Ազատագրելով ՊՊԾ տարածքը՝ ստեղծել ենք 4-րդ Հանրապետություն. թեժ նիստ՝ ծռերի գործով նիստին

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ շարունակեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական արտագնա նիստը:

Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես՝ քննվում են Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:

Նախորդ նիստին մեղադրող դատախազները հրապարակեցին մեղադրական եզրակացության համառոտ բովանդակությունը՝ «Սասնա ծռեր» խմբի անդամների բացակայության պայմաններում. նրանք լքել էին նիստերի դահլիճը՝ նախագահող դատավորի թույլտվությամբ:

Այսօր արդեն դատավորը ճշտեց նրանցից յուրաքանչյուրի դիրքորոշումն առաջադրված մեղադանքի վերաբերյալ: Մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյան որդին՝ Արամը, ի պատասխան նախագահողի հարցին ասաց, որ մեղադրական եզրակացության հետ կապ չունի, իրենք ապստամբություն են կատարել, եւ ապստամբության հոդվածով պետք է մեղադրանք ներկայացվի։ Հովհաննես Հարությունյանն էլ ասաց. «Էսքան բանի մեջ դուր եկավ ենթադրյալ բառը» (խոսքը ենթադրյալ հանցագործություն կատարելու մասին է,-հեղ.) ապստամբությունը համարեց սրբազան պարտք։ Սասնա ծռերի մյուս բոլոր անդամները եւս չընդունեցին մեղադրանքը։ 

«Հրեշի կերպարանք ենք սարքել չեղած տեղից: Էս մեղադրանքը արտագրված է նախկին ԽՍՀՄ քրեական օրենսգրքից: Մեր քաղաքական հայտարարությունները առկա են, երեք կետ նշված է, թե ինչն է մեր խնդիրը: Մինչեւ մեղադրանք ներկայացնելը թող մի հատ ներկայացնեին յուրաքանչյուրիս անցած կյանքը: Սա չոր անհիմն մեղադրանք է, ոչ միայն այն չեմ ընդունում, այլ դեմ եմ դրան: Կետերը փոխել է պետք, թող մեզ մեղադրեն հայրենասիրության մեջ, թող քրեական օրենսգրքում նոր կետ ավելացնեն եւ մեզ դատեն հայրենասիրության համար: Թե չէ կեղծ մեղադրանքը դրել եք, որ ի՞նչ»,- ասաց Սասնա ծռեր խմբի անդամ Արամ Հակոբյանը: Դատավորն ընդհատեց Հակոբյանին եւ խնդրեց խոսել ըստ էության. «Մենք այդպիսի հանցանք չեն կատարել: Մեզ մեղադրեք չափազանց հայրենասիրության համար, եւ իրենց հայրենիքի համար պատրաստ են կյանքը տալու: Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ առ այն, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել: Մենք ոչ թե պետության դեմ ենք դուրս եկել, այլ պետություն ունենալու խնդիր ենք դրել: Իշխանությունը եւ պետությունը մի խառնեք իրար, որովհետեւ իշխանությունը բռնազավթել է պետությունը»:

Ապա Արամ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ դատավորը կաշկանդված է իր գործողություններում. «Դուք շղթայված-նստած եք այստեղ…դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան՝ մենք: Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»,- ասաց նա: «Հիմա դուք ամբողջությամբ մեղադրանքը չե՞ք ընդունում»,- հստակեցրեց դատավորը, ինչին ի պատասխան Արամ Հակոբյանն ասաց. «Բա դուք չհասկացաք, որ չեմ ընդունում»: Նրա այս պատասխանը ծիծաղ առաջացրեց ներկաների մոտ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Մանուկյանը եւս չընդունեց իրեն առաջադրված մեղադրանքը, ապա դիմելով մեղադրող դատախազների՝ ասաց. «Դուք կրկնակի դավաճան եք, որ դատում եք դավաճանների դեմ պայքարողներին»: Ապա դատավորը հարց ուղղեց Արայիկ Հակոբյանին. նկատենք, որ դատավորն ամեն անգամ նրան դիմում է հայրանունով՝ Տիբուշի Հակոբյան, ինչը չի անում խմբի մյուս անդամների պարագայում: Հակոբյանն ասաց, որ իրեն մեղավոր չի ճանաչում. «Ես նման բան չեմ կատարել, եւ ապագայում էլ ինձ թույլ չեմ տա նման հանցագործություն կատարել»,- ասաց նա:

Վարդան Գերավետյանն էլ հայտարարեց. «Պետական մարմինների կողմից հանցագործություններ են կատարվում, երբ հայտարարում են, թե ապրիլյան դեպքերի ժամանակ կորցրել ենք ոչ կարեւոր տարածքներ: ՀՀ-ն եւ Արցախը ոչ մեկի անձնական սեփականությունը չեն: Հանցագործություն է խոսել տարածքների՝ կարեւոր կամ ոչ կարեւոր լինելու մասին»: Ապա նա անդրադարձավ իրեն առաջադրված մեղադրանքի այն կետին, թե թալանել է ՊՊԾ գնդի տարածքում գտնվող բանկոմատը: Ըստ նրա՝ քննչական մարմինները «հորինել են» դա՝ ցանկանալով հանրության շրջանում ՊՊԾ գունդը գրավածներին պիտակավորել: Գերավետյանը նկատեց. «Ում էլ ասեք, որ ես բանկոմատ եմ «կտրել», գումարներ վերցրել, կծիծաղի…Փողն ի՞նչ էինք անելու՝ լոտո էինք խաղալո՞ւ…ինչ էինք անելու, դա ժողովրդի գումար է, ինչների՞ս էր պետք, տրամաբանություն ես բացարձակապես չեմ տեսնում»: 

Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանն էլ ասաց, որ իրենք ազատագրել են ՊՊԾ տարածքը, ստեղծել են 4-րդ Հանրապետությունը (մոտ 40 հազար քմ), որը գոյատեւել է 15-16 օր: «Կարծում եմ մենք այդ Հանրապետությունը կվերականգնենք…Լավ է լինել ոչխարի գլուխ, քան առյուծի պոչ: Իսկ դուք ողորմելի կամակատարներ, ծնվել եք որպես ոչինչ, Անկախ ձեր կամքից, Ես ծնվել եմ Աստծո կամքով, իբրեւ ոչխարի գլուխ, Սակայն ինչպես խոյ, Դուք ծնվել եք ընդամենը առյուծի պոչ, ձեր տիրոջը ծառայելու, Իսկ ես` ծառայելու հայրենիքիս ու ժողովրդիս, Դուք ծնվել եք ընդամենը պոչ, Ձեր տիրոջ մեջից մոզերը քշելու, Ես ծնվել եմ հայրենիքս ու ժողովուրդս պաշտպանելու, Ծնվել եմ կռվելու ու հաղթելու, հաղթելու ու ապրելու, Իսկ դուք ծնվել եք որպես ոչինչ, Ես ծնվել եմ որպես Մարտիրոս, Կռվելու, հաղթելու, Անգամ նահատակվելու, ինչպես Մարտիրոս»,- այսպես եզրափակեց Դեդը:

Սերգեյ Կյուրեղյանն էլ հայտարարեց, որ հայ ժողովրդի իշխանությունը յուրացված է, եւ այժմ ոչ թե հանրապետություն է, այլ՝ բռնապետություն։ Պաշտպաններից Արայիկ Պապիկյանն էլ ամբաստանյալների դիրքորոշումը լսելուց հետո հայտարարեց, որ որեւէ մեկի մեղադրանքն անհատականացված չէ, եւ այսպիսով տեղի է ունենում քաղաքական դատավարություն։

Լարված իրավիճակ առաջացավ այն ժամանակ, երբ նախագահողի գործողությունների դեմ փորձեց առարկել Դեդի պաշտպան Լուսինե Սահակյանը: Այն ժամանակ, երբ պաշտպանները սպասում էին մեղադրողների այն պարզաբանմանը, թե ինչու մեղադրանքները անհատականացված չեն, դատավորը հայտարարեց, որ անցնում է հաջորդ փուլ, այսինքն՝ քննվում է ապացույցների հետազոտման կարգ սահմանելու հարցը, սա զայրացեց Լուսինե Սահակյանին: «Սպասե՛ք, մի՛ խանգարեք»,- Սահակյանի վրա բղավեց դատավոր Արթուր Օհանյանը: «Մի գոռացեք, ես առարկում եմ ձեր գործողությունների դեմ»,- ի պատասխան ասաց Լուսինե Սահակյանը, դատավորն էլ հավելեց. «Մի հատ կուլտուրա ունեցեք, ձեր առարկությունը թողեք ձեզ, ամեն պահի մի խոսացեք, մարդը խոսում ա չեք թողնում (նկատի ունի մեղադրող դատախազ Չախոյանին,-հեղ), եղավ նստեցեք»: «Ո՞նց թե եղավ, առարկությունս պետք է ներկայացնեմ»,- շարունակեց Լուսինե Սահակյանը: «Մարդը խոսում ա, երկրորդ անգամ խանգարում եք, հիմա մի խանգարեք պարոն Չախոյանը թող վերջացնի, նոր ձեր կարծիքը կներկայացնեք»,- ասաց դատավորը:

Դատավորի այս պատասխանը զարմացրեց Սահակյանին եւ դիմելով նրան ասաց, որ նա արդեն անցնում է հաջորդ փուլին, որի իրավունքը չունի. «Ես ձեզ թույլ չեմ տալիս խոսել»,- բղավեց դատավորը: Բանավեճն ընդհատեց Մուշեղ Շուշանյանը՝ պարզաբանելով, որ դատավորը չի կարող արգելել փաստաբանին ամեն պահի առարկություն ներկայացնել. «Կուլտուրայից պետք չի խոսել, եթե կուլտուրայից խոսենք, էնքան կարող եմ խոսել...Ու խնդրում եմ այսուհետ իմ կոլեգաներից որեւէ մեկի նկատմամբ, նման վարքագիծ թույլ չտաք»: «Ձեզ թույլ չեմ տալիս խոսելու, նստեցեք ձեր տեղը, ձեզ ձայն չենք տվել, որ խոսում եք»,- պատասխանեց դատավոր Արթուր Օհանյանը, ապա հրամայեց փաստաբաններից վերցնել խոսափողները:

Լուսինե Սահակյանը պնդեց, որ առարկություն ունի ներկայացնելու, կրկին նրան ընդհատեցին թե մեղադրողները, թե դատավորը: Դեդը փորձեց լքել նիստերի դահլիճը, խառնաշփոթ առաջացավ, ոստիկանները նրան չթույլատրեցին: «Մի վայրկյան, մի վայրկյան, ձեր նկատմամբ սանկցիա եմ կիրառում, մի օգտվեք նրանից, որ կին եք ձեզ բան չենք ասում»,- բղավեց դատավորը: «Չբղավեք ինձ վրա, չհասկացա հլը ինչ պետք է ասեք»,- ասաց պաշտպանը: Բանավեճին խառնվեց Դեդի մյուս պաշտպան Երվանդ Վարոսյանը, նա դիմելով դատավորին ասաց, որ առարկություն ներկայացնելու իրավունք ունեն անկախ սեռից: «Էն, որ դատախազները հանկարծ վիրավորվում են ինչ-որ մտքից, բարձրանում առարկություն են ներկայացնում, դուք իրանց սանկիցա ե՞ք կիրառում: Հիմա մենք առարկում ենք ձեր գործողությունների դեմ, դուք մինչեւ հիմա չգիտեք ինչի մասին է առարկությունը, ուզում եք անցնել առաջ: Էնքան պարզ ա ամեն ինչ: Ասում ենք մեղադրանքը պարզաբանեք, կամ ընդունեք, որ չպարզաբանված մեղադրանքով առաջ եք գնում: Կոլեկտիվ մեղադրանք եք առաջադրել, որ մարդը կարդա չի հասկանա իրան ինչ անելու հարմար են մեղադրում: Սա դատավարության անկյունաքարային փուլ ա մի հատ, որը ցույց ա տալիս, որ էս ամեն ինչը ձեւական թատրոն ա: Եթե դուք չեք ուզում սա անգամ պարզաբանում ապահովեք, ու գնալ առաջ, մի բան էլ առարկությունը չեք ուզում լսել: Կին ա, տղամարդ ա ուշացած ա եկել, մեր առարկություն ներկայացնելու իրավունքը մեր իրավունքն ա, դու մինչեւ չլսեք, չեք իմանա դա տեղին էր, թե տեղին չէր, որ մի հատ էլ բերանը փակեք կամ չփակեք»,- զայրացած ասաց Վարոսյանը:

Դատավորը տեսնելով, որ իրավիճակը չի կարողանում վերահսկել ընդմիջում հայտարարեց: Ընդմիջումից հետո Սահակյանը կարողացավ իր առարկությունը ներկայացնել, միաժամանակ միջնորդեց, որպեսզի մեղադրողները պարզաբանեն մեղադրանքները: Մեղադրողները՝ ըստ էության պարզաբանեցին, թե ով ինչ արարք կատարելու համար է մեղադրվում: Ապա դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման կարգը: Այսպիսով՝ դատարանը կհետազոտի, նախ՝ գրավոր ապացույցները, ապա կլսի վկաներին, տուժողներին, այնուհետեւ կհետազոտվեն իրեղեն ապացույցները, հետո դատարանը կլսի ամբաստանյալներին:

Դատական նիստը հետաձգվեց: Այն տեղի կունենա դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11:00-ին:

Տպել
3150 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին