Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին գործարկվում է. Հայաստանը ոչինչ չհակադրեց դրան

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին մեկնելու է Բաքու: Մեկնելու է Ալիեւի հրավերով, որպեսզի մասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու պաշտոնական բացման արարողությանը:

Դա այն երկաթուղին է, որի շինարարությունը մոտ 15 տարի առաջ մեր իշխանությունները անհավանական էին համարում: Ու ընդհանրապես, այդ երկաթուղու նկատմամբ  վերաբերմունքը հետաքրքիր պատմություն ունի:

Մոտ 13 տարի առաջ տնտեսագիտական համալսարանում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե վստահ է, որ այդ երկաթուղին չի կառուցվելու, քանի որ այն տնտեսապես արդարացված չէ:

Մեկ տարի անց՝ 2005-ին արդեն ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանն արդեն վստահ չէր, որ չի կառուցվի, այլ կասկածում էր: Անդրադառնալով այդ թեմային, Քոչարյանը ասել էր. «Որքան շատ լինեն տարածաշրջանում երկաթուղային գծեր, այնքան լավ: Ամեն դեպքում, մեր տարածքով անցնող երթուղին մրցունակ կլինի, քանի որ Կարս-Ախալքալաքի իրականացման համար արված ներդրումները հարկ կլինի փոխհատուցել բարձր սակագների հաշվին: Կարծում եմ, դրան պետք է հանգիստ վերաբերվել, առավել եւս, որ խոչընդոտել այդ նախագծի իրականացմանը մենք չենք կարող»:

Երկու տարի անց՝ 2007 թվականի հունվարին պարզվեց, որ չնայած Քոչարյանը ասում էր, թե նախագծի իրականացմանը խոչընդոտել չեն կարող, բայց փորձել են: Այդ ժամանակ ԱՄՆ իշխանության ներկայացուցիչները հայտարարեցին, թե դեմ են այս նախագծի կառուցմանը: Եվ դա ՀՀ իշխանությունների աշխատանքի արդյունքն էր: Այդ մասին հայտարարեց Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը: Ըստ խոսնակի, հնարավոր բոլոր միջոցներով Հայաստանը փորձել է խոչընդոտել երկաթգծի կառուցման ծրագրին, սակայն  «Ավելի շատ խառնվել այլ երկրների գործերին եւ թույլ չտալ իրականացնել ծրագիրը, անհնար է»: Վիկտոր Սողոմոնյանը, գնահատելով Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման ծրագիրը, նկատեց, որ այն միայն քաղաքական նպատակ է հետապնդում եւ ոչ մի տնտեսական հիմնավորում այդ նախագծի իրականացման համար չկա: 

Հենց 2007 թվականին էլ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շինարարությունը սկսվեց:

Ինչո՞ւ էին իշխանությունները փորձում «հնարավոր բոլոր միջոցներով» խոչընդոտել դրա իրականացմանը: Խնդիրն այն է, որ այդ երկաթուղին ամբողջությամբ փոխարինում է տարածաշրջանի կարեւորագույն եւ մինչեւ երեկ անփոխարինելի՝ Թբիլիսի-Գյումրի-Կարս երկաթուղու գործառույթը: Այսինքն՝ մեր հարեւան երկրները միմյանց հետ երկաթուղային հաղորդակցությունը կարող էին ապահովել միայն Գյումրի-Կարս հատվածով, որը, սակայն հայ-թուրքական խնդիրների պատճառով չի գործում գրեթե 25 տարի:

Ի՞նչ կարող էր դրան հակադրել Հայաստանը: Օրինակ, կարող էր Ռուսաստանին համոզել, որ վերջինս կամ չխոչընդոտի, կամ գոնե ավելի մեծ ջանքեր գործադրի աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ, որը երկաթուղային կապ կհաստատեր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Չէ՞ որ Ռուսաստանը մեր ռազմավարական, ամենառազմավարական գործընկերն է, մենք էլ նրա միակ ռազմավարական գործընկերն ենք տարածաշրջանում: Դա տեղի չի ունեցել ու տեսանելի ապագայում չի սպասվում:

Մյուս տարբերակը Իրանի հետ նորմալ ավտոճանապարհ ունենալն էր: Դրա համար անհրաժեշտ էր եղած ճանապարհի մի քանի հատվածներում կամուրջներ ու թունելներ սարքել, ինչը մի քանի տասնյակ կամ թեկուզ 100-200 միլիոն դոլարի ծախս կպահանջեր: Դրա փոխարեն որոշվեց 1.5 միլիարդ դոլարանոց Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի կառուցել: Այն կառուցվում է արդեն 4-րդ տարին ու դեռ նույնիսկ չի հասել հենց այն հատվածներին, որոնք Իրան-Հայաստան ճանապարհը դարձնում են դժվարանցանելի: Մասնավորապես՝ Զանգեզուրի ոլորաններին հասնելը դեռ մի երկու երեք տարի էլ կտեւի:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղուն ՀՀ իշխանությունները որոշեցին հակադրել Իրան-Հայաստան երկաթուղին: Ավելի ճիշտ՝ դրա մասին աղմուկը: Դա այն երկաթուղին է, որը, ինչպես հայտարարեց Սերժ Սարգսյանը 2008 թվականի հոկտեմբերին, պետք է սկսվեր «առաջիկա տարիներին»: Չսկսվեց ու չէր էլ կարող սկսվել: Այ դա, իրոք, տնտեսապես անշահավետ նախագիծ էր, մեղմ ասած: Բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո այդ երկաթուղու շինարարության վերաբերյալ դրույթներ էին ներառվում կառավարության բոլոր ծրագրերում, ընդհուպ մինչեւ 2016 թվականը: Եվ միայն անցած տարի ընդունված կառավարության ծրագրից Իրան-Հայաստան երկաթուղի կառուցելու մասին դրույթները հանվեցին:

Մի խոսքով, հոկտեմբերի 30-ին տեղի կունենա մի շատ կարեւոր իրադարձություն, բառիս ամենատխուր իմաստով: Հաջորդ նմանատիպ կարեւոր իրադարձությունը տեղի կունենա առաջիկա տարիներին, երբ կկառուցվի ու կգործարկվի Իրանն Ադրբեջանին կապող Կազվին-Ռեշտ երկաթուղին: Դա էլ է փոխարինում Գյումրի-Կարս երկաթուղուն, քանի որ այդ երկրների միջեւ միակ, բայց չգործող երկաթուղային ճանապարհը անցնում էր Գյումրիով:

Ինչպես գրել էր Վանո Սիրադեղյանը իր հայտնի «Հայկական թալիբան» հոդվածաշարում, «Հայաստանը դառնում է մեծ ճանապարհների խաչմերուկում բարձր քարի վրա նստած հազարամյա քոռ բու»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11997 դիտում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը