Երևան
12 °C
Ազգային ժողովի ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ԱԺ խորհրդի անդամներին հորդորում է մերժել Սերժ Սարգսյանի հրավերը եւ չգնալ Բաղրամյան 26, քանի որ ըստ Փաշինյանի՝ սա վիրավորական է խորհրդարանական երկրի խորհրդարանի համար: Պատգմավորի խոսքով՝ կառավարման խորհրդարանական համակարգի անցման տարում Սերժ Սարգսյանի արված հրավերը կասկածի տակ է դնում կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու գործընթացը։
«Որեւէ մեկը իրավունք չունի եւ չպետք է հնարավորություն ունենա Ազգային ժողովի խորհրդին «իր մոտ կանչել» եւ նման գործելակերպը վիրավորական եմ համարում երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի համար»,- մասնավորապես, ԱԺ խորհրդի անդամներին ուղղված գրության մեջ նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայկական ժամանակ»-ը Փաշինյանի առաջարկության շուրջ զրուցեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ, ԱԺ խորհրդի անդամ Էդուարդ Շարմազանովի հետ: Վերջինս մեր զրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հրավերը իրավական տիրույթում է եւ չի հակասում Սահմանադրությանը:
«Հարգելով պարոն Փաշինյանի կարծիք հայտնելու իրավունքը, չեմ կիսում նրա կարծիք, բայց որ նրա համար, որ պարոն Փաշինյանն ընդդիմություն է, ընդդիմադիր խմբակցության ղեկավար, իսկ ես իշխանության ներկայացուցիչ: Իմ կարծիքով՝ պարոն Փաշինյանի ասածն օբյեկտիվ չէ, ինչու՞ որովհետեւ ըստ Սահմանադրության հանրապետության նախագահը պետության գլուխն է եւ պետության գլուխն իրավունք ունի իրականացնել խորհրդակցություններ, թե՛ գործադիր, թե՛ դատական, թե՛ օրենսդիր մարմինների ներկայացուցիչների հետ: Պառլամենտական երկիր չի նշանակում, որ պառլամենտն ունի առավելություն գործադիր կամ դատական իշխանության նկատմամբ: Սահմանադրությունը տալիս է հավասար իրավունքներ, իսկ պետության նախագահը պետության գլուխն է:
Պարոն նախագահի հրավերը իրավական է եւ ես, որպես Ազգային ժողովի նախագահի տեղակալ, Ազգային ժողովի խորհրդի անդամ՝ ամսի 12-ին մասնակցելու եմ այդ քննարկմանը եւ նույնը խորհուրդ եմ տալիս ԱԺ խորհրդի բոլոր անդամներին: Իսկ, եթե իմ կողմից շատ հարգված պարոն Նիկոլ Փաշինյանը շատ է ցանկանում Ազգային ժողովում տեսնել պարոն Սերժ Սարգսյանին, ապա պետք է ասեմ, որ ինքը նման հնարավորություն ունեցել է, բայց բաց է թողել, որովհետեւ 2017 թվականի մայիսի 18-ին՝ Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ, պարոն նախագահն Ազգային ժողովում էր, շատ ծավալուն ելույթ ունեցավ, բայց ափսոսանքով պետք է նշեմ, որ պարոն Փաշինյանի նշած ԵԼՔ դաշինքը չմասնակցեց նիստի այդ հատվածին: Այսօր այս Սահմանադրությամբ պետության գլուխը Սերժ Սարգսյանն է եւ նա իրավունք ունի օրենսդիր, դատական եւ գործադիր իշխանություններին հրավիրել իր մոտ խորհրդակցության, սա օրենքի տառ է: Պարոն նախագահի հրավերը Ազգային ժողովին իրավական է եւ հակասության մեջ չի մտնում Սահմանադրության հետ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ աշխատակազմից ԱԺ խորհրդի անդամներին տեղեկացրել են, որ 2018 թվականի հունվարի 12-ին ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հրավիրված է ՀՀ նախագահի նստավայր՝ Սերժ Սարգսյանի մոտ խորհրդակցության։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT