Վարչապետն իրավունք չունի որոշ նախարարների ասել՝ աչքիդ վերեւը սեւ ունք կա

24/08/2017 schedule19:21

Խոսրովի արգելոցի եւ Արտավանի հրդեհների թեժ օրերին կանխատեսել էինք, որ կառավարության առաջիկա նիստում դիտարժան է լինելու վարչապետ Կարեն Կարապետյանի երկխոսությունը Բնապահպանության եւ Արտակարգ իրավիճակների նախարարների հետ: Աղետն ու դրա կանխարգելման եւ հաղթահարման աշխատանքներում ի հայտ եկած բացերը ենթադրում էին, որ խնդիրը կքննարկվի կառավարության նիստում, երկու նախարարները զեկուցումով հանդես կգան, վարչապետը հարցեր կտա եւ այլն:

Այսօր հրդեհից եւ վարչապետի արձակուրդից հետո կառավարության առաջին նիստն էր, բայց այդպես էլ որեւէ դիտարժան տեսարանի ականատես չեղանք: Կառավարության նիստի ողջ ընթացքում հրդեհների թեման առհասարակ չշոշափվեց: Ոչ հարց, ոչ պատասխան, ոչ զեկույց: Ոչ մի բառ: Սա նորմալ չէ, որովհետեւ հապա որտե՞ղ, եթե ոչ կառավարության նիստում պետք է քննարկվեին բացերը, թերությունները, հնչեին վերականգնողական աշխատանքների ուղղություններն ու ժամկետները:

Մի քանի օր առաջ «Բազեների» հետ հանդիպումից հետո վարչապետը, պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք պատասխանատու նախարարները պաշտոնա՞նկ կարվեն, ասել էր. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարա՞ր հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՞ չէ: Անկախ նրանից` մունիցիպալ իշխանություն, թե բնապահպանություն, թե արտակարգ իրավիճակներ»:

Կառավարության նիստում վարչապետն առնվազն պետք է իր նշած վերլուծություններն անելու հանձնարարական տար, ինչը նույնպես չի արել: Ինչպես արդեն նշել ենք, երկու նախարարները վարչապետի համար անձեռնմխելի պաշտոնյաներ են, եթե նույնիսկ նա այսօր էլ վերլուծություն ու համոզմունք ունենա, որ նրանք լավ չեն աշխատել, ապա չի կարող նրանց ազատելու որոշում կայացնել: Կյանքը ցույց տվեց, որ նա նույնիսկ չկարողացավ նրանց թույլ եւ ուժեղ կողմերը վերլուծելու հանձնարարական տալ:

Եվ ընդհանրապես, այդ թեմայով հանձնարարականներ առաջին իսկ օրից Սերժ Սարգսյանն է տալիս, որի մոտ մի քանի խորհրդակցություններ եղան:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը օրեր առաջ  «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ հստակ ձեւակերպեց իրավիճակը: «Այս պաշտոնը քաղաքական պաշտոն է և, բնականաբար, որևէ գործողություն՝ հրաժարական կամ դիմում հեռանալու մասին՝ քաղաքական գործընթաց է։ Այս պաշտոնը զբաղեցնում եմ ՀՅ Դաշնակցություն կուսակցության և հանրապետության նախագահի որոշումների հիման վրա և, բնականաբար, որևէ գործողություն պետք է դիտարկվի նաև այդ համատեքստում»,- ասաց նա եւ ավելացրեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ: Սա նշանակում էր նաեւ, որ վարչապետն էլ չի կարող իրեն պաշտոնանկ անել, քանի որ այդ պաշտոնը զբաղեցնում է Սերժ Սարգսյանի որոշմամբ:

Կառավարության նիստի բացը լրացնելու համար նախարարներն անմիջապես հետո համատեղ ասուլիս տվեցին, բացատրություններ ներկայացրին: Ասուլիսում  նույնիսկ հուզիչ հայտարարություններ եղան, օրինակ, որ հրդեհից հետո Դավիթ Տոնոյանն ու Արծվիկ Մինասյանը դարձել են մարտական ընկերներ: Այդ օրերին հանրությունը դրանում համոզվելու առիթներ շատ ունեցավ, որովհետեւ լրատվական թողարկումներում երկու նախարարները քափ ու քրտինքի մեջ, ուս ուսի պայքարում էին հրդեհի դեմ:

«Ֆեյսբուքում» նույնիսկ տվյալներ էին հայտնվում, թե օրական քանի կիլոմետր են նրանք ոտքով անցնում: Մինչդեռ այդքան քայլելու կարիք չէին ունենա, եթե, ասենք, արգելոցի տարածք ժամանակին մուտք գործած լինեին բարձր տեխնոլոգիաները կամ հասարակ բջջային կապը:

Այսօր հայտարարեցին, որ բջջային կապի օպերատորների հետ բանակցություններ են վարվում, կայանների տեղադրման համար տեղանքն է ուսումնասիրվում, եւ առաջիկա 20 օրվա ընթացքում այդ հարցը կլուծվի: Սա դեռ ամբողջը չէ: Ծրագիր կա նաեւ արգելոցում Wi-Fi սարքավորումներ տեղադրել, որը կօգնի նաեւ մոնիտորինգային աշխատանքներին, որսագողության դեմ պայքարին: Արդեն քանի օր է շուրջօրյա հերթապահություններ են արգելոցի տարածքում ու տարատեսակ այլ կարեւոր միջոցառումներ:

Առաջիկայում հավանաբար այս ազգանվեր գործին կամավոր սկզբունքով նպաստելու կոչեր կհնչեն, բուսական եւ կենդանական միջավայրն արագ վերականգնելու համար ֆոնդեր կստեղծվեն, համայն հայությունը կմիանա գործին, եւ կարճ ժամանակում ամեն ինչ կկարգավորվի: Շատ լավ կլինի, իհարկե, որքան շուտ՝ այնքան լավ:

Բայց մի հարց է խիստ անհանգստացնում: Անպայման պետք է աղետնե՞ր լինեն տեղից շարժվելու համար: Պետական գերատեսչությունները եւ դրանցում աշխատող պրոֆեսիոնալները նրա համար չե՞ն, որ կանխատեսեն հարվածների ուղղությունները, դրանք կանխեն կամ նվազագույն կորուստներով դիմակայելու պայմաններ ստեղծեն:

Պետք չէր սպասել ապրիլյան պատերազմին, որպեսզի դրանից հետո մեկ տարվա ընթացքում առաջնագիծն անճանաչելիորեն փոխվեր: Պետք չէր սպասել հրդեհին, որպեսզի դարերի պատմություն ունեցող եզակի արգելոցում Wi-Fi տեղադրեին: Հիմա քաղաքապետարանը չպետք է սպասի, որ գերծանրաբեռնված, անսարք ու հնամաշ երթուղայինների շահագործման հետեւանքով աղետ տեղի ունենա, մարդկային զոհեր լինեն, որպեսզի դրանք շահագործումից հանվեն եւ նոր տրանսպորտային հակակարգի ներդրման՝ արդեն տարիներ ձգձգվող գործընթացը ամիսների ընթացքում կյանքի կոչվեն: Պետք չէ սպասել երաշտի՝ ոռոգման խնդիրը լուծելու համար: Պետք չէ սպասել ատոմակայանի վթարի եւ պոստֆակտում լուծել խնդիրները:

Իհարկե, որեւէ աղետից հետո պատասխանատու որեւէ պաշտոնյա իր շքեղ աշխատասենյակից եւ ծառայողական մեքենայից չի զրկվի, բայց պետությանը, քաղաքացիները կարող են անդառնալի կորուստներ ունենալ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9343 դիտում

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը

Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան

Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան

Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան

Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է

Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել

Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան

ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ