Երևան
12 °C
Վաղը Սերժ Սարգսյանն աշխատանքային մեկօրյա այցով մեկնում է Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Նախատեսվում է, որ երկու երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային երկկողմ փոխգործակցության օրակարգի առանցքային հարցեր, ինչպես նաև կանդրադառնան Նախագահ Սերժ Սարգսյանի այս տարվա մարտին Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Բարձր մակարդակի բանակցությունների ժամանակ անդրադարձ կլինի նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցերին:
Նախատեսվում է, որ հանդիպմանը նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ուղիղ մեկ ամիս առաջ Սոչիում Վլադիմիր Պուտինն ընդունել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին: Ենթադրվում էր, որ պարիտետը պահելու համար այդ ֆորմատով հանդիպում կկայանա նաեւ Հայաստանի նախագահի հետ: Մոսկվան, փաստորեն այնքան լուրջ է վերաբերվում այդ հարցին, որ հանդիպման վայրն անգամ նույնն է մնացել: Դա, սակայն միակ ընդհանրությունն է այս երկու հանդիպումների միջեւ, եթե չհաշվենք, իհարկե, ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումը, որը, անկասկած, առաջնային է թե Ադրբեջան եւ թե Հայաստանի նախագահների հետ ՌԴ նախագահի զրույցներում:
Վլադիմիր Պուտինն ու Սերժ Սարգսյանը, բնականաբար, քննարկելու շատ հարցեր ունեն: Բայց քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի իր մյուս երկու գործընկերների հետ միասին Ռուսաստանը փորձում է Ղարաբաղյան բանակցությունները դուրս հանել ճգնաժամից, ապա այս փուլում քննարկվող առանցքային թեման աշնանը նախատեսվող Սարգսյան-Ալիեւ հանդիպումն է: Որպեսզի հանդիպումը կայանա, ադրբեջանական կողմը պետք է երաշխիքներ տա, որ ետ չի կանգնի հակամարտության գոտում վստահության ամրապնդման մեխանիզմներն ուժեղացնելու պայմանավորվածություններից, եւ հնարավոր հանդիպման ժամանակ կքննարկվեն Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնությունները, կոնկրետ միջոցառումներ, ժամկետներ եւ այլ:
Նման երաշխիք կարող էր տալ Իլհամ Ալիեւը Սոչիում Վլադիմիր Պուտինի հանդիպման ժամանակ: Իհարկե, կարող էր նաեւ չտալ: Վաղը Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին, անպայման, կփոխանցի Ադրբեջանի նախագահի դիրքորոշումը:
Ըստ որոշ գնահատականների՝ Ալիեւը որեւէ պատճառ չունի Սերժ Սարգսյանի առաջ քաշած եւ ԵԱՀԿ ՄԽ աջակցությունը վայելող օրակարգին համաձայնելու համար, եւ դա առաջին հերթին ապացուցվում է նորանոր ու ավելի հզոր զինատեսակներ ձեռք բերելու նրա մղումով: Ինչպես կարող է Ալիեւը համաձայնել խաղաղությունն ամրապնդող միջոցառումներին, եթե նպատակ ունի պատերազմելու: Մյուս կողմից՝ այս վիճակը երկար շարունակվել չի կարող, եւ որեւէ լուծում, անպայման, պետք է գտնվի: Թերեւս, հենց այդ լուծումը վաղը կփորձ գտնել Պուտինը Սերժ Սարգսյանի հետ միասին:
Եւ այստեղ շատ կարեւոր է, թե որը կլինի Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Եթե նա համաձայնի Ալիեւի հետ հանդիպել որեւէ այլ օրակարգով, ապա Հայաստանը կհայտնվի նվաստացուցիչ իրավիճակում: Բանակցությունները մեկ տարի ընդհատելուց, եւ սեփական օրակարգն առաջ մղելուց հետո հետ քայլ անել դրանից, կնշանակվի երկարաժամկետ կտրվածքով կորցնել պրոցեսների վրա ազդելու թեկուզ չնչին հնարավորությունը:
Վաղը Սոչիում սպասվող հանդիպման ժամանակ, բնականաբար, առանցքային այլ հարցեր էլ կքննարկվեն. ԵԱՏՄ շրջանակներում նոր զարգացումները կապված Թուրքիայի նոր հայտի հետ, ՌԴ-ի կողմից Ադրբեջանին վերջին սերնդի հարձակողական զենքեր վաճառելը, հայ վարորդներին ՌԴ-ում աշխատելու հնարավորությունից զրկելը, ԵԱՏՄ-ից դուրս գալու հայաստանյան քննարկումները, եւ մի շարք այլ խոցելի թեմաներ:
Եւ, այնուամենայնիվ, նշված հանդիպման ամենակարեւոր արդյունքը կլինի ղարաբաղյան բանակցությունների ռեստարտը: Իսկ Հայաստանի եւ Արցախի համար կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը այս հարցում հետքայլ չանի, եւ եթե իսկապես բանակցությունները պետք է վերսկսվեն, ապա միայն ու միայն հայկական կողմի առաջ քաշած օրակարգով:
Հակառակ դեպքում՝ Ադրբեջանը կրկին կօգտվի իմիտացիոն բանակցություններից, պատերազմի նախապատրաստությունները կծածկի բանակցությունների քողով եւ նոր հարձակման համար հարմար պահի կսպասի: Դա ավելի բարդ է անել ներկա պայմաններում, երբ խնդիրը գտնվում է Մինսկի խմբի երկրների ռեալ ուշադրության կենտրոնում: Թերեւս, չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ Մինսկի խմբի համանախագահությունն այս մեկ տարվա ընթացքում ավելի շատ է աշխատել ղարաբաղյան հակամարտության կողմերի հետ, քան կանոնավոր բանակցությունների մի քանի տարիներին միասին վերցրած:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում
Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների
34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան
ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը
Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ
Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում
«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում
Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը
Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները
Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս
Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն
Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած
Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին
Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել
«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը
Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել
2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է
Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը
Կարևոր հանգույցի փակումը չէր կարող չանդրադառնալ երթևեկության վրա, բայց այս հատվածն ամենաօպտիմալն է. Կարապետյան
Մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատաժամանակը կկրճատվի. Թորոսյան
Մարդ ձեր ընտանիքից բան չի հասկանում. հոպարն ասում է՝ լավ չի, եղբոր տղան ասում է՝ լավ է. Հակոբյան
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին կով են նվիրել
Եթե մտքների ծայրով անցկացնեն վերցնել մանդատները և գալ ԱԺ, նրանց քաղաքականապես ջախջախելու ենք. Հովհաննիսյան
ԱՄՆ-ն հերթական հարվածն է hասցրել նարկոահաբեկիչներին պատկանող նավակին. կան զոհեր
Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT