Աղմկոտ սպանության գործով քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբը» բերման կենթարկվի

Շենգավիթ վարչական շրջանում գտնվող «Լիա» գեղեցկության սրահին կից նկուղում 2016 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած աղմկոտ սպանության գործով դատարանն այսօր որոշեց բերման ենթարկել վկա Վիրաբ Գասպարյանին:

Նշենք, որ խոսքը քրեական հեղինակություն «Բանգլադեշցի Վիրաբի» մասին է: Ըստ գործի նյութերի՝ նա եղել է դեպքի վայրում, սակայն սպանությունից առաջ Նորատուսցի Ալիկը Զապի միջոցով հանցանքի վայրից հեռացրել է նրան:

Շենգավիթ վարչական շրջանում գործող «Լիա» գեղեցկության սրահի նկուղային հարկում կրակոցներ էին հնչել, որի հետեւանքով 25-ամյա Գեւորգ Ավետիսյանը տեղում մահացել է, իսկ հրազենային վիրավորում ստացած 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը եւ 35-ամյա Արամ Պետրոսյանը տեղափոխվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Ավելի ուշ, ստացած վնասվածքներից մահացել էր նաեւ Մուշեղ Մուշեղյանը:

Սույն քրեական գործով մեղադրվում են քրեական հեղինակություններ Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ), նրա թիկնապահ, Բդո մականունով հայտնի Արմեն Գասպարյանը եւ Չարբախցի Գեղամ մականունով հայտնի Պետրոս Իսրայելյանը:

Նախորդ նիստերից մեկում մեղադրող դատախազ Գեւորգ Գեւորգյանի հրապարակած մեղադրական եզրակացության համաձայն՝  գործով մեղադրյալ «Չարբախցի Գեղամ» մականունով Պետրոս Իսրայելյանի խնդրանքով, Ալիկ Բանդուրյանը (Նորատուսցի Ալիկ) օժանդակել է պլանավորված հանցագործության անխոչընդոտ իրականացմանը՝ քրեական հեղինակություն հանդիսացող «Զապ» մականունով Անդրանիկ Սողոյանի միջոցով տուժող Մուշեղ  Մուշեղյանի հետ դեպքի վայրում գտնվող քրեական հեղինակություն  հանդիսացող Վիրաբ Գասպարյանից պահանջելով հեռանալ գեղեցկության սրահի նկուղային հարկից՝ հակառակ կողմի մարդաքանակը նվազեցնելու, Մուշեղ Մուշեղյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու գործընթացը հեշտացնելու նպատակով: Վիրաբ Գասպարյանը եւ իր մտերիմները հեռացել են դեպքի վայրից:

Քրեական հեղինակություն Վիրաբ Գասպարյանին դատարանը պարբերաբար ծանուցել է, սակայն ծրարը մի քանի անգամ ետ է վերադարձվել, այսօր եւս ետ էր վերադարձվել «չպահանջված» նշումով, ուստի դատարան որոշում կայացրեց նրա ներկայությունը դատարանում ապահովելու նպատակով բերման ենթարկել:

Դատարանը որոշում կայացրեց բերման ենթարկել նաեւ մեկ այլ վկա Լեւոն Մեսրոպյանին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6275 դիտում

Ձերբակալվել է Ուկրաինայի էներգետիկայի նախկին նախարարը

Կենացները, լիրիկան, թե մենք եղբայրներ ենք, պետք է մի կողմ դրվի, երբ խոսքը երկրի շահերի մասին է․ Սիմոնյան

Մայր աթոռը զավթած շայկայի երազանքն է, որ Հայաստան չլինի. Հարությունյանը՝ Նաթան եպիսկոպոսի հայտարարության մասին

Մի կողմում ՔՊ ժողովրդավարությունն է, մյուսում՝ ինչպես Քոչարյանի կուսակցության կեսը մանդատը դրեց իր որդու համար

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն

Զելենսկիի՝ երիտասարդ լինելու, Պուտինի նկատմամբ առավելություն ունենալու խոսքերը հիվանդ լինելու նշան են. Վոլոդին

Նոր թվային գործիքների շնորհիվ որոշարկվել է ավելի քան 30 ցուցանմուշի հեղինակ, բացահայտվել են անհայտ գործեր

Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր 6-8 աստիճանով. Ազիզյան

ՀՀ վարչապետն ու Աննա Հակոբյանը Հովհաննավանքում մասնակցել են սուրբ պատարագի

Մեկնարկել է Հայաստանի շախմատի պատանիների առաջնության երևանյան ընտրական փուլը

2024 թվականին մեր երկրում արձանագրվել է շուրջ 130 մանկական քաղցկեղի առաջնակի դեպք. ԱՆ

Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ուկրաինան համաձայնության են եկել բանակցություններ վարել «առանց արտահոսքի». ՌԴ ԱԳՆ

Ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են ձյան և անձրևի տեսքով տեղումներ

Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում. առանց կաթողիկոսի՝ ժողովի կարգավիճակը փոխվում է. Տեր Նաթան

Բռնի տեղահանված անձանց մասին քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ ՄԻՊ

Փրկարարները մի քանի օրում արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց, օգնել՝ մի քանի հարյուր մարդու

Ըստ Գալուզինի՝ Հայաստանը դառնում է «Արևմուտքի գործիքը» Ռուսաստանի հետ առճակատման մեջ

ՀՀ վարչապետը պատարագի է մասնակցում Հովհաննավանքում

ՀԱՊԿ-ը հետևում է Հայաստանի քայլերին՝ իր պարտավորությունների կատարումն ապահովելու համար. Գալուզին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում շարունակվում է քվեարկությունը

Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Սփյուռքը չի սահմանափակվում միայն տնտեսական էլիտայով, նրանք չունեն մանդատ՝ խոսելու սփյուռքի անունից. Փափազյան

Մի՛ տրվեք սադրանքներին, թե բացառապես բարեկարգած հատվածներում է ասֆալտը վնասվում․ Փամբուխչյան

Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են

Ոստիկանության ու փրկարար ծառայության զանգերը՝ մեկտեղված. 112 արագ արձագանքման հեռախոսահամարը գործարկվել է

Սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր մեքենաների համար

Խոշոր ավտովթար Երևանում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը հայտնվել է կրպակի մեջ. կա տուժած

Հայ երիտասարդ ըմբիշները միջազգային մրցաշարում 8 մեդալ են նվաճել

Հայտարարությունը հարցեր է առաջացնում թե՛ կողմնակալությամբ, թե՛ նպատակներով. Ֆրանսուա Դևեջյան

Գարեգին Բ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. որն է պատճառը. մանրամասներ

Թբիլիսին հերքում է Մոսկվայի հայտարարությունը. Աբխազիայով երկաթուղու վերաբերյալ շփումներ չկան

Ուզում են քերթել ժողովրդին, մուռ հանել. եթե մենք չընտրվենք, խաղաղություն ու TRIPP չեն լինի, անիվը հետ կշրջվի

Ինչու էր Վենսը այցելել Հայաստան և Ադրբեջան. ինչ կատարվեց. աշխարհը վերլուծում է, ուշագրավ արձանագրումներ անում

Վարչապետն Արարատի մարզային գրադարանում մասնակցել է «Երկրի հակառակ կողմը» գրքի քննարկմանը. տեսանյութ

Զելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ Զախարովա

Դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ

Սպիտակ տունը հրապարակել է Սուրբ Վալենտինի օրվա բացիկներ Գրենլանդիայի և Մադուրոյի պատկերներով

Երիտասարդների Եվրոպայի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մերի Թումասյանն ավարտում է մարզական կարիերան

Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

TRIPP-ով անցնող երկաթուղու կառավարման հարցում Հայաստանը առաջնորդվում է բացառապես իր շահերով․ Գևորգ Պապոյան