Երևան
12 °C
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հերթական սանկցիան կիրառեց «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպան Լուսինե Սահակյանի, Հայարփի Սարգսյանի նկատմամբ:
Մինչ այդ այսօրվա նիստին պաշտպանների հարցը քննարկելու համար նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրահանգեց կարգադրիչներին նիստերի դահլիճ բերել խմբի մի քանի անդամների՝ Թորոս Թորոսյանին, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Տիգրան Մանուկյանին եւ Գեւորգ Իրիցյանին հաստատելու, որ իրենց բացակայության դեպքում իրենք հրաժարվում են նաեւ իրենց պաշտպանների ծառայություններից:
Դատավորը տեւական ժամանակ փորձում էր հասկանալ՝ ի վերջո ամբաստանյալները հրաժարվում են պաշտպաններից, թե՝ ոչ, թե հրաժարվում են միայն այն դեպքում, երբ իրենք ներկա չեն լինին դատական նիստին:
Խմբի անդամ Գեւորգ Իրիցյանը մի քանի անգամ հաստատեց, որ եթե ինքը դատական նիստին ներկա չի գտնվելու, ապա հրաժարվում է պաշտպանից:
Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ նկատեց, որ այդ դեպքում Իրիցյանը հրաժարվելու է իր պաշտպանյալներ Նինա Կարապետյանցից եւ Արայիկ Պապիկյանից, հետեւաբար՝ դատարանը ստիպված կլինի հանրային պաշտպան նշանակել:
Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատեց՝ իր պաշտպանյալը հրաժարվում է ոչ թե կոնկրետ փաստաբանի ծառայությունից, այլ պարզապես չի լիազորում վերջինիս իր բացակայության ժամանակ ներկա գտնվել նիստերին: Նա նաեւ նկատեց, որ հանրային պաշտպան ներգրավելու դեպքում, հազիվ թե նրան պատշաճ ժամանակ տրամադրվի գործի նյութերին ծանոթանալու համար. «Ժամանակ եք տալու, որ ինքն էլ գործի նյութերին ծանոթանա, էլ ո՞ւր մնաց ողջամիտ ժամկետը»:
«Բա ի՞նչ անենք, որ էդ մարդը պաշտպանության պարտադիր իրավունք ունենա», - միջամտեց Արտուշ Գաբրիելյանը:
Որպես լուծում Կարապետյանցը առաջարկեց վերանայել ամբաստանյալների նկատմամբ սահմանված սանկցիան եւ ոչ թե հեռացնել նրանց նիստերի դահլիճից, այլ ամեն դատական նիստին չկանգելուց նախազգուշացում տալ: «Ձեր դատական որոշումը վերջնական կայացնելիս ասեք էս, էս, էս մարդը չի կանգնել ոտքի, դատարանը չի հարգել, եւ դա էլ որպես ծանրացնող հանգամանք հաշվի առեք», - առաջարկեց պաշտպանը: Գեւորգ Իրիցյանին նիստերի դահլիճից հեռացնելուց հետո Կարապետյանցը եւս լքեց նիստերի դահլիճը: Նույնը պնդեցին նաեւ գործով մյուս ամբաստանյալները: Մասնավորապես՝ Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը: Վերջիններիս հեռացնելուց հետո նրանց պաշտպանները նույնպես լքեցին նիստերի դահլիճը:
Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ապա նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը կրկին բարձրաձայնեց իր պաշտպանյալի կյանքի եւ առողջության հարցը: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտնեց, որ նախորդ նիստում՝ այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանի հանդեպ ուժ կիրառվեց, դատավորին ոստիկանների կողմից ուղարկվեց գրություն Հարությունյանի ստորագրությամբ՝ առ այն, որ իր հանդեպ բռնի ուժ չի կիրառվել: «Իմ պաշտպանյալը տեղեկացնում է, որ նյարդայնացած է եղել ու չի կարդացել ոստիկանների ներկայացրած այդ գրությունը: Իրականում նա հայտարարում է, որ իր հանդեպ բռնի ուժ է կիրառվել, վիրավոր ոտքը վնասվել է, եւ այժմ ցավեր ունի»,- Հարությունյանի խոսքերը փոխանցեց նրա պաշտպանը, ապա դատավորին հարցրեց՝ չի՞ պատրաստվում այդ առնչությամբ որեւէ գործողություն ձեռնարկել, քանի որ ըստ պաշտպանի՝ այդ գործողություններն եղել են հենց իր աչքի առաջ:
Արտուշ Գաբրիելյանը, սակայն ասաց, որ իր աչքի առաջ ոչ մի դեպք չի եղել, ապա նշեց, որ եթե նման խնդիր կա, թող դիմեն՝ համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար: Պատասխանը Հայարփի Սարգսյանին չբավարարեց եւ հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանը հայտարարություն ունի անելու: Դատավորը, սակայն չթույլատրեց եւ կարգադրիչներին հրահանգեց նիստերի դահլիճից տանել Հովհաննես Հարությունյանին: Հայարփի Սարգսյանը, սակայն շարունակում էր պնդել, որ հայտարարություն ունի անելու, ինչից հետո դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: «Դուք թքած ունեք իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության վրա»,- շարունակեց Հայարփի Սարգսյանը: Դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ Հայարփի Սարգսյանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար: Մինչ նրա հեռանալը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց դատավորին, որ Լուսինե Սահակյանն առանց նախագահողի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:
Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը սանկցիա կիրառեց թե Լուսինե Սահակյանի, թե Հայարփի Սարգսյանի նկատմամբ եւ որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ:
Լուսինե Սահակյանը, հիշեցնենք, նիստերի դահլիճը լքել էր այն բանից հետո, երբ դատարանն առանց պաշտպանների նիստ էր արել եւ մերժել նիստը հետաձգելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT