Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանի համար անհասկանալի էր, թե ինչու այսօրվա անդրանիկ նիստը դեռ չբացած՝ դատավորը հետաձգեց այն:
Շուշանյանը նույնպես ներկա էր նիստին, սակայն այդպես էլ հետաձգման պատճառը չի լսել: Մեր զրույցում փաստաբանը նկատեց, որ այն դահլիճը, որտեղ անցկացվում էր նիստը, չի ապահովում համապատասխան պայմաններ: Նրա խոսքով՝ դահլիճը շատ փոքր է նման քանակի մեղադրյալներով (նրանք 14-ն են) դատավարություն անցկացնելու համար. «Մեղադրյալները եւ նրանց պաշտպանները հազիվ էին տեղավորվել, էն դեպքում, երբ մի քանի պաշտպաններ ուշացումով ներկայացան, այսինքն, եթե նրանք ժամանակին ներկայացած լինեին, դահլիճը ակնհայտորեն բոլորին տեղավորելու հնարավորություն չէր ունենա»,- ասաց Շուշանյանը:
Փաստաբանն այստեղ միտում է տեսնում՝ արհեստական լարվածություն առաջացնելով փորձել ինչ-ինչ սահմանափակումներ մտցնել. «Չեմ բացառում, որ փորձ կարվի դատավարության մի մասը դռփնակ ռեժիմով անցկանելու»,- ասաց Շուշանյանը: Վերջինս դատարանից որեւէ ակնկալիք չունի. «Դատարանները մի տեղ են, որտեղ ծաղրի է ենթարկվում արդարադատությունը, նման տխուր համբավի Հայաստանի դատարանները հասել են երկարամյա ջանքերի արդյունքում՝ նրա արդյունքում, որ չեն նկատել ակնհայտ կեղծիքներով անցկացված համապետական ընտրությունները:
Մարտի 1-ի խայտառակ դատավարությունը, Վարդգես Գասպարիին երկու ոստիկանների ակնհայտ կեղծ ցուցմունքների վրա դատում էր Հայաստանի դատարանը, այն դեպքում, երբ կար ապացույց, որը հիմնավորում էր, որ ոստիկանների ցուցմունքները ակնհայտ կեղծ են: Ու այդ հանգամանքներում Հայաստանի դատարանը Գասպարիին դատապարտեց: Եվ ի վերջո սա այն դատարանն է, որը մահվան դատապարտեց Հաց բերող Արթուր Սարգսյանին, այսինքն՝ կալանքը կրելու հետ անհամատեղելի հիվանդությամբ տառապող անձին իրենք մահվան դատապարտեցին: Բնականաբար, արդարադատություն ակնկալել նման դատարանից՝ աբսուրդ է:
Հայաստանում դատարանի վիճակը սա է, ու այս դատարանը բարեփոխման ենթակա չի, վերջին իրադարձությունները, երբ դատավորներ ձերբակալեցին, քննարկում գնաց, որ դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել եւ սա ուղղակի ծիծաղ առաջացնող մեկնաբանություններ են, իրականում հակառակն է՝ դատավորներին էլ ավելի են ստրկացնում, որպեսզի նրանք իրենց տեղը իմանան: Ապագա Հայաստանում էս դատական, դատավորական կազմը ամբողջությամբ լյուստրացիայի է ենթակա»,- մանրամասնեց Շուշանյանը:
Հիշեցնենք, որ այսօր «Սասնա ծռեր» խմբի 14 անդամները մի քանի րոպեով բերվեցին դատարան, սակայն նիստը երկար չտեւեց: Ամբաստանյալների հարազատներից շատերն այդպես էլ տեւական դադարից հետո չկարողացան գոնե դատարանում տեսնել նրանց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT