«Երեւան Սիթի»-ում առեւտրով զբաղվող 60-ամյա տղամարդը սպանվել է կնոջ աչքի առաջ

Այսօր կեսօրին «Երեւան Սիթի» սուպերմարկետի տարածքում գործող շուկայում առեւտրով զբաղվող 60-ամյա Լեւոն Ասատրյանը սպանվել է կնոջ աչքի առաջ:

Այս մասին մեր զրույցում ասացին նույն շուկայի վաճառողները: Բանն այն է, որ Ասատրյանն ու նրա կինը միասին են աշխատում, նրան զբաղվում էին ընդեղենի վաճառքով: Ասատրյանը դանակահարվել է մի հաճախորդի կողմից. վիճաբանությունն առաջացել է ապրանքի քաշի պատճառով, հաճախորդը զայրացել է եւ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ: Այս ամենին ականատես է եղել սպանվածի կինը:

Մեր այցի պահին Լեւոն Ասատրյանի տաղավարը փակ էր: Դեպքը տեղի է ունեցել առետրականների եւ հաճախորդների աչքի առաջ, սակայն առեւտրականները խուսափում էին պատասխանել հարցերին՝ նշելով, թե ոչինչ չեն տեսել, քանի որ այդ պահին շուկայում չեն եղել եւ դեպքից հետո են եկել: Դեպքի վայրի անմիջապես դիմացում գտնվող տաղավարում ձուկ վաճառող մի կին ասաց, թե երբ դեպքը տեղի է ունեցել նա ձուկ լվանալիս է եղել՝ մեջքով դեպի Ասատրյանը, ապա հավելեց, թե վիճաբանության ձայներ չի լսել, միայն Ասատրյանի կնոջ գոռգոռոցներից հետո է շրջվել եւ տեսել վիրավորին «դեպքը հանկարծակի եղավ»,- հավելեց վաճառողը: Նա նաեւ ասաց, որ դանակահարողին նույնպես չի տեսել: Վերջինս նշեց, որ մեկ ամիս է, ինչ ճանաչում էր սպանվածին եւ նրա կնոջը: Մեկ այլ առեւտրական էլ մեր զրույցում ասաց, որ Լեւոն Ասատրյանը հաճախ է վիճաբանել հաճախորդների հետ. «միշտ էլ վիճում էր: Վիճաբանության ձայներ չեմ լսել, միայն տեսա, որ ինչ-որ խումբ ինչ-որ մեկի հետեւից էր վազում, կինը գոռում էր: Հետո ոստիկաններն եկան, ասացին ինչ ես տեսել, ես էլ ասացի, որ ոչինչ չեմ տեսել»,- ասաց մեր զրուցակիցը:

Հիշեցնենք, որ 60-ամյա տղամադը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, սակայն ճանապարահին մահացել է: Իրավապահները դեռ դանակահարողի ինքնությունը չեն պարզել: Նշենք, որ նշված տարածքը տեսանկարահանվում է եւ, ըստ ամենայնի իրավապահներն արդեն իսկ առգրավվել են տեսագրությունները:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորյալ սպանություն), ստեղծվել է քննչական խումբ եւ այս պահին կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: Նախնական տվյալներով, Լեւոն Ասատրյանը սուր կտրող-ծակող գործիքով վնասվածք է ստացել ձախ կրծքավանդակի շրջանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7500 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին