Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը. Արամ Մանուկյան

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակվում է «Սասնա ծռեր» խմբի գործով առանձնացված 2-րդ մասով դատական նիստը:

Այս գործով հիշեցնենք, կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:

Գործով այսօր ներկայացել էր նոր մեղադրող դատախազ Արամ Արամյանը, դատարան էր ներկայացել նաեւ մեղադրող դատախազ Արթուր Չախոյանը: Երկուսն էլ դատարանին ներկայացրին իրենց լիազորագրի պատճենահանված տարբերակը, ապա նշեցին, որ լիազորագրի բնօրինակը գտնվում է մայր գործում: Դատավորն էլ սրա վրա ուշադրություն չդարձրեց, սակայն պաշտպանական կողմը պնդեց, որ մեղադրող դատախազները դատարան լիազորագիր չեն ներկայացրել եւ դատական նիստը չի կարող շարունակվել, եթե նրանք այս գործով որպես դատախազներ ներգրավված չեն:

«Մենք ամենաշատն ենք շահագրգռված, որպեսզի այս գործը շուտ քննվի: Մենք չենք էլ իմացել, որ դատախազները լիազորագիր չեն ներկայացրել դատարան, բայց դատական նիստերը կայացվել են, միգուցե սա բոլորիս մեղավորությունն է: Այս գործով քննվող երեք վարույթով էլ դատախազները պետք է լիազորագիր ներկայացնեն եւ ներգրավվեն որպես մեղադրողներ: Դատական նիստը պետք է հետաձգվի, հնարավորություն տրվի նրանց, որպեսզի լիազորագիր ներկայացնեն»,- ասաց ամբաստանյալներից Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Մինչ այդ, սակայն լիազորագիր չներկայացնելու հիմքով պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը մեղադրող դատախազներին բացարկի միջնորդություն ներկայացրեց:

Դատախազ Արամ Արամյանն էլ նշեց, որ օրենքով սահմանված կարգով իրենք լիազորված են պաշտպանելու մեղադրանքը եւ ներկայացված միջնորդությունն անհիմն է: Դատավոր Արթուր Օհանյանն էլ առանց Լուսինե Սահակյանի՝ դատական նիստը հետաձգելու միջնորդությունը քննարկելու հեռացավ խորհրդակցական սենյակ: Ապա վերադառնալով մերժեց դատախազներին ինքնաբացարկ հայտնելու՝ պաշտպան Լիպարիտ Սիմոնյանի միջնորդությունը: Ինչից հետո պաշտպան Մուշեղ Շուշանյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, որին միացան մյուս պաշտապները եւս: Պաշտպաններից Լուսինե Սահակյանը միանալով միջնորդությանը նշեց, որ դատարանը չանդրադառնալով իր ներկայացրած միջնորդությանը՝ միանշանակ ցույց տվեց, որ դատարանը կաշկանդված է, եւ չի կարող արդարացի դատական ակտ կայացնել. «Դուք անգամ դատախազներից լիազորագիր չեք կարող պահանջել, ես ձեզ եւս մի անգամ հորդորում եմ լիազորագիր պահանջեք դատախազներից, տեսնենք՝ գոնե դա կարո՞ղ եք անել»,- ասաց Սահակյանը:

Ինքնաբացարկի վերաբերյալ դիրքորոշում հայտնեցին նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամները: Մասնավորապես՝ Վարդան Գերավետյանը նկատեց. «Դուք ձեր խիղճն ազատեք, ակնհայտ է, որ դուք կաշկանդված եք, ես տեսնում, որ դուք մարդկային հատկանիշներ ունեք, մի դարձեք կամակատար»,- ասաց Գերավետյանը, ապա հիշեցրեց. «Առաջին դատական նիստը չէ, որ մեղադրողները բավականին անփույթ են վարվում իրենց պարտականություններին: Տարբեր դատավորների քննության ժամանակ նմանատիպ երեւույթներ եղել են, երբ դատախազներն առանց լիազորագրի են եկել, լքել են նիստերի դահլիճը: Նայելով զարգացումներին՝ մենք տեսնում ենք, որ դատարանները դրսից ուղղորդվում են, որոշում են կայացնում, երբ նրանց հրահանգում են ինչ անել: Ինձ թվում է, որ Դուք էլ ձեր խիղճը կազատեք, թող մեկ ուրիշը գա ձեր փոխարեն, ես տեսնում եմ, որ Դուք այդպիսին չեք»,- ասաց նա:

Ամբաստանյալներից Արամ Հակոբյանն էլ դատարանին եւ մեղադրողներին կոչ արեց` «Գիշերը քնելուց առաջ գլուխներդ դրեք բարձին եւ մտածեք` ինչ եք արել ազգի եւ հայրենիքի համար:  Տղերք, երկիրը կործանվում է, բայց այսօր մեր բանտերում արցախյան պատերազմի հերոսներն են լցված»:

Սասնա ծուռ Պավլիկ Մանուկյանի որդին՝ Արամ Մանուկյանը, նշեց, որ դատարանը քաղաքական պատվեր է կատարում. «Ես ունեմ ստույգ ինֆորմացիա, ձեզ է հանդիպել Սերժ Սարգսյանը եւ այս չորս նիստերում այս կապիկությունը տեսնելով, կարող ենք ասել, որ քաղաքական պատվեր եք կատարում, եւ դուք դատարան կոչվելու իրավունք չունեք: Մի բան եմ խնդրում` մի խայտառակեք մեր դատական համակարգը, մենք այստեղ ենք, եւ մեր վրա զանազան հոդվածներ եք դրել այն դեպքում, երբ մենք ապստամբություն ենք արել, որովհետեւ դուք չեք կատարել այն, ինչ պետք է կատարեիք: Ձեր կատարած եւ չկատարածների համար մենք ենք պատասխան տալիս»:

Ներկայացված ինքնաբացարկի միջնորդության դեմ առարկեցին մեղադրող դատախազները` նշելով, որ միջնորդությունն անհիմն է եւ ենթակա է մերժման:                                

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
13862 դիտում

Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի

Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ

«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ

Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ

Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ

Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան

Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև

Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա

Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան

Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել

Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում

Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը

Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ

Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն

Նոր նշանակումներ ՊՆ-ում

ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու

ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել

Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը

Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ

Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ

Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական

Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան

ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր

Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար

Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է

Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները

Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ

Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել

Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին

Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար

Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ

ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ