Երևան
12 °C
Փետրվարից կառավարման խորհրդարանական համակարգի անցնող Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 9-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետ է ընտրելու: Առաջին հայացքից պարզ թվացող այս գործընթացում հետաքրքիր ինտրիգներ կան թաքնված, որոնք կարող են բերել զարմանալի հանգուցալուծման:
Մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 6-րդ գլխի պահանջների համաձայն՝ ԱԺ խմբակցությունները պետք է ներկայացնեն վարչապետի իրենց թեկնածուներին, որից հետո Ազգային ժողովը պետք է ընտրի վարչապետ: Վարչապետ ընտրվելու համար անհրաժեշտ է խորհրդարանի պատգամավորների ձայների կեսից ավելին: Եթե ստացվի այնպես, որ որեւէ թեկնածուի չհաջողվի ստանալ ձայների կեսից ավելին, ապա առաջին ընտրության 7-րդ օրը լրանալուց հետո տեղի կունենա նոր ընտրություն՝ նոր թեկնածուներով: Այս պարագայում վարչապետի թեկնածու առաջադրելու են պատգամավորների 1/3-ը: Այս փուլում էլ, եթե չընտրվի վարչապետ, ապա Սահմանադրության 6-րդ գլխի 149 հոդվածի 3-րդ մասի համաձայն, 7 օրվա ընթացքում Հայաստանի Ազգային ժողովը պետք է լուծարվի: Ասել է թե, սա քաղաքական ճգնաժամի հետեւանք կլինի, ինչը կնշանակի, որ Հայաստանի խորհրդարանում քաղաքական ուժերի եւ հատկապես մեծամասնության ներսում հակասություն կա:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը պատասխանելով «Հայկական ժամանակի»-ի այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ քաղաքական ուժերի եւ հատկապես ՀՀԿ-ականների ներքին տարաձայնությունների պատճառով Ազգային ժողովը լուծարվի, մեկնաբանեց.
«Չեմ կարծում, որ կարող է քաղաքական ճգնաժամ առաջանալ այն դեպքում, երբ մեկ քաղաքական թիմ ունի 58 պատգամավոր եւ գումարած նաեւ 7 պատգամավոր, որպես քաղաքական գործընկերներ: Սրանով հարցը կարգավորվում է եւ չկա ճգնաժամի իրատեսություն: Բացի այս էլ, դեռ չգիտենք մյուս քաղաքական ուժերի դիրքորոշման մասին: Այն պարզ կլինի թեկնածուների առաջադրումից հետո: Եթե այլ համախոհներ էլ չլինեն, ապա 65 ձայնը հստակ է, իսկ այս քաղաքական թիմի ներսում չկա հակասության միտում, հետեւաբար ճգնաժամ չի կարող առաջանալ»,- «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց Մախմուդյանը:
Ծառուկյան խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն այս մասին մեկնաբանությունները վաղ համարեց, թեեւ նա եւս շեշտեց ՀՀԿ-ի մեծամասնություն լինելը: ԵԼՔ խմբակցությունում եւս չեն կարծում, որ ՀՀԿ-ականների միջեւ տարաձայնություններ կսկսվեն, որն էլ կհանգեցնի ճգնաժամի:
«Անհնար է նման բան լինի: Հանրապետականն ունի բացարձակ մեծամասնություն: Դեռեւս նման բանի ականատես չենք եղել, որ հանրապետականների միջեւ պառակտում լինի»,- ասաց Գեւորգ Գորգիսյանը:
Եթե բանը հասնի քաղաքական ճգնաժամի եւ վարչապետ չընտրվի, իսկ ԱԺ-ն հրաժարական տա, ապա վարչապետի պաշտոնում կշարունակի ղեկավարել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը:
Հաշվի առնելով խոհրդարանում քաղաքական ուժերի բաշխվածությունը, իհարկե, ՀՀԿ-ն մեծամասնություն է եւ առաջին հայացքից կարելի է ենթադրել, որ միայնակ էլ հարցը կկարգավորի: Թեեւ հիշենք, որ վերջին շրջանում ՀՅԴ-ն բավական դրական կարծիք էր հայտնում 2018-ի վարչապետի ՀՀԿ-ի հավանական թեկնածուներից մեկի՝ Կարեն Կարապետյանի մասին: Ստացվում է, որ ինչ-որ տեղ, գուցե շատ չնչին հավանականությամբ, բայց վտանգված է Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու հեռանկարը: Այսինքն, եթե ՀՀԿ-ի ներսում միմյանց հասկանալու խնդիր առաջանա, ապա Սերժ Սարգսյանի երկարամյա ծրագիրը տապալված կհամարվի: Այս առիթով, թերեւս նա ԱԺ-ի ՀՀԿ-ականներին լավ աչքով նայելու առիթը չպետք է բաց թողնի՝ հաշվի առնելով վարչապետ Կարապետյանի այն հայտարարությունը, թե նա պատրաստ է 2018-ից հետո էլ շարունակել աշխատել որպես վարչապետ: Միաժամանակ պարզ չէ, թե Կարապետյանը ցանկություն եւ հնարավորություններ ունի՞ ՀՀԿ-ի ներսում կռիվ գցելու, թե՞ ոչ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT