Երևան
12 °C
Դեկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում նշվում էր որպես մարդու իրավուքների պաշտպանության օր: 1948 թվականի այս օրը ՄԱԿ-ն ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: Հայաստանի պատմության մեջ վերջին տասնամյակի ընթացքում մարդու իրավունքների խախտման շատ դեպքեր են գրանցվել, մասնավորապես՝ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո:
Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Հայաստանում քաղաքացիների իրավունքների խախտման մասին մեր զրույցում ասաց. «Իշխանության կողմից քաղաքացու իրավունքները պաշտպանելու հատուկ ձգտում չկա, կա իրավունքների պայմանական չխախտում. քանի քաղաքացու գործողություններն իշխանության թույլատրելիության սահմաններում են, իրենք չեն ոտնահարի մարդկանց իրավունքները, իսկ երբ ոչ թե օրենքի շրջանակներից, այլ իրենց պատկերացումների սահմաններից դուրս են գալիս քաղաքացիների գործողությունները, իշխանությունը որոշակի քայլեր է ձեռնարկում, խոչընդոտում է իր դեմ ուղղված բողոքի ցույցերը և այլն: Իշխանությունը պաշտպանում է քաղաքացու իրավունքները միայն իր պատկերացումների սահմաններում»:
Հայաստանում հասարակական-քաղաքական դաշտում մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին զրուցեցինք նաև քաղաքական կուսակցություններին հարող երիտասարդների ու ակտիվիստների հետ:
Գոհարիկ Տիգրանյանը վերջին տարիներին քաղաքացիական ակցիաների ակտիվ մասնակից է, թեեւ որեւէ կուսակցության չի հարում: Մեր այն հարցին, թե Հայաստանում ովքեր և ում իրավունքներն են խախտում, վերջինս պատասխանեց, որ ՀՀ-ում մարդու իրավունքները խախտվում են ամեն տեղ և ամեն քայլափոխի. «Որպես երիտասարդ, առնչվելով բազմաթիվ ոլորտների հետ, կարող եմ ասել, որ իրավունքները խախտվում են հասարակ խանութից սկսած, մինչև քաղաքական դաշտ: Իհարկե, ես չեմ կարող հերքել, որ իրավունքների խախտումը տեղի է ունենում տրադիցիոնալ՝ ոչ տեղյակ լինելու, կամ տեղյակ լինելու դեպքում էլ՝ ամաչելու պատճառով»:
Նրա վստահեցմամբ գլխավոր խնդիրը գիտելիքի պակասի մեջ է. «Երբ խանութ ես մտնում, և օրինակ գրված է լինում «վաճառված ապրանքը հետ չի ընդունվում», կամ երբ չենք ստուգում կաթնամթերքի ժամկետները այն գնելիս, չնայած որ վերջին դեպքում ինքն անհատն է խախտում իր իրավունքները, իսկ առաջինն ուղղակի ինֆորմացիայի պակասի և գլուխը կախ, առանց պահանջի ապրելու խնդիր է»:
ԵՊՀ ուսանող Գոհարիկը պատմում է, որ հինգ տարի շարունակ տեսնում է, թե համալսարանի վերադասներն ու դասախոսները ինչպես են խախտում ուսանողների իրավունքները, բայց, քանի որ հաճախ ինքն ու իր նմանները փոքրամասնություն են եղել, ոչինչ չեն կարողացել փոխել, ընդամենը արժանացել են «գլուխ ցավացնողի» տիտղոսին. «Օրինակ՝ դասախոսնները հորդորում են ուսանողներին չմասնակցել բողոքի ակցիաների, չբարձրացնել իրենց հուզող հարցերը, երբեմն սպառնում են գնահատական իջեցնել, քննության չթողնել: Իհարկե, դասախոսները կամ բուհերի վերադասները կարող են ամեն հարմար առիթով հորդորել, հրամայել, բայց ի վերջո որոշողն ուսանողն է, նա ինքն է իր խղճի հետ ամեն երեկո անկողին կիսողը: Ցավոք, հենց ինքը՝ կրթությունը որևէ կերպ չի խթանում անհատի/քաղաքացու կերտմանը: Ակցիաների ժամանակ բազմաթիվ անգամ սահմանափակել են մարդկանց ազատ տեղաշարժվելու, կամ ավելի վատ՝ ազատության իրավունքը»,- ասում է Գոհարիկը:
Նա նաեւ նկատում է, որ վերջին ակցիաների ընթացքում ակտիվիստները շատ ավելի բանիմաց էին. «5 տարիների ընթացքում եմ հասկացել, որ պայքարում են կամ արկածախնդիրները կամ բանիմացները (կամ երկուսը միասին): Բայց մեղադրելու փոխարեն կասեմ՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի իր մեղքի բաժինը. ամեն օր տեսնում ես, թե մարդիկ ինչպես են հատում փողոցը ոչ թույլատրելի հատվածով, ինչպես են աղբը գետնին գցում, ինչպես են ամեն ընտրությունից առաջ 5000-10000 դրամ կաշառք վերցնում, ինչպես են «կուրծք ծեծում» իրենց իրավունքների մասին՝ առանց հիշելու, որ յուրաքանչյուր իրավունք իր հետ բերում է որոշակի պարտականություններ, որոնք իրենք պիտի կատարեն: Կներեք, բայց քանի դեռ մենք «տեսություն» լավ սովորելուց չենք անցել գործի, պահանջել, որ ինչ-որ անծանոթ մեկը մեր իրավունքները չոտնահարի, գոնե ինձ համար ծիծաղելի է, իսկ ավելի շուտ՝ սարկաստիկ»,- եզրափակում է նա:
«Եթե կարճ՝ քաղաքական-հասարակական դաշտում խախտվում են անխտիր բոլորի իրավունքները, որովհետև մենք բոլորս զրկված ենք հավասար և մրցակցային պայմաններում անկացվող ընտրություններին մասնակցելու իրավունքից, որովհետև ընդդիմության ֆինանսական, մարդկային և լրատվական ռեսուրսներն արհեստականորեն սահմանափակվում են: Իհարկե, շատերն իրենք են իրենց զրկում այս իրավունքից՝ ընտրակաշառքի շուրջ գործարքի գնալով իշխանության հետ, սակայն սրա առաջին մեղավորը, անկասկած, իշխանությունն է։ Տվյալ ոլորտում մարդու իրավունքների խախտման բոլոր մյուս դեպքերը ածանցյալ են և բխում են վերոնշյալից»,- ասում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը:
ՀՀԿ համակիր Մկրտիչ Ավետիսյանը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունում մարդկանց, այդ թվում՝ հասարակական-քաղաքական գործիչների շահերն օրենսդրորեն լիովին պաշտպանված են, և խնդիրը մենթալիտետի ու կաղապարի մեջ է, որով սահմանափակված ենք հայերս. «Վերցնենք քաղաքական դաշտից մի օրինակ. քեզ ոչ ոք ոչինչ չի կարող անել, եթե դու Պողոսի փեսայի հեռախոսազանգով փոխանցած «խնդրանքին» ընթացք չտաս, ընդամենը կխափանվեն քո ու Պողոսի ջերմ հարաբերությունները: Այսինքն՝ օրենսդրորեն ամեն ինչ կարգավորված է, ուղղակի մնում է մենք դուրս գանք մեր կաղապարից: Օրինակ՝ վարչապետի խորհրդականները էնպիսի մարդիկ են, որոնք հայաստանյան հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչների հետ ջերմ հարաբերություններ չունեն, հետևաբար՝ չունեն նաև դրանք կորցնելու խնդիրը, դրա համար էլ «հուպ են տալիս»»:
Մկրտիչը հավելում է, որ ընդդիմության կամ քաղաքական փոքրամասնությունների իրավունքները նույնպես, մեծ հաշվով, ոտնահարված չեն, և որ չի պատկերացնում մի երկիր, որտեղ պատգամավորության թեկնածուն կարող է սոցիալական ցանցերի էջերում վիրավորել, անօգուտ համարել ոստիկանի կամ այլ իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքը, բայց առաջին իսկ խնդրի դեպքում դիմել նրան. «Ճիշտ է, բոլորն էլ կարող են ունենալ անձնական կարծիքներ՝ կախված նախկինում եղած որոշակի հանգամանքներից, ինչու ոչ՝ նաև ապագայից ունենալ սպասելիքներ, բայց պետք է գիտակցել, որ մենք ապրում ենք ներկայում, և իշխանությանը պախարակելը արդեն, կարելի է ասել, ամոթ է: Եթե ՀՀ-ում քաղաքական գործիչները ճնշված լինեին, ԱԺ 5-րդ գումարման պատգամավորներից մեկը կվախենար ԵԽ-ում նախագահին նման հարցեր ուղղել, մտածելով, որ հետո «կվերանա»: Այսինքն՝ հետևություն ենք անում, որ ՀՀ-ում բոլորի իրավունքները պաշտպանված են, գոնե շատ ավելի, քան այլ երկրներում, ուղղակի պետք է ընտրել պայքարի ավելի գրագետ, ցիվիլ ու ժողովրդահաճո տարբերակ»:
Երթերի ու քաղաքացիական ակցիաների մասին էլ ՀՀԿ-ին համակրող երիտասարդն ասում է. «Ոստիկանության պարտքն է ապահովել այդ երթերի ու հանրահավաքների անվտանգությունը, եթե դրանց անցկացման թույլտվությունը ունեն: Ոստիկանությունը պարտավոր է ապահովել թե՛ երթի մասնակցի, թե՛ խաղաղ՝ դասից, աշխատանքից, հանդիպումից տուն գնացող քաղաքացու անվտանգությունը: Եթե երթի իրականացումը սպառնալիք կամ խոչընդոտ է պարունակում մյուս քաղաքացիների համար, իհարկե պետք է գործադրել օրենքով վերապահված պարտականությունները և կատարել ծառայողական պարտքը: Չեմ կարող ժխտել, որ, այո՛, շատ դեպքերի ենք հանդիպում ԶԼՄ-ներում, որտեղ, օրինակ, ոստիկանը վերցնում է լրագրողի տեխնիկական սարքավորումները, բայց այս հարցը նույնպես ունի երկու երես, և գալիս ենք նաև մեր կաղապարի սկզբունքին. եթե լրագրողը, կրթական, բարոյական ու դաստիարակության այնքան մակարդակ չունի, որ անջատված տեսախցիկով վիրավորում է ոստիկանին, իսկ երբ ոստիկանը մոտենում է, միացնում է տեսախցիկը ու զոհ դառնում, դա, մեղմ ասած, բարոյական չէ, (չնայած այս դեպքում էլ ոստիկանը իրավունք չունի խախտել օրենքը), բայց չէ՞ որ սա Հայաստանն է, ու մեր մենթալիտետը զարգանալու ու թրծվելու շատ տեղ ունի»:
ՀայԱրփի Բաղդասարյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը
«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է․ եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան
2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը
Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել
Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ
Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ
Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին
ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT