարը մանրամասնել է
Քաղաքացիներն արդեն կարող են ներկայացնել եկամտային հարկի վերադարձի դիմումները. ՊԵԿ
Եվրամիությունը մանրամասն կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը. Քոս
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են միջազգային տնտեսական վարկանիշերում ՀՀ դիրքի բարելավմանն ուղղված քայլերը
Հայ դատի ԱՄՆ հանձնախումբն աշխատում է արգելափակել Ադրբեջանին Boeing օդանավերի վաճառքի ֆինանսավորումը
Զելենսկին և Մակրոնը քննարկել են Ուկրաինայում արևմտյան զորքերի տեղակայման հարցը
Արարատի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
Պայմանագիր՝ 20 տարի ժամկետով. Փազեշքիանն ու Պուտինը կհանդիպեն, փաստաթուղթը կստորագրեն Կրեմլում
Անհրաժեշտ է վերանայել գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությունը. Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Հանրապետության 32 հասցեի հուշարձան-շենքը կդառնա Մարկոս Գրիգորյանին նվիրված թանգարան. ստորագրվել է հուշագիր
Լոռիում «Օպել»-ը 3 մետրից ընկել ու հայտնվել է բնակելի տան և պատի արանքում. վարորդը հոսպիտալացվել է
Էջմիածնի բնակիչը պատրաստել ու իրացրել է կեղծ օղի և կոնյակ
Հայաստանի կառավարությունը պետք է լուծի իր խնդիրները հարևանների հետ, ոչ թե դիմի ԵՄ-ին կամ ԱՄՆ-ին. Լավրով
ՏԿԵ նախարարն ու Գերմանիայի դեսպանն անդրադարձել են էներգետիկ և ջրային ոլորտներում համագործակցությանը
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրումը
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
Ռուբինյանն Իրան-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՔԿ նախագահի տեղակալն ու ԱՄՆ գլխավոր հյուպատոսը կարևորել են իրավապահ համակարգերի միջև գործակցության մակարդակը
Մենք երբեք չէինք համաձայնելու պատերազմով վերցրածը առանց պատերազմի հետ տալ. Մկրտչյան
Հայաշատ Գլենդեյլում արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի. քաղաքապետը հայտնել է սպասվող քամու մասին
Ալիևը ևս մեկ «ալիբի» կստանա ՌԴ նախագահի մոտ արդարանալու, թե ինչու չի կարող հարձակվել Հայաստանի վրա. Առաքելյան
Կենտրոն վարչական շրջանի սեփականատերերից հափշտակվել է 667 միլիոն դրամի գույք և միջոց. գործը դատարանում է
Քիմ Քարդաշյանը դիմել է հետևորդներին և զգուշացրել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT