Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ լարված մթնոլորտում շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի 11 անամների գործով դատական նիստը:
Թեժ իրավիճակ ստեղծվեց այն ժամանակ, երբ մեղադրող դատախազները սկսեցին հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Մասնավորապես Արամ Մանուկյանի եւ Հովհաննես Հարությունյանի մասերի հրապարակումից հետո թեժ իրավիճակ առաջացավ դատարանի դահլիճում: Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանը ոտքի կանգնեց, եւ փորձեց լքել նիստերի դահլիճը: Նա հայտարարեց, որ ընթերցվողը իրենց հետ կապ չունի, ինքը չի կարող մնալ: Նախագահողը անընդհատ կրկնում էր. «մնացեք, վա՞տ եք զգում Մարտիրոսյան Հակոբյան»: Դեդը հայտարարեց. «թող վատ զգան իրանք, չեմ կարա մնա էդ կլյաուզնիկ բաներին: Սանկցիա կիրառեք: Իմ մոտ տենց ա, որոշել եմ, չեմ ուզում մասնակից ըլնեմ բաշիբոզուկներին, ենիչներիներին, ուր ա ստեղ դատարան, դուք ընդամենը կամակատարներ եք»: Նախագահողը Դեդին հեռացրեց մինչեւ նիստի ավարտը, սպս ոտքի կանգնեցին Արամ Մանուկյանը, Արամ Հակոբյանը: Նրանք հայտարարեցին, որ ներվայանանում են, չեն կարող մնալ: Նախագահողը Արամ Մանուկյանին ասաց, եթե վատ եք զգում գնացեք,թույլատրում գնալ, իսկ Արամ Հակոբյանին չթույլատրեց՝ նրան անընդհատ դիմելով Տիկուշի Հակոբյան: դահլիճում մթնոլորտը շատ թեժացավ եւ ելքը եղավ փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ընդմիջում հայտարարելը: Ընդմիջումից հետո Վարդան Գերավետյանը խնդրեց «Սասնա ծռերին» ոտքի կանգնել, ապա հայտարարեց. «Այստեղ կա միայն մեկ դատավոր, դա մեր հայ ժողովուրդն ա, որը գտնվում է դրսում: Մենք բոլորս լսել ենք էս վերջերս ձեր նախագահի, ձեր գլխավոր հրամանատարի հայտարարությունը՝ ադրբեջանական 7 շրջաններ զիջել Ադրբեջանին: Նման պայմաններում, երբ որ հիմա մենք տեսնում ենք, որ Առաջին ալիքով ցույց են տալիս Մոնթե Մելքոնյանին, դա խեղկատակություն է, ոնց որ ձեռ առնեն, 7 շրջանը, ոչ թե արդբեջանական, այլ՝ հայկական է, ոչ թե գրավյալ են, այլ մեր արյունով, մեր պատմությամբ ողողված տարածքներն են: Ձեր եզրակացությունները դուք կկարդաք, ինքներդ ձեր համար, մենք չունենք լսելու այդ եզրակացությունը, որովհետեւ կատարվում է պետական դավաճանություն: Այս պահին Արցախի տարածքից 800....»,- Գերավետյանի հայտարարությունը ընդհատեց մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը՝ նշելով, որ սա վերաբերելի չէ գործին: Գերավետյանը շարունակեց. «Դուք պետք է դրդապատճառները տեսնեք, ոչինչ չեք տեսնում, այն մարդիկ ովքեր կատարում են պետական դավաճանություն ոչինչ չեք անում: Դուք պարտավոր եք նախ դատավոր-դատախազ լինելուց առաջ նախ ՀՀ քացաքացի լինել եւ եթե ինչ-որ մեկը կատարում է պետական դավաճանություն, դուք պարտավոր եք նրան դատել: Մենք էս ֆարիս չենք մասնակցի.. եթե համաձայն եք արյունով ողոված 7 շրջանները հանձնել թուրքին մենք այստեղ անելիք չունենք»,- եզրափակեց նա:
Արամ Հակոբյանն էլ հավելեց, որ երկու եզրափակիչ մաս լսեցին՝ արտագրած բոլորի համար, «շեշտվում է պետությանը վնաս հասցնելու մասին, մենք համաձայն չենք, չենք ուզում մնալ ու լսել նույնը, ոչ մի բառ մեր պահանջների մասին չկա, մեզ հանցագործի կերպարով են ներկայացնում հանրությանը, մենք լքում ենք դահլիճը»»,- ասաց նա:
Լուսինե Սահակյանն էլ ասաց, որ պաշտպաներին լիազորել են եզրափակիչ մաս որեպս բացառություն իրենց բացակայությամբ հրապարակել: Դատախազները առարկեցին միջնորդության դեմ նշելով, որ Քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի հրապարակման ժամանակ միջնորդություններ ու հայտարարություններ անել, սա կրկին զայրացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին. «Հանգիստ, հանգիստ»,- դիմելով խմբի անդամներին ասաց դատավորը:
Դատարանն այնուամենայնիվ բավարարեց Ծռերի միջնորդությունը, ինչից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամները լքեցին նիստերի դահլիճը: Նիստերի դահլիճը լքեցին նաեւ ծռերի հարազատները: Այժմ դահիճում էին միայն փաստաբանները, դատավորը, մեղադրողներն ու լրագրողները: Մեղադրողները շարունակում են հրապարակել մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT